SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
«Մրցակցային օրենսդրության բարելավման Հայաստանյան փորձի» վերաբերյալ զեկույցը բարձր գնահատականների է արժանացել
 
 Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ԵՄ Արեւելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի ներքո գործող առեւտրի աշխատանքային խմբի 8-րդ հանդիպումը:
 
 Հանդիպմանը ներկա է գտնվել նաև  ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լեւոն Զաքարյանը: Նա մասնակիցներին ներկայացրել է «Մրցակցային օրենսդրության բարելավման Հայաստանյան փորձի» վերաբերյալ զեկույցը:  Զեկույցում Լ. Զաքարյանը մանրամասն ներկայացրել է  «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի փոփոխությունները, ինչպես նաև ՀՀ ՏՄՊՊՀ-ի գործունեության հիմնական ուղղություններն ու Հանձնաժողովի 2010-2012 թվականների ռազմավարական ծրագրի հիմնադրույթները: Լ. Զաքարյանն անդրադարձել է նաև ՏՄՊՊՀ-ի համագործակցությանը միջազգային կազմակերպությունների հետ՝ փաստելով Հանձաժողովի աշխատանքի արդյունավետության բարձրացումը:
 
 ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցչին առավելապես հետաքրքրել է ՀՀ ՏՄՊՊՀ-ի կողմից գրանցամատյանի (ռեեստր) վարման կարգի հետ կապված փոփոխությունը: Հիշեցնենք, որ օրենսդրական նոր փոփոխություններով այսուհետ որպես գերիշխող խիստ պատասխանատվության կենթակվեն չարաշահում թույլ տված այն  տնտեսվարողները, որոնք թեև գրանցված չեն ռեեստրում, սակայն Հանձնաժողովի դիտարկմամբ ունեն շուկայական իշխանություն: ԵՄ Հանձնաժողովի ներկայացուցիչը հավանության է արժանացրել օրենքում կատարված վերոնշյալ փոփոխությունը:
 
 ՀՀ ՏՄՊՊՀ ներկայացուցիչը իր զեկույցում ամփոփ տեղեկատվությամբ անդրադարձել է նաև «Պետական օժանդակության եւ մրցակցային օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» ԵՄ Թվինինգ ծրագրի մեկնարկին, նպատակին եւ ակնկալվող արդյունքներին:
22/06/2011
 2011
 Հունիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.