SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հանձնաժողովը Թվինինգ ծրագրի հետ համատեղ կանցկացնի սեմինար-քննարկում` համակենտրոնացումների և գերիշխող դիրքի չարաշահման վերաբերյալ
 
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 
 ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի հետ համատեղ շարունակում է կազմակերպել միջոցառումներ ԵՄ անդամ պետությունների փորձագետների մասնակցությամբ` ուղղված Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը:
 
Շահագրգիռ պետական գերատեսչությունների, գործարար համայնքի ներկայացուցիչները, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի անդամներն ու աշխատակիցները կմասնակցեն  «Համակենտրոնացումների և գերիշխող դիրքի չարաշահման տնտեսական և իրավական ասպեկտները» թեմայով առաջին սեմինարին: Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից ժամանած փորձագետներ Ս. Զիգելսկին և Ժ. Կունդանը կներկայացնեն համակենտրոնացման սկզբունքները, գերիշխող դիրքի հասկացությունը և դրա չարաշահման չափանիշները: Բացի այդ, փորձագետները կներկայացնեն այդ դեպքերին վերաբերող ԵՄ գործնական օրինակներ մասնակիցների հետ խորը և հանգամանալից քննարկումներ անցկացնելու նպատակով:
 
 Միջոցառմանը ներկա կլինի նաև ՀՀ-ում ԵՄ պատվիրակության նորանշանակ ղեկավար, դեսպան պ-րն Տրայան Լաուրենտիու Հրիստեան:
 
Երկօրյա սեմինարը կկայանա հունվարի 17-ին և 18-ին ՄԱԿ-ի երևանյան գրասենյակի համաժողովների դահլիճում: Միջոցառումները սկիզբը` առավոտյան ժամը 10:30-ին:
16/01/2012
 2012
 Հունվար
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.