SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
 
Հունիսի 12-20-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պատվիրակությունը՝ Պավել Ղալթաղչյան, Սեյրան Պետրոսյան, Հրայր Արամյան, Միքայել Միքայելյան կազմով, Փարիզում եւ Բրյուսելում մասնակցել են տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված մեխանիզմների կատարելագործման, եվրոպական մասնագիտացված կառույցներին Հանձնաժողովի հետագա ինտեգրման ապահովման նպատակով կազմակերպված տեսա-պրակտիկ այցին: Այցը կազմակերպվել էր Հանձնաժողովի՝ միջազգային համագործակցության համատեքստում գործող ԵՄ օժանդակության ծրագրի շրջանակներում, Եվրամիության Մրցակցության գլխավոր տնօրինության եւ Ֆրանսիական մրցակցային խորհրդի հրավերով: Հանդիպումների ընթացքում քննարկվել են ֆրանսիական եւ եվրոպական մրցակցային օրենսդրության դինամիկային, Խորհրդի գործունեության հիմնական սկզբունքներին ու մեխանիզմներին, հակամրցակցային համաձայնություններին եւ գերիշխող դիրքի չարաշահմանը վերաբերող հիմնախնդիրները, այդ ոլորտում գործերի ապացուցման բազան, ապացուցողական փաստերի հավաքման մեթոդաբանությունը եւ այլն: Ինչպես նաեւ եղել են հատուկ անդրադարձներ՝ մրցակցության համար ռիսկային գոտիներ համարվող հեռահաղորդակցության, էներգետիկայի, գազամատակարարման եւ այլ ոլորտներին: Պատվիրակության վերջին հանդիպումները կայացել են Փարիզի Առեւտրաարդյունաբերական պալատում, ինչը բավականին ներգործուն դերակատարում ունի մրցակցային օրենսդրության համալիր կիրարկման խնդրում:
20/06/2006
 2006
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.