SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Դատավորները և ԵՄ փորձագետները քննարկելու են մրցակցության ոլորտի նոր իրավական զարգացումները և լավագույն գործելակերպերը
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
Սեպտեմբերի 27-28-ին Երևանում կայանալիք սեմինարի ընթացքում Հայաստանի դատավորները հնարավորություն կունենան քննարկելու մրցակցային օրենսդրությունն ու ԵՄ լավագույն գործելակերպերը: ‹‹Մրցակցային օրենսդրության նոր իրավական զարգացումները» թեմայով սեմինարի ընթացքում հանգամանորեն կներկայացվի այդ հասկացությունը ԵՄ համատեքստում, ինչպես նաև կիրառման պրակտիկան: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և «Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի կողմից համատեղ կազմակերպված միջոցառումը տեղի կունենա ՄԱԿ-ի Երևանյան գրասենյակում, Մելիք Ադամյան 14 հասցեում: Միջոցառումը կսկսվի ժամը 10:30-ին:
 
ԵՄ անդամ պետությունների փորձագետներ պարոն Կ. Շթոքմանը և տիկին Յ.Սովիենեն կներկայացնեն «Հակամրցակցային  համաձայնությունների արգելումը», «Գերիշխող դիրքի չարաշահումը» և «Համակենտրոնացումների իրավական կարգավորումը» թեմաներով զեկույցներ, ինչպես նաև Արդարադատության եվրոպական դատարանի  գործեր և որոշումներ` չհիմնավորված գների վերաբերյալ: Այնուհետև կքննարկվեն նշված թեմաներին վերաբերող երկու գործ, որոնց առնչությամբ վարույթ է իրականացրել Հանձնաժողովը և դատավաճիռ է կայացրել ՀՀ վարչական դատարանը:
 
Նշենք նաև, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող  ԵՄ Թվինինգ ծրագիրն իրականացում է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը` ԵՄ երկու անդամ պետությունների` Գերմանիայի Դաշնային Հանրապետության և Լիտվայի Հանրապետության հետ համատեղ  2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն ու ՏՄՊՊՀ կիրարկման կարողությունների հզորացումն է:
 
 
 

 
26/09/2011
 2011
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.