SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ
Տեղեկատվություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մասին
Հանձնաժողովի եւ ԵՏՀ միջև համագործակցություն
Հանրային նախաձեռնության հայտարարություն բժշկական սարքավորումների եւ բժշկական նշանակության ապրանքների շուկաներում մրցակցության հավասար

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 

 Եվրասիական տնտեսական միությունը (ԵԱՏՄ) տարածաշրջանային տնտեսական ինտեգրման միջազգային կազմակերպություն է, որը հիմնադրվել է Եվրասիական տնտեսական միության մասին 2014 թվականի մայիսի 29-ի Պայմանագրով, որն ուժի մեջ է մտել 2015 թվականի հունվարի մեկից:

Ներկայումս ԵԱՏՄ կազմում ընդգրկված են հինգ երկրներ. Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզստանի Հանրապետությունը եւ Ռուսաստանի Դաշնությունը:

ԵԱՏՄ կառավարման մարմիններն են՝ ԵԱՏՄ բարձրագույն խորհուրդը, ԵԱՏՄ միջպետական խորհուրդը, Եվրասիական տնտեսական հանձնաժողովը, ԵԱՏՄ դատարանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը (ԵԱՏՀ) Եվրասիական տնտեսական միության մշտական գործող կարգավորող մարմինն է: ԵԱՏՀ-ն ձեւավորում են ԵԱՏՀ խորհուրդն ու ԵԱՏ հանձնաժողովի կոլեգիան: Հանձնաժողովի հիմնական խնդիրներն են ԵԱՏՄ գործունեության եւ զարգացման պայմանների ապահովումը, ինչպես նաեւ՝ միության շրջանակներում տնտեսական ինտեգրման ոլորտում առաջարկների մշակումը։ Եվրասիական տնտեսական հանձնաժողովը գտնվում է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում: ԵԱՏՀ կոլեգիան բաղկացած է 10 անդամից (կոլեգիայի 2-ական անդամ (նախարար) յուրաքանչյուր մասնակից երկրից), որոնցից մեկը հանդիսանում է Հանձնաժողովի կոլեգիայի նախագահը:

Կոլեգիայի նախագահը եւ կոլեգիայի անդամները նշանակվում են 4 տարի ժամկետով Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի որոշմամբ: Կոլեգիան որոշումներ է կայացնում քվեարկության միջոցով: ԵԱՏՀ գործունեությունը համակարգված է ֆունկցիոնալ ուղղություններով, որոնք ղեկավարվում են կոլեգիայի անդամների կողմից: Յուրաքանչյուր ուղղություն տնտեսական գործունեության ոլորտների եւ բնագավառների բլոկ է ներկայացնում:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի գործունեության հիմնական ուղղություններն են.

  • ներմուծման մաքսատուրքերի հաշվեգրումը եւ բաշխումը,
  • երրորդ երկրների նկատմամբ առեւտրական ռեժիմների հաստատումը,
  • արտաքին եւ փոխադարձ առեւտրի վիճակագրությունը,
  • մակրոտնտեսական քաղաքականությունը,
  • մրցակցային քաղաքականությունը,
  • արդյունաբերական եւ գյուղատնտեսական սուբսիդիաները,
  • էներգետիկ քաղաքականությունը,
  • բնական մենաշնորհները,
  • պետական եւ (կամ) մունիցիպալ գնումները,
  • ծառայությունների փոխադարձ առևտուրը եւ ներդրումները,
  • տրանսպորտը եւ փոխադրումները,
  • արժութային քաղաքականությունը,
  • մտավոր գործունեության արդյունքների եւ ապրանքների, աշխատանքների ու ծառայությունների անհատականացման միջոցների պահպանությունը եւ պաշտպանությունը,
  • աշխատանքային միգրացիան,
  • ֆինանսական շուկաները (բանկային ոլորտ, ապահովագրական ոլորտ, արժութային շուկա, արժեթղթերի շուկա),
  • մաքսա-սակագնային եւ ոչ սակագնային կարգավորումը,
  • մաքսային վարչարարությունը,
  • տեղեկատվայնացումը,
  • տեղեկատվական-հաղորդակցական տեխնոլոգիաները,
  • եւ այլն:

  

Վերև Տպել
11/04/2019
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.