SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ ՏՄՊՊՀ-ը կոչ է անում առաջնորդվել բացառապես օրենքով և զերծ մնալ էժանագին քայլերից և ավելորդ շահարկումներից

Օրերս մամուլում հրապարակվեց Հայկական Ծրագրեր ընկերության այսպես կոչված բաց նամակը, որտեղ ընկերությունը, տուրք տալով անհեթեթ մեկնաբանություններին, դժգոհում է ՏՄՊՊՀ-ի կողմից ընկերության դեմ հարուցված վարչական վարույթից: 

Ընկերության կողմից որդեգրած գործելաոճը հանրությանը ապակողմնորոշելու էժանագին փորձ է, ինչը դատապարտելի է ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համար: Մրցակցային օրենսդրության բացարձակ անտեղյակության հետևանքով ընկերության ներկայացուցիչները թույլ են տալիս մեղմ ասած անհիմն և ոչ գրագետ պնդումներ անել գործի մանրամասների վերաբերյալ:
Դեմ լինելով անհարկի մեկնաբանություններին և գործի հանգամանքերի անտեղի չարաշահումներին, ՀՀ ՏՄՊՊՀ-ը պարզաբանում է, որ մի քանի ամիս առաջ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվել է Հայկական Ծրագրեր ընկերության կողմից ծրագրերի սպասարկման գների բարձրացման վերաբերյալ: Հաշվի առնելով մասնավորապես այն, որ ծրագրային ապահովումների փոփոխություններ իրականացնելը տարբեր ընկերությունների համար կարող է լինել ծախսատար և տնտեսվարողները, այլընտրանք չունենալով, կարող են ստիպված համաձայնվել ծրագրային սպասարկման ծառայությունների գների բարձրացումներին, Հանձնաժողովը սկսել է իրականացնել ուսումնասիրություն՝ գնի բարձրացման հիմնավորվածությունը պարզելու նպատակով: Հանձնաժողովը դիմել է ընկերությանը` պահանջելով ներկայացնել հիմքեր՝ գների բարձրացման հետ կապված, ինչին ի պատասխան ստացել է առավել քան տարօրինակ և մեղմ ասած ոչ պրոֆեսիոնալ պատասխան. «Սպասարկման գներ սահմանելիս ընկերությունը հիմնվում է բացառապես իր փորձի ու զգացողությունների վրա: »
Հաշվի առնելով, որ գերիշխող դիրք ունեցող ընկերությունների գնային քաղաքականությունը գտնվում է Հանձնաժողովի ուշադրության կենտրոնում, ՏՄՊՊՀ-ը փորձել է պարզել, թե տնտեսական առումով ինչքանով է հիմնավորված ընկերության վարքագիծը: Ի դեպ, ուսումնասիրության ընթացքում Հայկական ծրագրեր ընկերությունը մշտապես ներկայացրել է թերի և մասնակի տեղեկատվություն, իսկ հետագայում նաև միտումնավոր հրաժարվել է տրամադրել ուսումնասիրության համար անհրաժեշտ նյութերը: Հաշվի առնելով, որ այդ տվյալները ուսումնասիրության շարունակության համար ունեն էական նշանակություն, իսկ ընկերությունը ամեն կերպ խոչընդոտում է վարչական վարույթի ընթացքին և Հանձնաժողովի աշխատանքներին, ուստի Հանձնաժողովը կասեցրել է հարուցված վարչական վարույթի ժամկետի ընթացքը, իսկ հետագայում օրենքի պահանջին համապատասխան, ընկերության նկատմամբ կիրառել է պատասխանատվության միջոց: Հավելենք, որ վարչական վարույթի ընթացքում Հանձնաժողովում տեղի են ունեցել աշխատանքային քննարկումներ, ինչպես նաև նիստ, որտեղ ներկա ընկերության ներկայացուցիչներին իրազեկվել է տվյալների ներկայացման անհրաժեշտությունը և չներկայացնելու դեպքում դրանից բխող հետևանքները:
Տեղեկացնենք նաև, որ վարչական վարույթի ընթացքում ընկերությունը արդեն իսկ փորձել է դատական կարգով բողոքարկել Հանձնաժողովի գործողությունները, սակայն դատարանը մերժել է ներկայացված հայցադիմումի ընդունումը՝ այն հիմքով, որ հայցով ներկայացված պահանջը ինքնուրույն ենթակա չէ դատական կարգով քննության:
Իրականությանը չի համապատասխանում նաև Հայկական ծրագրեր ընկերության այն հայտարարությանը, իբրև թե իրենց մասնաբաժինը շուկայում շատ փոքր է և իրենք չեն կարող գերիշխող դիրք զբաղեցնել: Շուկայում գործող գրեթե բոլոր ընկերությունները, որոնք զբաղվում են վերոնշյալ ընկերության կողմից ստեղծված ծրագրերի սպասարկմամբ, Հանձնաժողովին գրավոր տեղեկացրել են, որ իրենք ծրագրային սպասարկումներ չեն իրականացնում և այդ հնարավորությունը ունի միայն Հայկական Ծրագրերը: Ի դեպ, վերջինս ընդհանրապես հրաժարվել է տեղեկատվություն ներկայացնել Հանձնաժողվին, որի հիման վրա հնարավոր կլիներ գնահատելու շուկայում ընկերության ունեցած կշիռը:

Հանձնաժողովի գործողությունները առավել քան իրավաչափ են և բխում են բացառապես օրենսդրության պահանջներից: ՏՄՊՊՀ-ի համար առավել քան ընդունելի և հասկանալի են տնտեսվարողների կողմից սեփական շահերը պաշտպանելու քայլերը, սակայն խորհուրդ ենք տալիս առաջնորդվել բացառապես օրենքով և զերծ մնալ ավելորդ շահարկումներից: Խորհուրդ ենք տալիս նաև անտեղի վատնած այդ ժամանակը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունները հավաքագրելուն և տրամադրելուն, որպեսզի Հանձնաժողովը կարողանա բազմակողմանի լրիվ և օբյեկտիվ գնահատական տալ ծրագրային սպասարկման գների բարձրացման փաստին: Ի դեպ, Հայկական Ծրագրեր ընկերությունը հնարավորություն ունի բողոքարկելու Հանձնաժողովի գործողությունները վարչական, ինչպես նաև դատական կարգով:

ՀՀ ՏՄՊՊՀ

04/03/2016
 2016
 Մարտ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.