SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
ՀՀ ՏՄՊՊՀ-ը և ԵՄ Թվինինգ ծրագիրը կազմակերպում են քննարկում էներգետիկայի շուկաների վերաբերյալ
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 

 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (ՀՀ ՏՄՊՊՀ), Եվրոպական միության «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի հետ համատեղ, կազմակերպում է կլոր սեղանի ձևաչափով քննարկում` էներգետիկայի ոլորտին առնչվող թեմաներով:  Քննարկմանը մասնակցելու են ՀՀ ՏՄՊՊՀ-ի անդամներ և աշխատակիցներ, ինչպես նաև համապատասխան պետական մարմինների ներկայացուցիչներ:
 
 Գերմանիայից ժամանած փորձագետ Դանիել Մյութերը ներկայացնելու է էլեկտրականության, նավթի և բնական գազի ոլորտների կարգավորման մեխանիզմներին ու մրցակցությանը, ինչպես նաև ԵՄ-ում էլեկտրականության և գազի շուկաների ազատականացմանը վերաբերող հարցեր: Ներկայացվելու և քննարկվելու են ԵՄ-ի, ԵՄ անդամ պետությունների և Հայաստանի  էներգետիկայի շուկաներում մրցակցությանն առնչվող կոնկրետ օրինակներ: 

 «Աջակցություն կարգավորվող ոլորտների հետ աշխատանքում. Էներգետիկայի շուկաներ» թեմայով քննարկումը տեղի է ունենալու  վաղը` հուլիսի 4-ին: Միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի համաժողովների դահլիճում:
 
 Նշենք, որ քննարկումը կազմակերպվում է «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թվինինգ ծրագրի շրջանակներում: Ծրագրի վերջնական նպատակը Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավումը և ՀՀ ՏՄՊՊՀ-ի օրենսդրության կիրարկման կարողությունների ամրապնդումն է:
Ծրագիրը ֆինանսավորում է Եվրոպական միությունը: Ֆինանսավորման ընդհանուր գումարը կազմում է 1.1 մլն. Եվրո:
03/07/2012
 2012
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.