SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Գործարար համայնքի ներկայացուցիչները իրենց հուզող խնդիրները քննարկեցին ԵՄ անդամ երկրներից հրավիրված փորձագետների հետ
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 
 «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագիրը ՀՀ ՏՄՊՊՀ-ի հետ համատեղ  շարունակում է Գերմանիայի և Լիտվայի գործընկերների հետ կազմակերպել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը:
 
Հունվարի 18-ին տեղի ունեցավ «Մրցակցային կանոնները» թեմայով հերթական քննարկումը, որը կազմակերպվել էր  գործարարների շրջանում մրցակցության օրենսդրության մասին իրազեկվածության մակարդակը բարձրացնելու նպատակով: Նման միջոցառումները կնպաստեն, որպեսզի վերջինները զերծ մնան մրցակցային օրենսդրության խախտումներից, բացի այդ, որպես գործարար տեղեկանան իրենց իրավունքներին և պարտականություններին: 
 
Քննարկմանը մասնակցում էին գործարար համայնքի, ինչպես նաև պետական մարմինների ներկայացուցիչներ: ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոնայք Շ. Կեզերաուսկասը և Է. Թեմեն ներկայացրին զեկույցներ ԵՄ-ում և ԵՄ անդամ պետություններում մրցակցային կանոնների, պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների կողմից չարաշահման վերահսկման, համակենտրոնացումների վերահսկման, հակամրցակցային համաձայնությունների և հակամրցակցային այլ գործողությունների վերաբերյալ: Քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրին նաև վերոնշյալ թեմաների վերաբերյալ ԵՄ գործնական օրինակներ, որոնց շուրջ մասնակիցների հետ ծավալվեցին ակտիվ քննարկումներ: 
 
Տեղեկացնենք, որ Թվինինգ ծրագրի իրականացման ընթացքում Հանձնաժողովը մշտապես ակտիվորեն համագործակցել է ՀՀ շահագրգիռ պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև տարբեր ընկերությունների հետ: Միջազգային փորձագետների մասնակցությամբ կազմակերպվել են տարբեր ձևաչափերով միջոցառումներ, որոնք նպաստել են ինչպես շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանը, այնպես էլ մրցակցային իրավիճակի բարելավմանն ընդհանրապես:  
Հիշեցնենք նաև, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է  նախորդ տարվա փետրվարին:
Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչության իրականացում:
 
 
 
 
21/01/2013
 2013
 Հունվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.