SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Ուսումնական այցեր, սեմինարներ

2018 ԹՎԱԿԱՆ

7 դեկտեմբերի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը եւ Հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում մասնակցել են «Մրցակցության օրենքն էներգետիկ ոլորտում» խորագիրը կրող համաժողովին:

 

5–8 դեկտեմբերի, 2018թ.

«Հակամենաշնորհային քաղաքականություն. գիտություն, փորձառնություն, կրթություն» թեմայով 4-րդ միջազգային համաժողովը եւ վերջինիս շրջանակներում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների խորհրդակցությունը տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

27 նոյեմբերի - 1 դեկտեմբերի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության պետ Գնել Ալավերդյանը Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում մասնակցել է ՏՀԶԿ Մրցակցության հարցերով 17-րդ համաշխարհային համաժողովին, ինչպես նաև դրան նախորդող ՏՀԶԿ մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի շահառու մրցակցային մարմինների ղեկավարների բարձր մակարդակի հանդիպմանը:

 

25 նոյեմբերի - 1 դեկտեմբերի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Աննա Պետրոսյանը մասնակցել է «Պետական ֆինանսական կառավարում եւ վարչական բարեփոխումներ» թեմայով դասընթացին, որը կայացել է Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում:


15-20 հոկտեմբերի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը մասնակցել է «Պետություն – մասնավոր հատված գործընկերություն» թեմայով դասընթացին, որը կայացել է Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում:

 

1 - 4 հոկտեմբերի, 2018թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է «Կարտելների արդյունավետ կիրարկում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետ- վարչության պետի տեղակալ Վահան Սողոմոնյանը:

 

28-30 սեպտեմբերի, 2018թ.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է «Մրցակցության քաղաքականություն. միտումներ և մարտահրավերներ» թեմայով միջազգային 2-րդ համաժողովը, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի անդամ Անահիտ Սարգսյանը:

 

27 – 28 սեպտեմբերի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Գայանե Սահակյանը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում մասնակցել է «Եվրոպայում էներգետիկայի օրենք» թեմայով 6-րդ համաժողովին:

 

25-27 սեպտեմբերի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնության Սոչի քաղաքում մասնակցել են «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագիրը կրող միջազգային միջոցառմանը, վերջինիս շրջանակներում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (այսուհետ` Խորհուրդ) հոբելյանական, ԱՊՀ մասնակից-պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 35-րդ նիստերին, ինչպես նաև Խորհրդի նիստի շրջանակներում տեղի ունեցած «Մրցակցային քաղաքականություն. արդյունավետությունը թիրախում» թեմայով միջազգային համաժողովին:

 

 

18-22 հունիսի, 2018թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Ալբանիայի Հանրապետության Տիրանա քաղաքում կազմակերպվել է «Միաձուլումների վերահսկմանն ուղղված ուսումնասիրություններ» թեմայով արտագնա աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:


29- 31 մայիսի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը մասնակցել են Բելառուսի Հանրապետության Մինսկ քաղաքում տեղի ունեցած ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական 48-րդ նիստին եւ վերջինիս շրջանակներում կայացած «ԵԱՏՄ անդամ պետություններում հակամենաշնորհային կարգավորում. հիմնական միտումներ եւ իրավակիրառ փորձը» թեմայով միջազգային համաժողովին:


15-18 մայիսի, 2018թ.

Բուդապեշտում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Հունգարիայի մրցակցային մարմնի աջակցությամբ Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կայացել է «Հիմնական հասկացություններն ու գործընթացները մրցակցության օրենքում» թեմայով սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի օգնական Սահակ Մանուկյանը:

 

12-19 մայիսի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Թովմասյանը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում մասնակցել է Վիեննայի ինստիտուտի կողմից կազմակերպված «Պետական կառավարում եւ կառուցվածքային բարեփոխումներ» թեմայով դասընթացին:


10-15 ապրիլի, 2018թ.

ԱՄՆ Վաշինգտոն քաղաքում կայացել է Ամերիկյան իրավաբանների ասոցիացիայի 2018 թվականի գարնանային հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության և մրցակցության գնահատման վարչության պետ Գնել Ալավերդյանը:

 

27-29 մարտի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում կայացած «Շուկաների հատկորոշման նոր մոտեցումներ հակամենաշնորհային ուսումնասիրություններ իրականացնելիս» թեմայով վերապատրաստման դասընթացին եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի հերթական նիստին:

 

20-24 մարտի, 2018թ.

