SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Երկօրյա սեմինար-քննարկում՝ ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում
 
 
 
 
ԵՄ ԹՎԻՆԻՆԳ
AM/09/ENP-PCA/TP/05
Մրցակցային և պետական օժանդակության օրենսդրության
կիրարկման հզորացումը Հայաստանում
 
 
 
 
 
ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում մեկնարկած Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանում են գտնվում միջազգային փորձագետներ՝ ԵՄ ծրագրի անդամ երկրներից: ՀՀ ՏՄՊՊՀ անդամների, աշխատակազմի, ինչպես նաև պետական այլ գերատեսչությունների ներկայացուցիչների մասնակցությամբ  կազմակերպվել էր երկօրյա սեմինար քննարկում՝ նվիրված ԵՄ օրենքի համաձայն պետական օժանդակության հիմնական չափորոշիչների ներկայացմանը: Քննարկման մասնակիցներին իրենց փորձը ներկայացրեցին  այս ոլորտում բավականին մեծ փորձառություն ունեցող փորձագետներ, որոնք մեծ ներդրում ունեն ոչ միայն իրենց երկրներում այլ նաև անցումային փուլում գտնվող երկրների օրենսդրությունների բերեփոխումների մեջ:
 
Սեմինար-քննարկման ընթացքում փորձագետները ներկայացրեցին  Պետական օժանդակության չափանիշները, մանրամասնեցին  այս ոլորտում վերահսկողություն իրականացնող մարմնի դերը, ինչպես նաև քննարկվեցին ընթացակարգային հարցեր հայաստանյան համատեքստում: Մասնակիցները գործնականում ծանոթացան  եվրոպական փորձին և ընթացակարգերին:
Պետական օժանդակության վերահսկողության և ԵՄ հանձնաժողովի դերի, ինչպես նաև միջազգային համատեքստում Հայաստանում իրականցվող պետական օժադակության ընթացակարգերի կիրառման անհրաժեշտության վերաբերյալ զեկույցներով հանդես եկան Գերմանիայի էկոնոմիկայի նախարարության եվրոպական հարցերով փոխտնօրեն Վոլֆ-Դիտեր Փլեսինգը, Լիտվայից ժամանած  փորձագետ Սիգիտաս Սեմնոլոնսկիսը, և Թվինինգ ծրագրի մշտական խորհրդատու Գունդա Շումանը:
 
Նշեք, որ դեռևս 2007 թվականին մրցակցության օրենսդրության փոփոխմամբ ներդրվեց Պետական օժանդակություն հասկացությունը: 2011 թվականի օրենսդրական փոփոխություններով առավել հստակեցվեցին պետական oժանդակությանը վերաբերող դրույթները: Այսօր արդեն իսկ անհրաժեշտ է կատարելագործել այս ոլորտը, մասնավորապես բարելավել պետական օժանդակության վերահսկողությունը և մրցակցային միջավայրը՝ բարձրացնելով Հանձնաժողովի ինստիտուցիոնալ կարողությունները և ռեսուրսների կառավարման արդյունավետությունը:
 
Հիշեցնենք, որ մրցակցությանն ու պետական օժանդակությանն առնչվող այս Թվինինգ ծրագիրն իրականացվելու է 2011-2013 թվականներին: Իրականացվող ծրագրի վերջնական նպատակը ՀՀ-ում մրցակցային միջավայրի բարելավումն է: Նախատեսվում է նաեւ ընդլայնել միջազգային համագործակցությունը մրցակցության և պետական օժանդակության ոլորտում, ինչպես նաև ընդլայնել միջազգային համագործակցությունը և նպաստել պետական օժանդակությանն առնչվող խնդիրների վերաբերյալ հանրության շրջանում քարոզչության ապահովմանը:
 
 
11/05/2011
 2011
 Մայիս
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.