SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Գործունեություն և մրջոցառումներ
Իրականացված աշխատանքներ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Իրականացված աշխատանքներ

Ըստ համագործակցության համաձայնագրերով հաստատված աշխատանքային ծրագրերի՝ իրականացվել են մրցակցային քաղաքականության կիրարկման բնագավառում փորձի փոխանակում, համատեղ ուսումնասիրություններ, վարույթներ, դիտանցումներ, ինչպես նաեւ տրամադրվել է գործնական աջակցություն մի շարք կարեւոր ուղղություններով: Պարբերաբար իրականացվող այցերի ընթացքում քննարկվել են արդյունավետ համագործակցության իրականացմանն ուղղված քայլեր եւ Հանձնաժողովների կողմից ուսումնասիրման ենթակա խնդիրներ մրցակցային իրավիճակի բարելավման նպատակով: 

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ 2011 թվականի դեկտեմբերի 12-ին հաստատվել է 2012 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր:

ԼՂՀ հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Լեւոն Մնացականյանը եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ` Ա. Շաբոյանը, կարեւորելով մցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման հարցերում երկու պետությունների համագործակցության ամրապնդումը, 2014 թվականի հունիսի 27-ին ստորագրել են համագործակցության համաձայնագիր՝ 3 տարի ժամկետով:

Հաստատվել է ԼՂՀ հանձնաժողովի եւ ՀՀ ՏՄՊՊՀ-ի 2014 թվականի համատեղ աշխատանքային ծրագիր՝ համաձայն որի կողմերը համագործակցել են մրցակցության օրենսդրության կիրառման, վարույթների իրականացման, տեղեկատվության փոխանակման, իրավական ակտերի մշակման հարցերում, ինչպես նաեւ միջազգային հարաբերությունների ամրապնդման ուղղությամբ:

Լեռնային Ղարաբաղի Հանրապետության հանրային ծառայությունները եւ տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Հակոբ Ղահրամանյանը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը 2016 թվականի հուլիսի 1-ին ստորագրեցին համատեղ աշխատանքային ծրագիր 1 տարի ժամկետով:

Աշխատանքային ծրագիրը նախատեսում է երկու հանձնաժողովների միջեւ տեղեկատվությունների փոխանակման, փոխադարձ այցելությունների, միջազգային փորձի ուսումնասիրությունների, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Հանձնաժողովի աշխատակիցների՝ միջազգային միջոցառումների մասնակցության պատվիրակությունների կազմում ընդգրկում, եւ այլ կազմակերպչական աշխատանքների իրականացում:
Համագործակցության շրջանակներում ՀՀ ՏՄՊՊՀ մասնագետների գործուն աջակցության շնորհիվ տեղի են ունեցել ԼՂՀ մրցակցային օրենսդրության բարեփոխումներ՝ մասնավորապես փոփոխություններ եւ լրացումներ են կատարվել «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ԼՂՀ օրենքում եւ ընդունվել են տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառին առնչվող մի շարք նորմատիվ իրավական ակտեր:
ՀՀ ՏՄՊՊՀ-ն հրապարակել է ԼՂՀ հանձնաժողովի գործունեության վերաբերյալ պաշտոնական 2 տեղեկագրեր, եւ համատեղ աշխատանքների ու համագործակցության արդյունքների վերաբերյալ գրքույկ, որոնք նպաստել են տնտեսական մրցակցության ոլորտում հանրության իրազեկման բարձրացմանը:

 

Վերև Տպել

 

27/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.