SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ
Տեղեկատվություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին
Հանձնաժողովի եւ ԵՏՀ միջև համագործակցություն
Հանրային նախաձեռնության հայտարարություն բժշկական սարքավորումների եւ բժշկական նշանակության ապրանքների շուկաներում մրցակցության հավասար

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 

Հանրային նախաձեռնության հայտարարություն

բժշկական սարքավորումների եւ բժշկական նշանակության ապրանքների շուկաներում մրցակցության հավասար պայմանների ապահովման վերաբերյալ

 

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵՏՀ) Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) անդամ պետությունների մրցակցային մարմինների հետ համատեղ հանդես է գալիս բժշկական սարքավորումների եւ բժշկական նշանակության ապրանքների անդրսահմանային ապրանքային շուկաներում մրցակցության հավասար պայմանների ապահովման վերաբերյալ հանրային նախաձեռնության հայտարարությամբ: 

Բարեխիղճ ձեռնարկատիրության զարգացման խթանումն ու աջակցումը ԵՏՀ-ի հիմնական նպատակներից մեկն է, իսկ ԵԱՏՄ անդրսահմանային շուկաներում մրցակցության պաշտպանության համատեքստում գործարար համայնքի հետ համագործակցության ամրապնդումը՝ անդրազգային հակամենաշնորհային մարմնի հիմնական խնդիրը: Այս կապակցությամբ հանրային նախաձեռնության մեխանիզմը կարևոր է մրցակցության վերականգնման եւ զարգացման համար, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման կանխարգելման համար:

ԵՏՀ-ն ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների հետ համատեղ դիմում է եվրասիական գործարար եւ իրավաբանական համայնքի, պետական մարմինների, գիտական եւ հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին եւ այլ շահագրգիռ անձանց՝ ԵԱՏՄ տարածքում բժշկական սարքավորումների եւ բժշկական նշանակության ապրանքների ապրանքային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների հնարավոր խախտումների վերաբերյալ տեղեկատվության հավաքագրման գործում աջակցություն ցուցաբերելու խնդրանքով: 

Եթե Դուք իրականացնում եք Ձեր գործունեությունը բժշկական սարքավորումների եւ բժշկական նշանակության ապրանքների ապրանքային շուկաներում կամ հանդիսանում եք այդպիսի ապրանքների սպառողներ եւ համարում եք, որ այդ շուկաներում առկա են մրցակցության ընդհանուր կանոնների խախտման նշաններ, խնդրում ենք ներբեռնել, լրացնել կից ներկայացված հարցաթերթիկը եւ այն ուղարկել m.mikayelyan@competition.am եւ info@competition.am էլեկտրոնային հասցեներին:  

Հանրային նախաձեռնության արդյունավետության ապահովման նպատակով անհրաժեշտ է տեղեկություններ տրամադրել բարեխիղճ մրցակցության կանոնների հնարավոր խախտման վերաբերյալ, օրինակ՝ մատնանշել համապատասխան ապրանքային շուկան եւ հակամրցակցային վարքագիծ դրսևորող ընկերությունները (օրինակ՝ լուրերի ձևով անորոշ տեղեկությունները բավարար չեն):  

Տեղեկատվության ստացումից եւ ամփոփումից հետո ԵՏՀ եւ/կամ ԵԱՏՄ անդամ պետությունների հակամենաշնորհային/մրցակցային մարմինների փորձագետները կարող են կապ հաստատել դիմումատուի հետ որոշ փաստեր ճշգրտելու համար: Այն տեղեկատվությունը, որը ենթակա չէ հրապարակման, կուսումնասիրվի «Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից մրցակցության միասնական կանոնների պահպանման նկատմամբ հսկողության լիազորություններն իրականացնելիս գաղտնի տեղեկատվության պաշտպանության կարգի եւ դրա հրապարակման համար պատասխանատվության մասին» համաձայնագրին, ինչպես նաեւ գաղտնի տեղեկատվության պաշտպանության հարցերը կարգավորող ԵԱՏՄ անդամ պետությունների ազգային օրենսդրության նորմերին համապատասխան:

 

Վերև Տպել
11/04/2019
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.