SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Մրցակցային հարցերի վերաբերյալ հերթական քննարկումը կվերաբերի սպառողների շահերի պաշտպանության խնդիրներին
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 
 Մարտի 2-3-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ կկազմակերպի սեմինար-քննարկում՝ սպառողների շահերին առնչվող մրցակցային խնդիրների վերաբերյալ:
 
Քննարկմանը մասնակցելու և ԵՄ փորձը մասնակիցներին ներկայացնելու նպատակով, միջոցառմանը հրավիրվել են միջազգային փորձագետներ Կուրտ Շտոքմանը և  Շարունաս Կեզերաուսկասը: Փորձագետները կներկայացնեն զեկույցներ՝ Մրցակցության մասին օրենքը և սպառողների շահերի պաշտպանությունը թեմայով՝ հատուկ անդրադառնալով այնպիսի դեպքերի, երբ պետական կառույցների, հատկապես տեղական ինքնակառավարման մարմինների հակամրցակցային գործողությունների հետևանքով վնաս է պատճառվում սպառողի շահերին:
 
Միջոցառման ընթացքում փորձագետները կներկայացնեն նաև թեմայի վերաբերյալ իրական օրինակներ՝ ինքնարժեքից ցածր  գնի կիրառման, տնտեսվարողների զեղչային քաղաքականության և այլ թեմաների վերաբերյալ: 
 Սեմինարին հրավիրված են մոտ 15 առաջատար լրատվամիջոցների ներկայացուցիչներ, որոնք հնարավորություն կունենան մրցակցային խնդիրների վերաբերյալ իրենց հուզող հարցերի պատասխանները ստանալ ԵՄ փորձագետներից:
 
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա մարտի 2-3-ին՝ Ծաղկաձորի Մարիոթ հյուրանոցային համալիրում, առավոտյան ժամը 10:30-ին: 

 
28/02/2013
 2013
 Փետրվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.