SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նորություններ
Մամուլի հաղորդագրություններ
Մամուլը մեր մասին
Հայտարարություն և առցանց հարցում
Ելույթներ
Ինտերնետ-հարցազրույցներ
Հարցեր մամուլի քարտուղարին
Ֆոտոարխիվ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Հայտարարություն և առցանց հարցում

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնժողովն իրազեկում է բոլոր տնտեսվարող սուբյեկտներին, որ Հանձնաժողովն առաջիկայում խիստ վերահսկողություն է իրականացնելու համակենտրոնացումների պետական կարգավորման ուղղությամբ:

«Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրեքի (այսուհետ Օրենք) 10-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ կետերի համաձայն՝ արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝ մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը: Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման):

Համակենտրոնացումը չհայտարարագրելու կամ արգելված համակենտրոնացումը գործողության մեջ դնելու համար նշանակվող տուգանքի չափը կազմում է համակենտրոնացման մասնակից տնտեսվարող սուբյեկտի` համակենտրոնացմանը մասնակցելուն նախորդող տարվա հասույթի մինչև չորս տոկոս, բայց ոչ ավելի, քան հինգ հարյուր միլիոն դրամ:

Սույն հայտարարությամբ Հանձնաժողովը ևս մեկ անգամ կոչ է անում հետևել մրցակցային օրենսդրության դրույթների կիրարկմանը և իրականացվող գործաքներն ու գործողությունները կատարել օրենսդրությամբ սահմանված կարգով: Հակառակ դեպքում Հանձնաժողովն իր իրավասությունների և լիազորությունների շրջանակներում կկիրառի համապատասխան պատասխանատվության միջոցներ իրավախախտ տնտեսվարող սուբյեկների նկատմամբ:

Տեղեկանցնենք, որ Օրենքի 8-րդ հոդվածի համաձայն, տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացում է համարվում`
1) տնտեսվարող սուբյեկտների միացումը.
2) տնտեսվարող սուբյեկտների միաձուլումը.
3) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների ձեռքբերումը, եթե դրանց արժեքն ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող ակտիվների արժեքի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների արժեքի 20 տոկոսը կամ ավելին.
4) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռք բերողին արդեն պատկանող փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի կանոնադրական (բաժնեհավաք) կապիտալի 20 տոկոսը կամ ավելին.
5) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:

 
ԱՌՑԱՆՑ ՀԱՐՑՈՒՄ
 
«Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական վեբ կայքի ( www.competition.am) միջոցով օգոստոսի 31-ից սեպտեմբերի 15-ը ներառյալ կազմակերպել եւ անցկացրել է առցանց հարցում` մրցակցության կարգավորման միջոցների վերաբերյալ: Թեման հետեւյալն էր. «Հանդուրժողականության սկզբունքը մրցակցության կարգավորման բնագավառում: Այն արդյունավետորեն կգործի՞ Հայաստանում»: Մրցակցային օրենքի առաջիկա օրենսդրական բարեփոխումներում եվրոպական փորձագետներն առաջարկում են ընդգրկել «հանդուժողականության սկզբունքի» կիրառումը (տես մանրամասները կամ առաջարկն ամբողջությամբ):
Հարցերը հետեւյալն էին.
1. Ձեր կարծիքով հակամրցակցային համաձայնությունների դեպքում պե՞տք է կիրառել հանդուրժողականության սկզբունքը, թե՞ ոչ:
2. Ձեր կարծիքով որքա՞ն արդյունավետորեն այն կգործի Հայաստանում:
3. Ձեր կարծիքով տուգանքի չափն անհրաժե՞շտ է բարձրացնել, եթե այո` որքա՞ն:
 
Հարցման մասնակիցները մեծ ակտիվություն չեն ցուցաբերել, սակայն բոլոր մասնակիցները միաձայն կողմ են արտահայտվել «հանդուրժողականության սկզբունքի» կիրառման վերաբերյալ: Ոչ մի դեմ արտահայտվող չի եղել: Ինչ վերաբերում է այդ սկզբունքի կիրառման արդյունավետությանը, ապա մեծ մասը կարծում է, որ սկզբունքի կիրառումն ամեն դեպքում կբարձրացնի հակամրցակցային համաձայնությունների բացահայտման արդյունավետությունը, չնայած ոմանք էլ կարծում են, որ այն արդյունքներ կտա ժամանակի ընթացքում: Տուգանքի չափի բարձրացման առնչությամբ եւս հարցման մասնակիցները միակարծիք են. այն պետք է բարձրացվի, ըստ հարցման մասնակիցների` 4-15 տոկոս: Մի քանիսը դժվարացել են պատասխանել հարցին:
Առաջիկայում կքննարկվեն մրցակցային օրենսդրության բարեփոխումների մի շարք դրույթներ, որի ժամանակ Հանձնաժողովը նկատի կունենա նաեւ հարցման արդյունքները:
Հարցումը կազմակերպելով Հանձնաժողովը նպատակ է ունեցել նպաստել հանրության հետ կապերի ամրապնդմանը, մրցակցության քարոզչությանը եւ անմիջականորեն ծանոթանալ Հայաստանում մրցակցության խնդիրների, առաջիկա օրենսդրական բարեփոխումների վերաբերյալ հանրության չմիջնորդավորված պատկերացումներին եւ կարծիքներին:
Շնորհակալություն ենք հայտնում www.aravot.am -ին եւ www.panorama.am –ին` հարցման անցկացմանը տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար: Միաժամանակ շնորհակալություն ենք հայտնում հարցման բոլոր մասնակիցներին` իրենց տեսակետները հայտնելու համար:

