ԵՄ ԹՎԻՆԻՆԳ AM/09/ENP-PCA/TP/05 Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում  
ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովը ԵՄ «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ փետրվարի 15-ին կանցկացնի հերթական կլոր սեղանի ձևաչափով քննարկումը` Հանձնաժողովի և ՀՀ պետական այլ շահագրգիռ մարմինների ներկայացուցիչների մասնակցությամբ:
ԵՄ փորձագետներ պարոն Ֆաբիան Պապեն և պարոն Հանս-Հելմուտ Շնայդերը կներկայացնեն օդային տրանսպորտի և ֆինանսական ծառայությունների մասին ԵՄ և Գերմանիայի օրենսդրությունը, ինչպես նաև կքննարկեն համապատասխան ոլորտներին առնչվող Հանձնաժողովի կողմից ուսումնասիրված գործեր:
«Աջակցություն կարգավորվող ոլորտներին առնչվող գործերի մասով. օդային տրանսպորտ և ֆինանսական ծառայություններ» թեմայով քննարկումը տեղի կունենա ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի համաժողովների դահլիճում փետրվարի 15-ին, ժամը 10-ին:
|