Միջազգային մրցակցային ցանց (ICN) կազմակերպության տարեկան համաժողովը կայացել է Հնդկաստանի Նյու Դելի քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամի օգնական Քնարիկ Գեւորգյանը:

 

06-08 մարտի, 2018թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Կարտելների հայտնաբերման գործիքներ» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության առաջատար մասնագետ Լիլիթ Թովմասյանը:

 

25 փետրվարի – 3 մարտի, 2018թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի պետ- վարչության պետի տեղակալ Աննա Պետրոսյանը Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում մասնակցել է Վիեննայի ինստիտուտի կողմից կազմակերպված «Մրցունակություն, աճ և ճգնաժամ» թեմայով դասընթացին:

 

15-17 փետրվարի, 2018թ.

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է ԵԱՏՄ անդամ պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների եւ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող խորհրդակցությանը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

 

2017 ԹՎԱԿԱՆ

12-14 դեկտեմբերի, 2017թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Մրցակցության կանոնները դեղագործական ոլորտում» թեմայով սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը:

 

5-6 դեկտեմբերի, 2017թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած «Հակամենաշնորհային քաղաքականություն. գիտություն, փորձառնություն, կրթություն» թեմայով միջազգային երրորդ համաժողովին, ինչպես նաեւ Միացյալ ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) բանակցային խմբի գործունեության շրջանակներում կայացած ԱՊՀ մասնակից պետությունների մրցակցային/հակամենաշնորհային մարմինների ղեկավարների տարածաշրջանային հանդիպմանը:

 

4 դեկտեմբերի, 2017թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Արեգ Հովհաննիսյանը մասնակցել է Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կայացած «Մրցակցության օրենքը էներգետիկ ոլորտում» խորագիրը կրող համաժողովին:

 

17-18 նոյեմբերի, 2017թ.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է «Մրցակցության քաղաքականություն. միտումներ եւ մարտահրավերներ» թեմայով միջազգային համաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը:

 

16 նոյեմբերի, 2017թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության պետ Գնել Ալավերդյանը մասնակցել է Լատվիայի Հանրապետության Ռիգա քաղաքում կայացած «Դեպի արդար մրցակցություն. անցյալ, ներկա, ապագա» խորագիրը կրող համաժողովին, որը նվիրված էր Լատվիայի Հանրապետության մրցակցության խորհրդի կազմավորման 25-ամյակին:

 

17-19 հոկտեմբերի, 2017թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Կարտելների ուսումնասիրության մեջ լավագույն փորձը» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի օգնական Աննա Յոլչյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության հաշվառման եւ հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ Արմեն Հովհաննիսյանը:

 

27-28 սեպտեմբերի, 2017թ.

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական`19-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:

 

19-21 սեպտեմբերի, 2017թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ մասնակից-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Վելիկի Նովգորոդ քաղաքում կայացած «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագիրը կրող միջազգային միջոցառմանը, դրա շրջանակներում անցկացվող ԱՊՀ մասնակից-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 47-րդ եւ ԱՊՀ մասնակից-պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 33-րդ նիստերին:

 

13 սեպտեմբերի, 2017թ.

Ղազախստանի Հանրապետության ազգային էկոնոմիկայի փոխնախարար Ս. Ժումանգարինի հրավերով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մասնակցել է Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում Մրցակցության հարցերով 2-րդ Եվրասիական ֆորումի շրջանակներում կայացած «Հակամենաշնորհային կարգավորում. տեսակները, մեխանիզմներն ու արդյունավետությունը» թեմայով միջազգային համաժողովին:


12-14 սեպտեմբերի, 2017թ.

Բոսնիա եւ Հերցեգովինայի Հանրապետության Սարաեւո քաղաքում կայացել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից կազմակերպված «Օրենքների եւ կանոնակարգերի մրցակցության գնահատում» թեմայով աշխատաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Վահան Սողոմոնյանը:

 

5-7 հուլիսի, 2017թ.

Միացյալ Ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 16-րդ նիստը տեղի է ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը:

 

30 մայիսի- 1 հունիսի, 2017թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) եւ Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կազմակերպվել է «Շուկայի ուսումնասիրություններ» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Արեգ Հովհաննիսյանը:

 

16 մայիսի, 2017թ.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է Բուդապեշտում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Հունգարիայի մրցակցային մարմնի Մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության պետ Գնել Ալավերդյանը:

 

10-12 մայիսի, 2017թ.

