SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հանձնաժողովը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկրության (GIZ) հետ համատեղ առաջին անգամ կազմակերպում է հանդիպում-դասախոսություն
 
 
 
 
 EU TWINNING
AM/09/ENP-PCA/TP/05
Strengthening the Enforcement of Competition and
 State Aid Legislation in Armenia

 
 
 
 
 
 
 
 
Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) աջակցությամբ մեկ շաբաթյա այցով Հայաստան է ժամանել Ջորջ Վաշինգտոնի անվան համալսարանի իրավաբանական ֆակուլտետի պրոֆեսոր Վիլյամ Կովաչիչը:  Այցի նպատակն է աջակցել  Հայաստանի Հանրապետության կառավարությանը մշակելու մրցակցային քաղաքականության համապարփակ փաստաթուղթ:  Պրոֆեսոր Կովաչիչը հանդիպումներ է ունեցել ՀՀ Վարչապետի և ՀՀ ՏՄՊՊՀ-ի նախագահի հետ: 
 
Այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ կազմակերպվելու է «Անցումային տնտեսություններում մրցակցային քաղաքականության մշակումը» թեմայով դասախոսություն Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի (ՀՊՏՀ) ուսանողների համար: Ուսանողներին ներկայացվելու է նաև ՄԱԿ-ի 6-րդ համաժողովի ընթացքում հրապարակված «Հայաստանի մրցակցության օրենքի և քաղաքականության վերաբերյալ» զեկույցը: Ուսանողների հետ հանդիպման ընթացքում պրոֆեսոր Կովաչիչը ներկայացնելու է Հայաստանում մրցակցային միջավայրի առկա խնդիրները և վերջինիս բարելավմանն ուղղված առաջարկությունները, ինչպես նաև պատասխանելու է ուսանողների կողմից թեմայի շուրջ բարձրացված հարցերին:

Պրոֆեսոր Կովաչիչը զբաղեցրել է ՄՆ Դաշնային առևտրի հանձնաժողովի ղեկավարի պաշտոնը, դրան զուգահեռ  մրցակցային միջավայրի բարելավմանն ուղղված հարցերի վերաբերյալ խորհրդատվություն է տրամադրել զարգացող երկրների կառավարություններին և մրցակցային մարմինների ղեկավարներին, այդ թվում` Ռուսաստանի, Ուկրաինայի, Ղազախստանի, Վրաստանի, Եգիպտոսի, Ռումինիայի, Լեհաստանի և այլն: 

Լրագրողները հրավիրվում են մասնակցելու միջոցառմանը և լուսաբանելու 2011 թվականի նոյեմբերի 4-ին ժամը 12:00-ին (Նալբանդյան 128, ՀՏՀ կենտրոնական մուտք) Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի ուսանողների հետ հանդիպումը: Լրագրողներին հնարավորություն կընձեռվի հարցեր ուղղել պրոֆեսորին: Ձեր մասնակցությունը հաստատելու և լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ՏՄՊՊՀ հետևյալ հեռախոսահամարով.
 
010 54-56-79
 
03/10/2011
 2011
 Հոկտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.