SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Բունդեսթագի պատգամավորների հանդիպումը ՏՄՊՊՀ նախագահի հետ. Քննարկում տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի շուրջ
 
 Պաշտոնական այցով Հայաստանում գտնվող Գերմանիայի դաշնային հանրապետության Բունդեսթագի պատգամավորները սեպտեմբերի 12-ին հանդիպեցին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանի հետ: Հանդիպմանը ներկա էին նաև Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) ներկայացուցիչները, ինչպես նաև Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատուն:
 
Խոսելով Հայաստանի տնտեսական մրցակցության ոլորտում կատարված աշխատանքների և անելիքների մասին ՀՀ ՏՄՊՊՀ նախագահ Ա. Շաբոյանը  նշեց, որ խնդիրներն իսկապես շատ են և այս առումով անելիքներ դեռ կան: Հանձնաժողովի նախագահը կարևոր ձեռքբերում համարեց այն, որ վերջին տարիներին բավականին բարձրացել է Հանձնաժողովի ճանաչումը, ինչը կապված է այն բանի հետ, որ Հանձնաժողովն աշխատում է բաց, թափանցիկ և պատրաստ է արձագանքելու ցանկացած իրավախախտման դեպքում:
 Ա. Շաբոյանը Բունդեսթագի և «GIZ» -ի ներկայացուցիչներին ներկայացրեց նաև «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի նոր փոփոխությունները՝ ընդգծելով, որ դրանք հնարավորություն են տալիս աշխատելու շատ ավելի արդյունավետ: Հանձնաժողովի նախագահն անդրադարձավ նաև ՀՀ ՏՄՊՊՀ գործունեության համար խիստ կարևոր գործիքների անհրաժեշտության բացակայությանը, որոնց մասին բազմիցս նշվել է նաև «GIZ»-ի փորձագետների կողմից: Խոսքը վերաբերում է պատժամիջոցների մեղմման ծրագրին (հանդուրժողականության սկզբունքին), ինչպես նաև վաղորդյան ստուգումներ իրականացնելու լիազորությանը, որով օժտված են աշխարհի գրեթե բոլոր նմանատիպ մարմինները: Սրանք կարևոր են այնքանով, որ հնարավորություն են տալիս արդյունավետ պայքարել մրցակցության խոչընդոտների դեմ: Ա. Շաբոյանը նշեց, որ Գերմանիայի աջակցությամբ Հանձնաժողովը ներկայումս  իրականացնում է երկու ծրագիր, որոնցից մեկը Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ), իսկ մյուսը՝ ԵՄ Թվինինգ ծրագրի հետ համատեղ: Նշենք, որ ԵՄ Թվինինգ ծրագրի համակողմ գործընկերներն են Գերմանիան և Լիտվան:
 Անդրադառնալով «GIZ» -ի կողմից իրականացվող աջակցության ծրագրերին, Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը բարձր գնահատեց  այն ջանքերը, որ ներդրվել են Հայաստանում՝ մրցակցության պաշտպանության աջակցության գործում:
 «GIZ»-ը բավականին արդյունավետ աշխատանքներ է իրականացնում: Կարևորում եմ ծրագրի ճկունությունը և այն, որ ծրագիրը միշտ համահունչ է արդի խնդիրներին: Բացի այդ, «GIZ»-ը մշտապես հետևողական է կատարված ծրագրերի արդյունքների նկատմամբ» - նշեց ՏՄՊՊՀ նախագահը:  
 
 «GIZ»-ի ներկայացուցիչները փաստեցին Հանձնաժողովի հետ համագործակցության արդյունավետությունը և հայտարարեցին, որ պատրաստ են ոչ միայն շարունակելու այն, այլ նաև ընդլայնելու իրականացվող ծրագրերը:   
 
14/09/2011
 2011
 Սեպտեմբեր
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.