SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նախագահի ողջույնի խոսք
Առաքելությունը եւ նպատակները
Գործունեության շրջանակները
Հանձնաժողովի լիազորությունները
Նախագահի լիազորությունները
Պատմությունը
Կառուցվածքը
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Թափուր աշխատատեղեր
Ներածություն
Հայտարարություններ
Անվանացանկ
Հաստիքային ցուցակ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 

- Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար մրցույթների անցկացման կարգը 

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի N 17-Ն որոշման հավելվածի 9-րդ և 10-րդ կետերի համաձայն քաղաքացիական ծառայության բարձրագույն և գլխավոր թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի աշխատակազմը, իսկ մրցույթը անցկացնում է քաղաքացիական ծառայության խորհրդի կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը։

Առաջատար թափուր պաշտոններ զբաղեցնելու համար անցկացվող մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմը, իսկ մրցույթը անցկացնում է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից սահմանված կարգով ստեղծվող մրցութային հանձնաժողովը։

- Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար քաղաքացիների դիմումների ներկայացման կարգը

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի N 17-Ն որոշման հավելվածի 15-րդ կետի համաձայն մրցույթին մասնակցելու համար քաղաքացիները դիմում են մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող համապատասխան աշխատակազմին ներկայացնելով գրավոր դիմում հանձնաժողովի անունով, նշելով այն պաշտոնը, որի համար դիմում են և տվյալ թափուր պաշտոնի անձնագրից բխող պահանջների բավարարումը հավաստող փաստաթղթերի պատճենները։

 

- Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոնները զբաղեցնելու համար անցկացված մրցույթների արդյունքները.

Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի 67-րդ կետի համաձայն մրցութային հանձնաժողովի մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակցի (ների) վերաբերյալ որոշումը և եզրակացությունը ուղարկում է տվյալ պաշտոնում նշանակելու իրավասություն ունեցող պաշտոնատար անձին, ով և եռօրյա ժամկետում մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված մասնակիցներից մեկին նշանակում է տվյալ պաշտոնում։ Եթե թափուր պաշտոնը զբաղեցնելու համար մրցույթը համարվել է չկայացած կամ մրցույթի արդյունքում մասնակիցներից որևէ մեկը հաղթող չի ճանաչվել հայտարարվում է նոր մրցույթ։ 
 
 
Մրցույթի արդյունքները կարող են գրավոր բողոքարկվել մասնակցի (իր արդյունքների մասով) կամ Հանձնաժողովի անդամի կողմից: 

Գրավոր բողոքը քննության է առնում Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհուրդը: 

Գրավոր բողոքը պետք է տրվի մրցույթի արդյունքները հրապարակվելուց հետո մեկ ժամվա ընթացքում` մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին, որն այն ստանալուց հետո համապատասխան փաստաթղթերի պատճենների և նյութերի հետ միասին անմիջապես ուղարկում է Խորհուրդ: 

Գրավոր բողոքը Խորհուրդը քննության է առնում այն Խորհրդի աշխատակազմում մուտքագրվելուց հետո երեք աշխատանքային օրվա ընթացքում: Գրավոր բողոքը քննության առնելիս Խորհուրդն ուսումնասիրում է տվյալ մրցույթի հարցազրույցի փուլում մասնակցի կողմից տրված պատասխանը (պատասխանները) և Հանձնաժողովի անդամի (անդամների) կողմից տրված գնահատականը (գնահատականները), որոնք կարող են փոփոխվել Խորհրդի կողմից (իջեցվել կամ բարձրացվել): 

Խորհուրդը որոշումը (որոշումները) տեսանելի ցուցանակի վրա հրապարակում է ընդունելուց հետո` նույն օրը և անմիջապես ուղարկում տվյալ մրցույթի նախապատրաստական աշխատանքներն իրականացնող աշխատակազմին: Խորհուրդի որոշումը (որոշումները) կարող է բողոքարկվել դատական կարգով:
 
Մրցույթի արդյունքների բողոքարկման հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության խորհրդի 2002 թվականի հունիսի 13-ի «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» «Քաղաքացիական ծառայության թափուր պաշտոն զբաղեցնելու համար մրցույթ անցկացնելու կարգը սահմանելու մասին» N 17-Ն որոշման հավելվածի համաձայն:
 
 
- Թափուր պաշտոն զբաղեցնելու համար տեղեկատվությունը` թափուր պաշտոնների ներկայացվող պահանջները, աշխատանքի ընդունման կարգի վերաբերյալ տեղեկատվությունը հրապարակվում է սահմանված ընթացակարգով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական ծառայության պաշտոնական կայքում՚ http://csc.am:
 
Վերեւ Տպել

18/12/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.