SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Ներածություն
Միջոցառումներ
Հրապարակումներ
Թվինինգ աշխատանքային խումբ
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Ներածություն
‹‹ՄՐՑԱԿՑԱՅԻՆ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՕԺԱՆԴԱԿՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԿԻՐԱՐԿՄԱՆ ՀԶՈՐԱՑՈՒՄԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ›› ԹՎԻՆԻՆԳ  ԾՐԱԳԻՐ
Մրցակցությունը եւ պետական օժանդակության վերահսկողությունը կարգավորող հետեւողական քաղաքականության մշակումն առաջնահերթ խնդիր է Հայաստանի Հանրապետության համար, որն ամրագրված է Հայաստանի` ԵՄ-Հայաստան Եվրոպական հարևանության քաղաքականության գործողությունների ծրագրում ստանձնած հանձնառություններում: Այդ նպատակով ԵՄ երկու անդամ պետություններ` Գերմանիայի Դաշնային Հանրապետությունը, ի դեմս Էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի դաշնային նախարարության, եւ Լիտվայի Հանրապետությունը, ի դեմս Լիտվայի Հանրապետության մրցակցության խորհրդի,  համաձայնել էին աջակցել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին (ՏՄՊՊՀ)` իր ազգային դերն ամբողջ ծավալով իրականացնելու, ինչպես նաեւ եվրոպական համատեքստում լիիրավ եւ ակտիվ գործընկեր դառնալու գործում:

Ծրագրի համընդհանուր նպատակն էր նպաստել Հայաստանում մրցակցային միջավայրի բարելավմանը` ընդլայնելով ՏՄՊՊՀ-ի լիազորությունները եւ զարգացնելով մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման կարողությունները:
Ծրագրի հատուկ նպատակներն էին`
  • Հայաստանի մրցակցային եւ պետական օժանդակության վերահսկողության օրենսդրության համապատասխանեցում ԵՄ ստանդարտներին
  • Հանձնաժողովի վարչական կարողությունների հզորացում` արժանահավատ որոշումներ կայացնելու եւ դրանք պատշաճ իրականացնելու նպատակով
  • Հանրության իրազեկում մրցակցության եւ պետական օժանդակության սկզբունքների մասին:
Ծրագրի թիմում ներգրավված են եղել ծրագրի ղեկավար Գերմանիայից, ծրագրի համաղեկավար Լիտվայից, ծրագրի ղեկավար շահառու երկրից, ծրագրի մշտական (ռեզիդենտ) խորհրդատու, մշտական  խորհրդատուի գործընկեր շահառու երկրից եւ կարճաժամկետ առաքելությամբ փորձագետներ Գերմանիայի եւ Լիտվայի համապատասխան հաստատություններից:

Համագործակցությունը Թվինինգի շրջանակներում նպաստել է Հայաստանի տնտեսության մրցունակության բարձրացմանը եւ աջակցել Հայաստանի կառավարությանը` ԵՄ-ի հետ Խորը եւ համապարփակ ազատ առևտրի համաձայնագրի կնքման համար նախապայմաններ ստեղծելու գործում:   
 
 
Ծրագրի տեւողությունը եւ ֆինանսավորումը

Ծրագիրը մեկնարկել է 2011թ. փետրվարի 1-ին եւ շարունակվել մինչեւ 2013թ. հունվար:
 
Ծրագիրը ֆինանսավորվել է Եվրոպական միության կողմից: Ֆինանսավորումը կազմում է 1.100.000 եվրո:
 
 
 
ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐ
  • Գործընկեր շահառու երկրից
 
  • Գործընկերներ ԵՄ անդամ պետություններից
 
 
 
  • Թվինինգ ծրագրի գործընկերներ
 
 
 
 
 
 
 
21/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.