SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Սանկտ Պետերբուրգում քննարկվել է Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանն առնչվո
Պաշտոնական այցով Սանկտ Պետերբուրգ  է մեկնել  ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ մասնակցելու 4-րդ Միջազգային իրավական համաժողովին: 
Այս համաժողովը համարվում է խոշորագույն հարթակ՝ աշխարհի տարբեր երկրների տնտեսական, քաղաքական և իրավական կարևոր հարցերի քննարկման համար: 
Համաժողովի ընթացքում զեկույցով հանդես է եկել ՀՀ ՏՄՊՊՀ նախագահը՝ ներկայացնելով Հայաստանի ինտեգրման գործընթացը Մաքսային միությանն անդամակցության շրջանակում: Ա. Շաբոյանը անդրադարձել է նաև Եվրասիական տնտեսական միության անդամ հանդիսացող երկրների մրցակցային մարմինների փոխգործակցությանը: Մասնավորապես, նա նշել է, որ  անհրաժեշտ է Մաքսային միությանն անդամակցող երկրների միջև ստեղծել տեղեկատվության փոխանակման միասնական բազա, ինչն առավել վերահսկելի կդարձնի հատկապես անբարեխիղճ տնտեսվարողների գործունեությունը: Այդ երկրներից մեկում իրավախախտում թույլ տված ընկերության վարքագիծը տեսանելի կլինի նաև մյուսների համար: 

Ա. Շաբոյանը նշել է նաև, որ նման բազայի միջոցով կլուծվի նաև ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրը, ինչի հետ Հանձնաժողովը հաճախ է առնչվում: Գրանցելով այս կամ այն ապրանքային նշանը որևէ երկրում, տվյալ տնտեսվարողը փորձում է շուկայից դուրս մղել և թույլ չտալ, որպեսզի այն օգտագործվի որևէ այլ ընկերության կողմից: Այսպիսով սահմանափակվում է մրցակցությունը տվյալ շուկայում և մուտքի խոչընդոտ է ստեղծվում տասնյակ տնտեսվարողների համար: ՏՄՊՊՀ նախագահն առաջարկել է բոլոր երկրների ներսում ստեղծել հստակ մեխանիզմներ՝ հարցի կարգավորման համար: 

Ելույթում Ա. Շաբոյանը անդրադարձել է նաև մեր երկրի մրցակցային օրենսդրության փոփոխություններին, պետական գնումների շրջանակներում իրականացված աշխատանքներին, ապրանքային նշանների գրանցման հետ կապված խնդիրներին, ինչպես նաև  բնական մենաշնորհների ոլորտում որոշակի կանոնակարգման հարցերի: 
Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ծառայության ղեկավար Իգոր Արտեմևը  իր գոհունակությունն է հայտնել ներկայացված առաջարկների վերաբերյալ և նշել, որ առաջիկայում համատեղ աշխատանքներ կտարվեն՝ բարձրացված  հարցերի կանոնակարգման և իրականացման համար:   
Տեղեկացնենք, որ Համաժողովին մասնակցում են աշխարհի ավելի քան 65 երկրներից ժամանած բարձրաստիճան պաշտոնյաներ:

19/06/2014
 2014
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.