SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
«Մարաթուկ» տուրիստական ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ

ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի որոշմամբ, զբոսաշրջային ծառայությունների մատուցմամբ զբաղվող  «Մարաթուկ» ընկերության հանդեպ հարուցվեց վարչական վարույթ: Այս մասին որոշումն ընդունվել է այսօր՝ ապրիլի 7-ին կայացած ՏՄՊՊՀ նիստում:  Տեղեկացնենք, որ մի շարք լրատվամիջոցներ անդրադարձել են «Մարաթուկի»  գործունեությանը՝ նշելով վերջինիս կողմից դրսևորվող հնարավոր հակամրցակցային գործողության մասին: Մասնավորապես, հոդվածներում նշվում է, որ ընկերությունը տարիներ շարունակ չարտերային թռիչքներ է իրականացնում Երևան-Հունաստանի Կրետե կղզի ուղղությամբ և այդ ոլորտում ունի մենաշնորհային դիրք: Ըստ հրապարակումների, «Մարաթուկը» չարաշահելով  իր դիրքը, նույն գործունեությամբ զբաղվող այլ ընկերությունների համար ստեղծում է մուտքի խոչընդոտներ:  Ընկերությունը մեղադրվում է նաև սպառողներին մոլորեցնելու, մասնավորապես գովազդային բուկլետներում ոչ ճիշտ տեղեկատվություն նշելու և դրանք տարածելու մեջ:

«Մարաթուկ» տուրիստական գործակալության նկատմամբ հարուցվել է վարչական վարույթ` «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հնարավոր խախտման, այդ թվում` գերիշխող դիրքի հնարավոր չարաշահման, անբարեխիղճ մրցակցության հնարավոր դրսևորման համար:

ՀՀ ՏՄՊՊՀ

07/04/2015
 2015
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.