SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Արտագնա այց՝ Լոռու և Արագածոտնի մարզեր. ՏՄՊՊՀ-ը ԵՄ փորձագետների հետ համատեղ մարզերում կանցկացնի հերթական միջոցառումը
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 
 
  ՀՀ ՏՄՊՊՀ-ը ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ շարունակում է կազմակերպել միջոցառումներ՝ ուղղված Հայաստանում մրցակցային իրավիճակի բարելավմանն ու առկա խնդիրների լուծմանը:
 
Հերթական միջոցառումները կանցկացվեն արտագնա՝  հուլիսի 24-ին Լոռու և հուլիսի 25-ին՝ Արագածոտնի մարզերում: Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետների, ՀՀ ՏՄՊՊՀ անդամների և աշխատակիցների հետ համատեղ կազմակերպվող սեմինարն առնչվում է պետական օժանդակությանը վերաբերող հարցերին: 
 
 Միջոցառման ընթացքում պետական օժանդակության ոլորտում մասնագիտացած ԵՄ անդամ երկրների փորձագետներ` պարոն Նիկոլաուս Գրաֆ Վիցտումը և տիկին Մոնիկա Հոշրայթերը կանդրադառնան պետական օժանդակության վերահսկման գործընթացում Հանձնաժողովի, ինչպես նաև ներգրավված մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների և նախարարությունների դերին: Փորձագետները կներկայացնեն նաև ապօրինի, այլ կերպ ասած՝ վերադարձման ենթակա օժանդակության կոնկրետ գործերի ուսումնասիրված օրինակներ:

Նշենք, որ մարզային միջոցառումները կազմակերպվում են «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումը և ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումն է:
 
 Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն. Եվրո:
23/07/2012
 2012
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.