SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ԵՄ անդամ երկրների փորձագետները պետական օժանդակության վերաբերյալ փորձը փոխանցեցին պետական կառույցների մասնագետներին
 
 
 Պետության կողմից այն կամ այն տնտեսվարողին տրվող ֆինանսական աջակցությունը, այլ կերպ ասած՝ պետական օժանդակությունը մրցակցային միջավայրի ձևավորման տեսանկյունից խիստ կարևոր է, քանի որ ոչ ճիշտ և նպատակային կիրառման դեպքում հնարավոր է ստեղծվեն անհավասար պայմաններ` միևնույն գործունեությամբ զբաղվող այլ սուբյեկտների համար: Այս առումով ԵՄ երկրներում դաշտը օրենսդրորեն կանոնակարգված է, իսկ պետական օժանդակության վերահսկողությունն իրականացնող մրցակցային մարմինները ունեն բավարար լիազորություններ:
Մեր երկրում «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքով պետական օժանդակության վերահսկողության առումով դեռևս օրենսդրական փոփոխությունների անհրաժեշտության կա: Այս ուղղությամբ Հանձնաժողովը, տարբեր սեմինարների, քննարկումների և հանդիպումների կազմակերպման միջոցով  ակտիվորեն աշխատում է ԵՄ անդամ երկրների գործընկերների հետ՝ ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի մշակման ուղղությամբ:
Հոկտեմբերի  17-ին  ՏՄՊՊՀ-ը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ կազմակերպել  էր  «Մրցակցության կանոնները և պետական օժանդակության վերահսկումը» թեմայով հերթական կլոր-սեղան քննարկումը՝ պետական շահագրգիռ կառույցների ներկայացուցիչների և ՏՄՊՊՀ աշխատակիցների մասնակցությամբ: Պետական օժանդակության ոլորտում կատարվելիք գործառույթների իրականացման հետ կապված ՏՄՊՊՀ-ն հրավիրել է միջազգային փորձագետների՝ իրենց փորձը պետական կառույցների մասնագետներին փոխանցելու և Հայաստանում առկա վիճակը քննարկելու նպատակով: Սեմինարը անցկացրեցին  ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոնայք Կ. Շթոքմանը և  Յ. Ֆրիցենքյոթերը, ովքեր ներկայացրեցին պետական օժանդակության վերահսկման հիմնական սկզբունքները ԵՄ-ում, օժանդակության տեսակները, ինչպես նաև մեկնաբանություններ ՀՀ «Մրցակցության մասին» օրենքում կատարված փոփոխությունների և ՀՀ «Պետական օժանդակության վերահսկման մասին» օրենքի նախագծերի  վերաբերյալ:
 
Տեղեկացնենք, որ Թվինինգ ծրագիրը մեկնարկել է  նախորդ տարվա փետրվարին:
Մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Ծրագիրը նախատեսում է նաեւ մրցակցության և պետական օժանդակության ոլորտում միջազգային համագործակցության ընդլայնում, մրցակցությանը և պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչության իրականացում: 
Ծրագիրը ֆինանսավորվում է Եվրոպական Միության կողմից: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն. եվրո:
 
 
 
 
18/10/2012
 2012
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.