SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Արտագնա այց՝ Լոռու և Արագածոտնի մարզեր. ՏՄՊՊՀ-ը ԵՄ փորձագետների հետ համատեղ մարզերում անցկացրեց հերթական միջոցառումը
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 
 
  ՀՀ ՏՄՊՊՀ-ը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ շարունակում է կազմակերպել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ու առկա խնդիրների լուծմանը:
 
 Հերթական միջոցառումները անցկացվեցին արտագնա՝ հուլիսի 24-ին Լոռու և հուլիսի 25-ին՝ Արագածոտնի մարզերում: Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետների, ՀՀ ՏՄՊՊՀ անդամների և աշխատակիցների հետ համատեղ կազմակերպված սեմինարն առնչվում էր պետական օժանդակությանը վերաբերող հարցերին:
 
Տեղեկացնենք, որ  2012-ի հունիսին ՀՀ կառավարություն է ներկայացվել «Պետական օժանդակության վերահսկման մասին» ՀՀ օրենքի նախագիծը, և այսուհետ համատեղ աշխատանքներ են իրականացվելու մարզերի հետ՝ ոլորտի վերաբերյալ մարզպետարանի և մարզային համայնքների իրազեկվածությունը  բարձրացնելու  և հետաքրքրող հարցերի շուրջ վերջիններիս հետ քննարկումներ կազմակերպելու նպատակով: 
  
 Միջոցառման ընթացքում պետական օժանդակության ոլորտում մասնագիտացած ԵՄ անդամ երկրների փորձագետներ` պարոն Նիկոլաուս Գրաֆ Վիցտումը և տիկին Մոնիկա Հոշրայթերը անդրադարձան պետական օժանդակության վերահսկման գործընթացում Հանձնաժողովի, ինչպես նաև ներգրավված մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և նախարարությունների դերին: Փորձագետները ներկայացրեցին նաև ապօրինի, այլ կերպ ասած՝ վերադարձման ենթակա օժանդակության կոնկրետ գործերի ուսումնասիրված օրինակներ: Դրանց շուրջ ծավալվեցին ակտիվ քննարկումներ՝ մարզպետարանների և մարզային համայնքների ներկայացուցիչների մասնակցությամբ: Վերջիններս հնարավորություն ունեցան ծանոթանալու թեմայի վերաբերյալ իրենց հետաքրքրող հարցերին և  համապատասխան խորհրդատվություն ստանալու փորձառու մասնագետներից:
 
 Մարզերում սեմինարներին ներկա էին նաև Լոռու մարզպետ Արթուր Նալբանդյանը և Արագածոտնի մարզպետ Սարգիս Սահակյանը, որոնք իրենց խոսքում կարևորեցին նման միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով, որ դրանք նպաստում են մարզային համապատասխան իրավասու օղակների տեղեկացվածության բարձրացմանը, ինչն էլ իր հերթին նպաստում է հասնելու առկա մրցակցային խնդիրների լուծմանը:
 ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանն էլ ասաց, որ թեև Հանձնաժողովի ռեսուրսները խիստ սահմանափակ են, սակայն մարզային խնդիրները ևս ՏՄՊՊՀ-ի ուշադրության կենտրոնում են: Ա. Շաբոյանի խոսքերով, դեռևս նախորդ տարվանից սկսված մարզային խնդիրներին տեղում ծանոթանալու այս գործելաոճը լինելու է շարունակական՝ ներառելով հանրապետության բոլոր մարզերը: Ա. Շաբոյանը կարևորեց հասարակության ակտիվ արձագանքը՝ մրցակցային դաշտում առկա խնդիրների վերաբերյալ:
 
 Սեմինարի ավարտից հետո, Հանձնաժողովի աշխատանքային խումբը մարզերի խոշոր առևտրի կետերում անցկացրեց դիտանցումներ՝ առկա խնդիրներին տեղում ծանոթանալու և համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու նպատակով: Ուշադրության կենտրոնում էր հատկապես առաջին անհրաժեշտության սպառողական ապրանքների շուկան:
 Նշենք, որ մարզային միջոցառումները կազմակերպվել էին  «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումը և ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումն է:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն. Եվրո:
 
 
26/07/2012
 2012
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.