SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
 
Եվրամիության՝ «Աջակցություն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ վերջինիս կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում լույս է տեսել «Սպառողների պաշտպանությունը Եվրոպական միությունում» գիրքը, որտեղ ծրագիրն իրականացնող ”Altair Asesores’’ կազմակերպության կողմից հրավիրված փորձագետ Խուան Ռամոն Իտուրիգագոիտիան ներկայացնում է թեմայի վերաբերյալ իր տեսակետները: Մրցակցային մարմնի գործունեությունն ուղղակիորեն եւ անուղղակիորեն հանգեցնում է սպառողների շահերի պաշտպանությանն ու իրավունքների վերականգնմանը, ուստի, հստակեցումն առավել արդյունավետ գործելու հնարավորություն կտա:
 
Հայաստանի մրցակցային օրենսդրության՝ վերոհիշյալ խնդրին վերաբերող հատվածները համապատասխանում են ամերիկյան հայեցակարգին, մինչդեռ մեր երկիրն ինտեգրվում է Եվրոպային, ուստի խորհրդատվությունն անհրաժեշտ է: 
 
Ինչպես արդեն հայտնել ենք, ծրագրի շրջանակներում Հանձնաժողովի աշխատակազմի համար անցկացվում են սեմինարներ, որոնց ընթացքում Խուան Ռամոն Իտուրիգագոիտիան ներկայացնում է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխությունների իր առաջարկները, որոնք կիրառելու դեպքում, ըստ փորձագետի, հնարավոր կլինի առավել արդյունավետորեն պայքարել մրցակցության սահմանափակումների դեմ: Սեմինարի ընթացքում գիրքը ներկայացվեց Հանձնաժողովի անդամներին ու աշխատակաիցներին: Այն կտրամադրվի նաեւ շահագրգիռ կազմակերպություններին ու մասնագետներին:
 
 
10/10/2006
 2006
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.