ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմն ուսումնասիրել է «Զվարթնոց» օդանավակայանում ավիավառելիքի պարբերաբար առաջացող դեֆիցտի խնդիրը: Վարույթն իրականացվել է «Առավոտ», «Հայկական ժամանակ», «Ազգ», «www.panorama.am» եւ այլ ԶԼՄ-ների հրապարակումների հիման վրա, համաձայն որոնց, «Զվարթնոցում» ավիավառելիքի պարբերաբար կրկնվող դեֆիցիտի պատճառով ինքնաթիռները այլ օդանավակայաններում լիցքավորման համար հարկադրված վայրէջք են կատարում, հետաձգում կամ չեղյալ են համարում չվերթների մի մասը: Ավիաընկերությունները հիմնականում հաստատել են այս տեղեկությունները:
Աշխատակազմի նախնական գնահատականով, իրավահարաբերությունների կարգավորման խնդիր կա: Խնդրի վերաբերյալ Հանձնաժողովը որոշում կկայացնի հաջորդ շաբաթ տեղի ունենալիք նիստին:
|