SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Որևէ տնտեսվարող չի կարող ասել մենք հետևողական չենք եղել մրցակցային այդ խնդիրների լուծման հարցում. Ա. Շաբոյան


«Բազմաբնույթ հարցեր հնչեցին, որոնք վերաբերում են գլոբալ տնտեսական հիմնախնդիրներին, տարբեր ոլորտներին, հարցեր որոնք ատնչվում են այլ կառույցների գործունեությանը, իսկ այն հարցերի հետ կապված, որոնք վերաբերում են մեր գործունեությանը, ես ամպայման գրավոր կպատասխանեմ շահագրգիռ պատգամավորներին և անհրաժեշտության դեպքում դրանք կներառենք մեր աշխատանքային ծրագրերում:
Այս դահլիճում հնչեցին նաև որոշ քաղաքականացված հայտարարություններ, մեկնաբանություններ տրվեցին երկրի մրցակցային իրավիճակի վերաբերյալ, ինչ-որ հղումներ կատարվեցին տարբեր միջազգային զեկույցներին, ասեմ, որ դրանք օբյեկտիվ չեն և ներկայացված դիրքորոշումները իրականությանն ընդհանրապես չեն համապատասխանում: Ես առանձին գրավոր իմ դիրքորոշումը կներկայացնեմ ելույթների հեղինակներին՝ ակնկալելեվ նրանցից արձագանքներ: Անարդար եմ համարում նաև մեր Հանձնաժողովի գործունեության վերաբերյալ քննադատությունները, որովհետև մեր սահմանափակ աշխատակազմով և ֆինանսական ռեսուրսներով բոլոր ջանքերը գործադրում ենք մեր առջև դրված խնդիրները լուծելու համար: Ես հիշեցնեմ, որ մենք ներկայացնում ենք մեր գործունեության ծրագիրը, ոչ թե հաշվետվություն կատարված աշխատանքների վերաբերյալ: Եթե ես ներկայացնեմ մեր կատարած աշխատանքները պետք է ասեմ, որ տարեկան շուրջ 500 որոշում ենք կայացնում , որոնք հիմնակնում վերաբերում են օրինախախտ տնտեսվարողներին: Դրան զուգահեռ կատարվում են մի քանի տասնյակ ոլորտային ուսումնասիրություններ, և բացահայտվում են բազմաթիվ խնդիրներ, որոնք գտնվում են տարբեր պետական մարմինների կարգավորման դաշտում: Հաձնաժողովը հետամուտ է լինում, որ այդ բոլոր խնդիրները հասնեն համապատասխան պետական կառույցներին:
Ուզում եմ նաև նշել, որ մենք զգալի ռեսուրսներ ենք ծախսում դատական ատյաններում իր կողմից կայացված որոշումները պաշտպանելու համար: Կարող եք ծանոթանալ վիճակագրությանը և համոզվել, որ այս տարիների ընթացքում անվավեր ճանաչված որոշումներ չունենք: Չնայած մեր կառույցի անվանմանը, այնուհանդերձ, Հանձնաժողովը չի կարող պատասխանատու լինել և զբաղվել մրցակցության բոլոր հարցերով, որովհետև մրցակցությունը շատ լայն հասկացություն է, որի վրա ազդում են բազմաթիվ գործոններ: Խնդիրների լիարժեք լուծմանը մենք կարող ենք հասնել բոլոր պետական մարմինների համատեղ ջանքերի շնորհիվ:
Ինչ վերաբերում է Հանձնաժողովի լիազորությունների ընդլայնմանը, ապա կարծում եմ, որ պետք է ուժեղացնել մեր վերահսկողական գործիքակազմը՝ խնդիրները առավել արդյունավետ լուծելու նպատակով: Մեր երկրում որևէ տնտեսվարող չի կարող ասել որ եղել է որևէ խնդիր, և գտնվել է մեր իրավասության շրջանակներում և մենք հետևողական չենք եղել այդ խնդիրների լուծման հարցում»:

17/03/2016
 2016
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.