Միջազգային մրցակցային ցանց (ICN) կազմակերպության տարեկան համաժողովը կայացել է Պորտուգալիայի Հանրապետության Պորտո քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

15-18 մարտի, 2017թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ մասնակից-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը մասնակցել են Մոլդովայի Հանրապետության Քիշնեւ քաղաքում կայացած Մոլդովայի Հանրապետության մրցակցության խորհրդի կազմավորման 10-ամյակին նվիրված միջազգային համաժողովին եւ վերջինիս շրջանակներում տեղի ունեցած Խորհրդի հերթական՝ 46-րդ եւ ԱՊՀ մասնակից-պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 32-րդ նիստերին:


15-17 մարտի, 2017թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության պետ Գնել Ալավերդյանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կայացած Մրցակցության հարցերով 18-րդ միջազգային համաժողովին եւ դրան նախորդող` նորաստեղծ մրցակցային մարմինների ներկայացուցիչների համար նախատեսվածաշխատաժողովին:


07-09 մարտի, 2017թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Շուկայի սահմանումը» թեմայով սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ Հայկ Ծատուրյանը:

 

28 փետրվարի – 1 մարտի, 2017թ.

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացել են Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող խորհրդակցություն, ինչպես նաեւ Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կոլեգիայի ընդլայնված նիստին, որոնց մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ, ԱՊՀ մասնակից-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

2016 ԹՎԱԿԱՆ


3-10 դեկտեմբերի, 2016թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Մրցակցության կանոններ եւ ֆինանսական ոլորտ» թեմայով սեմինար, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Անահիտ Սարգսյանը եւ Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը:

 

30 նոյեմբերի-3 դեկտեմբերի, 2016թ.

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 15-րդ համաշխարհային համաժողովը կայացել է Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը:

 

13-15 հոկտեմբերի, 2016թ.

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական` 17-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության պետ Գնել Ալավերդյանը:

 

26-30 սեպտեմբերի, 2016թ.

Սերբիայի Հանրապետության Բելգրադ քաղաքում կայացել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից կազմակերպված «Մրցակցության քարոզչություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության հաշվառման եւ հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ Արմեն Հովհաննիսյանը:

 

25-27 սեպտեմբերի, 2016թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվայի տարածաշրջանում կայացած «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագիրը կրող միջազգային միջոցառմանը:

 

15-17 հունիսի, 2016թ.

Ռուսաստանի Դաշնության Չուվաշիայի Հանրապետության Չեբոկսարի քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից -պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական` 16-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Դավիթ Փինաչյանը:

 

6-10 հունիսի, 2016թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) եւ Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից Ռուսաստանի Դաշնության Սուզդալ քաղաքում կազմակերպվել է «Չհիմնավորված գների եւ կոռուպցիայի դեմ պայքար» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Արսեն Պետրոսյանը:

 

25-27 մայիսի, 2016թ.

Ղազախստանի Հանրապետության Աստանա քաղաքում տեղի է ունեցել Աստանայի 9-րդ տնտեսական համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արամ Սահակյանը:

 

18-20 մայիսի, 2016թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացած Միջազգային իրավաբանական համաժողովին, որտեղ հանդես է եկել «Արտահանման խոչընդոտների ուսումնասիրության արդյունքները» թեմայով ելույթով: Համաժողովի շրջանակներում Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից կայացած նիստերի ընթացքում քննարկվել են տնտեսության սոցիալական նշանակություն ունեցող ոլորտներում կարգավորող մեխանիզմների մշակման եւ ներդրման ուղղությամբ Ռուսաստանի Դաշնության փորձը, մեքենաշինության եւ դեղարտադրողների մասին օրենսգրքերի ներդրման արդյունավետությունը, ինչպես նաեւ առեւտրային ցանցերի եւ մատակարարների միջեւ առկա բարեխիղճ մրցակցության մասին օրենսգիրքը: Համաժողովի ընթացքում ներկայացվել է նաեւ «Կարտելների դեմ պայքարի մասին» միջազգային կոնվենցիայի նախագիծը: Համաժողովի շրջանակներում կայացել է հանդիպում Ռուսաստանի Դաշնության առեւտրային ցանցերի ներկայացուցիչների, մասնավորապես՝ «X5 Retail Group» ընկերության հետ, որը հանդիսանում է Ռուսաստանի Դաշնությունում գործող մի շարք հայտնի առեւտրային ցանցերի (Перекрёсток, Пятерочка, Карусель) հիմնադիր: Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետությունում գործող տնտեսվարող սուբյեկտների կողմից արտահանման խոչընդոտների, ինչպես նաեւ արտահանման հետ կապված հնարավոր խոչընդոտները բացահայտելու նպատակով արտահանմամբ զբաղվող տնտեսվարող սուբյեկտների եւ Ռուսաստանի Դաշնությունում գործող առեւտրային ցանցերի ներկայացուցիչների հետ հանդիպում կազմակերպելու վերաբերյալ հարցեր:

