SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նորություններ
Հանձնաժողովը ակտիվորեն համագործակցում է միջազգային կառույցների հետ
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ի թիվս շատ այլ միջազգային կառույցների, մշտապես ակտիվորեն համագործակցում է նաև Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) հետ:
 
Կենտրոնի հրավերով Բուդապեշտ է մեկնել Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը, ով մասնակցել է ապրիլի 5-ին կայացած «Ծրագրերի պլանավորման տարեկան հանդիպմանը»: Նշենք, որ այն նախատեսված է միայն Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի հետ համագործակցող մրցակցային մարմինների ղեկավարների համար՝ փորձի փոխանակման, ինչպես նաև մրցակցության քաղաքականությանն առնչվող հարցերի շուրջ քննարկումներ կազմակերպելու համար:
 
ՀՀ ՏՄՊՊՀ և Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով  Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի համագործակցությունը Հանձնաժողովին հնարավորություն է տալիս մրցակցության քաղաքականության իրականացման առումով տեղեկացված լինել Եվրոպայում եւ ԱՊՀ անդամ պետություններում իրականացվող վերջին փոփոխություններին եւ մշտապես մասնակցել համապատասխան քննարկումներին եւ միջազգային հանրությանը տեղեկացնել ՀՀ ՏՄՊՊՀ  գործառույթների ու գործունեության մասին՝ այսպիսով նպաստելով Հանձնաժողովի դերի միջազգային ճանաչմանը: 
 
Հիշեցնենք նաև, որ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության  հարցերով  Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը տարվա ընթացքում կազմակերպվող ընդհանուր առմամբ 5-6 սեմինար-քննարկումներից մեկը անցկացնում է արտագնա՝ մասնակից երկրներից մեկում: Տվյալ երկիրը ընտրվում է մրցութային կարգով՝ ներկայացված փաթեթի հիման վրա: Նախորդ տարի հաղթող է ճանաչվել ՀՀ ՏՄՊՊՀ-ի ներկայացրած առաջարկների փաթեթը և ավելի քան 15 երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ սեմինարն անցկացվել է Հայաստանում:

 
08/04/2011
 2011
 Ապրիլ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.