SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հանձնաժողովը Թվինիգ ծրագրի հետ համատեղ կազմակերպում է աշխատանքային առաջին մարզային այցը. Խոշոր առևտրի կետերում կիրականացվի մոնիտորինգ
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
 
ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստան ժամանած ԵՄ անդամ երկրների փորձագետները ՀՀ ՏՄՊՊՀ անդամների և աշխատակիցների հետ համատեղ կանցկացնեն հերթական սեմինարը`  Կոտայքի և Արմավիրի մարզերում:
 
Հուլիսի 26-ին նախատեսվում է աշխատանքային խմբի այցը՝ Կոտայքի մարզի Հրազդան քաղաք: Միջոցառմանը ներկա կլինի Կոտայքի մարզպետ Կովալենկո Շահգալդյանը, մարզպետարանի այլ ներկայացուցիչներ, ինչպես նաև տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավարներ և աշխատակիցներ: Մարզային այցելությունների ժամանակ ՏՄՊՊՀ կազմում կլինեն Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանը, Հանձնաժողովի անդամներ և աշխատակիցներ: 
 
Հուլիսի 27-ին աշխատանքային խումբը կայցելի քաղաք Արմավիր, որտեղ միջոցառմանը  ներկա կլինեն Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանը, մարզպետարանի այլ պաշտոնյաներ, ինչպես նաև  տեղական ինքնակառավարման մարմինների ներկայացուցիչներ:
 
Մարզերում անցկացվող սեմինարը վերաբերելու է  պետական օժանդակության հիմնական չափանիշների թեմային:  Պետության կողմից տնտեսվարողներին տրվող ֆինանսական աջակցության կամ հարկային արտոնության օրինականության վերաբերյալ քննարկումները կլինեն միջոցառման օրակարգում: ԵՄ փորձագետները կներկայացնեն պետական օժանդակության վերաբերյալ իրական գործեր:
 
Քանի որ սա Հանձնաժողովի առաջին մարզային այցն է, ԵՄ Թվինինգ ծրագրով նախատեսված սեմինարից բացի Հանձնաժողովի մասնագետները շրջայց կկատարեն նաև Հրազդանում և Արմավիրում ՝  ծանոթանալու սպառողական շուկայում տիրող իրավիճակին: Փորձագետները խոշոր առևտրի կետերում կիրականացնեն գների մոնիտորինգ, կտեղեկանան սպառողների խնդիրներին և կուսումնասիրեն՝ արդյոք առկա են օրենքի հնարավոր խախտումներ, թե՝ ոչ: 
 
 Լրագրողները հրավիրվում են մասնակցելու և լուսաբանելու միջոցառումները: Հանձնաժողովը կապահովի առավոտյան լրագրողների տեղափոխումը հուլիսի 26-ին ք. Հրազդան, հուլիսի 27-ին՝ ք . Արմավիր և կեսօրին՝ հետդարձը: Ձեր մասնակցությունը հաստատելու և լրացուցիչ հարցերի համար խնդրում ենք զանգահարել ՀՀ ՏՄՊՊՀ մամուլի քարտուղար Գայանե Սահակյանին հետևյալ հեռախոսահամարներով.
 
010 54-56-39
010 54-40-04
 
Խնդրում ենք ծանոթանալ նաև օրակարգին, որը ներկայացնում ենք կից
 
22/07/2011
 2011
 Հուլիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.