 

17-20 մայիսի, 2016թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի գլխավոր մասնագետ Արսեն Հովհաննիսյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի առաջատար մասնագետ էդուարդ Խուդոյանը մասնակցել են Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից կազմակերպված «Տեղեկատվության փոխանակում. գաղտնի համաձայնություններ» թեմայով սեմինարին:

 

7-11 մարտի, 2016թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Մրցակցության օրենքի հիմնական հասկացություններն ու գործընթացները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի առաջատար մասնագետ Վահե Աբրահամյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի առաջատար մասնագետ Գայանե Մուսայելյանը:

 

15-18 փետրվարի, 2016թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Մանուկ Միքայելյանը Բելգիայի Թագավորության Բրուսել քաղաքում մասնակցել է ՀՀ-ԵՄ նոր շրջանակային համաձայնագրի առեւտրի եւ ներդրումների հարցերի ուղղությամբ բանակցությունների առաջին փուլին:

 

2015 ԹՎԱԿԱՆ


7-11 դեկտեմբերի, 2015թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Տեղեկատվական հաղորդակցության եւ տեխնոլոգիաների ոլորտում վերջին զարգացումները» թեմայով սեմինար, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի պետ Վահան Սողոմոնյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատաման վարչության երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Դավիթ Փինաչյանը:

 

19-21 նոյեմբերի, 2015թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը մասնակցել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությանը:

 

27-31 հոկտեմբերի, 2015թ.

Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով 14-րդ համաշխարհային համաժողովը կայացել է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

19-23 հոկտեմբերի, 2015թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Մրցակցության տնտեսագիտական ասպեկտների առումով վերջին զարգացումները» թեմայով սեմինար, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ընդհանուր բաժնի պետ Անուշ Ստեփանյանը եւ Հանձնաժողովի անդամի օգնական Զարուհի Մելքումյանը:

 

14-16 հոկտեմբերի, 2015թ.

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է ԱՊՀ մասնակից-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական` 15-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը:

 

23-26 սեպտեմբերի, 2015թ.

Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացել է Միջազգային մրցակցային ցանցի միաձուլումների համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Անահիտ Սարգսյանը:

 

21-25 սեպտեմբերի, 2015թ.

Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի կողմից կազմակերպված «Ապացույցները կարտելների գործերում»թեմայով արտագնա սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի առաջատար մասնագետ Վահե Աբրահամյանը:

 

21-25 սեպտեմբերի, 2015թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կայացած «Մրցակցության շաբաթը Ռուսաստանում» խորագիրը կրող միջազգային միջոցառմանը, դրա շրջանակներում անցկացվող ԱՊՀ մասնակից-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 43-րդ եւ ԱՊՀ մասնակից-պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 29-րդ նիստերին:

 

24 օգոստոսի- 25 սեպտեմբերի, 2015թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի առաջատար մասնագետ Արսեն Հովհաննիսյանը մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության Շիցզյաչժուան քաղաքում կայացած «Հայաստանի Հանրապետության համար տեխնոլոգիաների փոխանցում եւ ներդրումներ» թեմայով սեմինարին:

 

1-5 հունիսի, 2015թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) եւ Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից Ռուսաստանի Դաշնության ՎելիկիՆովգորոդ քաղաքում կայացել է «Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության մրցակցության ազդեցության գնահատման գործիքակազմ» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Լուսինե Ղազարյանը:

 

19-21 մայիսի, 2015թ.

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում կայացել է Բուդապեշտում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Հունգարիայի մրցակցային մարմնի Մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի ղեկավարների հանդիպումը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:

 

8-12 ապրիլի, 2015թ.

