SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Սանկտ Պետերբուրգում մեկնարկել ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 40-րդ նիստը

Միջպետական խորհրդի նիստն այս անգամ անցկացվել է միջազգային մակարդակով: Ներկա են գտնվել աշխարհի մի շարք երկրների մրցակցային մարմինների ղեկավարներ, ինչպես նաև միջազգային տարբեր կառույցների ներկայացուցիչներ:
Հանդիպման ընթացքում քննարկվել է առանձին երկրներում, այդ թվում նաև Հայաստանում  մրցակցային իրավիճակի բարելավմանն ուղղված աշխատանքների ընթացքը, ինչպես նաև տարվա ընթացքում մրցակցային օրենսդրության խախտման ուղղությամբ համատեղ իրականացված ուսումնասիրությունների արդյունքները:

Նիստի ընթացքում ելույթով հանդես է եկել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, ով հանդիսանում է ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ: ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը մասնավորապես անդրադարձել է Մաքսային միությանն անդամակցության շրջանակում Հայաստանի ինտեգրման գործընթացին՝ ներկայացնելով Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանն առնչվող հարցեր:

Իր ելույթում Ա. Շաբոյանն անդրադարձել է նաև լայն սպառման մի շարք շուկաներում՝ մասնավորապես ցորենի, դեղորայքի,նավթամթերքի և այլ շուկաներում համատեղ իրականացված ուսումնասիրության արդյունքներին: 
Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը իր ելույթում նշել է, որ ոգևորիչ է Հայաստանի՝ Եվրասիական միության անդամակցության հեռանկարը, իսկ   համատեղ իրականացվող աշխատանքները էլ ավելի տեսանելի և արդյունավետ կլինեն:

ՀՀ ՏՄՊՊՀ

 

10/09/2014
 2014
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.