 
  • Հարցումների արխիվ
     
    «Մրցակցության խնդիրները եւ դրանց կարգավորումը Հայաստանում: Հանրության պատկերացումները»

Առցանց հարցման արդյունքները

2008 թվականի մայիսի 5-30-ը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իր պաշտոնական ինտերնետային կայքի միջոցով հանրության շրջանում կազմակերպել եւ անցկացրել է հարցում` «Մրցակցության խնդիրները եւ դրանց կարգավորումը Հայաստանում: Հանրության պատկերացումները» թեմայով:
 
Հարցումն անցկացնելով Հանձնաժողովը նպատակ ուներ անմիջականորեն ծանոթանալ Հայաստանում մրցակցության խնդիրների եւ Հանձնաժողովից սպասումների վերաբերյալ հանրության չմիջնորդավորված պատկերացումներին եւ կարծիքներին, ուրվագծել մրցակցության քարոզչության թիրախները եւ այլն:
 
Երկու բովանդակային հարց էր առաջադրվել.
 
     1. Հայաստանում ո՞րն եք համարում տնտեսական մրցակցության բնագավառում առկա ամենամեծ հիմնախնդիր(ներ)ը:
    2. Ձեր կարծիքով ո՞րն է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի դերը այդ խնդրի (խնդիրների) լուծման գործում:
 
Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում www.aravot.am -ին եւ www.panorama.am –ին` հարցման անցկացմանը տեղեկատվական աջակցություն ցուցաբերելու համար: Միաժամանակ, Հանձնաժողովը շնորհակալություն է հայտնում բոլոր պատասխանողներին` իրենց տեսակետները հայտնելու համար:
 
Հարցմանը պատասխանելու տեխնիկական հնարավորությունները մատչելի էին, սակայն մասնակցության ակտիվությունը կարելի է գնահատել ոչ բավարար:
 
Պատասխանողները առաջադրված հարցերի վերաբերյալ տարակարծիք են գտնվել, բայց կարելի է պատասխաններից որպես ընդհանրացում անել այն, որ պատասխանողների մեծամասնությունը մրցակցության առաջնային խնդիր է համարում մենաշնորհների գոյությունը, միաժամանակ «դրանց վերացման» համար տարբեր լուծումներ են առաջարկել: Սակայն խնդիրը պարզաբանման կարիք է զգում. աշխարհի տարբեր երկրներում մրցակցության բնագավառում երկու տեսակի օրենսդրություն կա. մրցակցության պաշտպանության կամ հակամենաշնորհային: Հայաստանում գործում է դրանցից առաջինը, ինչը եւ առավել նպատակահարմար է փոքր շուկա ունեցող երկրների համար: Սահմանափակ ներքին շուկա ունեցող մեր երկրի` Հայաստանի, մրցակցային օրենսդրությունը «հակամենաշնորհային» բնույթ չի կրում, այլ ուղղված է մրցակցության սահմանված կանոնների պաշտպանությանը: Ընդհանրապես, իրացման ներքին սահմանափակ շուկա ունեցող երկրներում շուկայում արդյունավետ գործող ընկերությունները կարող են իրացման նշանակալի ծավալներ ձեռք բերել, արդյունքում «վերահսկել» շուկան, ինչն, ինքնին, մրցակցային օրենքի խախտում չի հանդիսանում: Ինչպես նաեւ ներմուծող խոշոր եւ շուկայում իրենց ազդեցությունն ունեցող տնտեսվարող սուբյեկտները կարող են լինել տվյալ ապրանքի ամենացածր արժեքով ներկրող ընկերությունները եւ դրա հաշվին նվաճել իրենց դիրքը ներքին շուկայում:
 
Ավելին, արտահանման խրախուսմանը նպատակաուղղված քաղաքականություն վարող երկիրը չպետք է նորմատիվ ակտերով սահմանափակի տնտեսվարող սուբյեկտների, հատկապես արտահանման ներուժ ունեցողների ծավալները, քանի որ նրանք կկորցնեն արտահանման կրիտիկական զանգվածը: Որոշ երկրներում նույնիսկ ստեղծվում են արտահանմանն ուղղված բազմաշերտ համակարգեր, որոնց նկատմամբ վերապահումներով են կիրառվում մրցակցության օրենսդրության դրույթները, մասնավորապես, հակամրցակցային համաձայնությունների վերաբերյալ դրույթները:
 
Հետեւաբար, Հանձնաժողովի դերն ու մանդատը չի կայանում նրանում, որ թիրախային, նպատակաուղղված պայքար մղի շուկաներում մենաշնորհային կամ գերիշխող դիրք ունեցող տնտեսվարող սուբյեկտների կամ նրանց «գոյության» դեմ: ՀՀ մրցակցային օրենսդրության ոգուն համաձայն, Հանձնաժողովը պետք է եւ ձեռնարկում է միջոցներ` թույլ չտալու այդ ընկերությունների կողմից իրենց մենաշնորհային կամ գերիշխող դիրքի չարաշահումներ կամ վարքագծային խախտումներ (գործերն ամբողջությամբ տեղադրված են Հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայքում):
Այսպիսով, շուկայից դերակատարներին (մենաշնորհային կամ գերիշխող դիրք զբաղեցնող ընկերություններին) բացառելը կամ վերացնելը խնդրի լուծում չի կարող հանդիսանալ: Խնդրի լուծումը սահմանված մրցակցային կանոնների պահպանումը հսկելն է, բիզնես էթիկայի ձեւավորումը, շուկայի զարգացումը:
 

Վերև                                                                                                                                                                                              Տպել

 

27/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.