ԱՊՀ մասնակից-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 42-րդ նիստը կայացել է Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Աստանայում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

 

24 -28 մարտի, 2015թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման առաջին բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Մանուկ Միքայելյանը եւ նույն վարչության երկրորդ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Գնել Ալավերդյանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կայացած Մրցակցության հարցերով 17-րդ միջազգային համաժողովին եւ դրան նախորդող` նորաստեղծ մրցակցային մարմինների ներկայացուցիչների համար նախատեսվածաշխատաժողովին:

 

16-20 մարտի, 2015թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Ուղղիչ միջոցներն ու պարտավորությունները մրցակցային գործերում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության երկրորդ բաժնի առաջատար մասնագետ Արսեն Պետրոսյանը:

 

29-31 հունվարի, 2015թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանը մասնակցել են Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացած Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների եւ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության եւ հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող խորհրդակցությանը:

 

2014 ԹՎԱԿԱՆ

10-13 դեկտեմբերի, 2014թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մասնակցել է Ավստրիայի Հանրապետության Վիեննա քաղաքում կայացած «Լավագույն փորձն ուսումնասիրություններում» թեմայով համաժողովին, որի նպատակն էր ուսումնասիրությունների ոլորտում մրցակցային մարմինների միջեւ գիտելիքների եւ փորձի փոխանակումը:


1-5 դեկտեմբերի, 2014թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Ապացուցողական խնդիրները գերիշխող դիրքի չարաշահումը հաստատելու գործընթացում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի գլխավոր մասնագետ Անա Պետրոսյանը եւ իրավաբանական վարչության վարչական վարույթի բաժնի առաջատար մասնագետ Արսեն Հովհաննիսյանը:


26-28 նոյեմբերի, 2014թ.

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է «Բելառուսի Հանրապետության հակամրցակցային օրենսդրության կիրառման գործնական հարցեր» թեմայով համաժողովը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Անահիտ Սարգսյանը:

 

13-16 նոյեմբերի, 2014թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանը Բելառուսի Հանրապետության Վիտեբսկ քաղաքում մասնակցել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կազմակերպված «Տնտեսության տարբեր ճյուղերի ապրանքային շուկաներում մրցակցության հավասար պայմանների ապահովման իրավական ասպեկտներ» թեմայով միջազգային համաժողովին:


4-6 նոյեմբերի, 2014թ.

Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում տեղի է ունեցել ՀՀ-ԵՄ առեւտրի, տնտեսական եւ համապատասխան իրավական հարցերով ենթակոմիտեի հերթական՝ 13-րդ նիստը, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության պետ Արման Մանասերյանը:


13-17 հոկտեմբերի, 2014թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը Ռուսաստանի Դաշնության Կազան քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից կազմակերպված «Մրցակցությունն օդանավակայաններում» թեմայով աշխատաժողովին:


15-18 սեպտեմբերի, 2014թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Մանրածախ շուկայում առկա մրցակցային խնդիրները» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության առաջին բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Մանուկ Միքայելյանը:

 

10-13 սեպտեմբերի, 2014թ.

ԱՊՀ մասնակից -պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական` 13-րդ նիստը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Նիժնի Նովգորոդ քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, Գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ Աշոտ Իսկանդարյանը:

 

8-9 սեպտեմբերի, 2014թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանը Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում մասնակցել են Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից կազմակերպված «Մրցակցության օրը Ռուսաստանում» ամենամյա միջազգային միջոցառմանը եւ դրա շրջանակներում ԱՊՀ մասնակից- պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական՝ 40-րդ նիստին:

 

18-21 հունիսի, 2014թ.

Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կայացել է Միջազգային իրավաբանական համաժողով եւ դրա շրջանակներում ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից կազմակերպված «Մրցակցային քաղաքականության զարգացումը ինտեգրացված միավորումների շրջանակներում» կլոր սեղան ձեւաչափով հանդիպում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Արտյոմ Հովհաննիսյանը: Հանդիպման ընթացքում Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը հանդես է եկել «Զուգահեռ ներմուծման համակարգը Հայաստանի Հանրապետությունում եւ դրա հնարավոր կիրառումը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում» թեմայով զեկույցով:

 

3-6 հունիսի, 2014թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը Մակեդոնիայի Սկոպիե քաղաքում մասնակցել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից կազմակերպված «Գնահայտերի կեղծումը եւ պետական գնումները» թեմայով աշխատաժողովին:

 

24-26 ապրիլի, 2014թ.

Հակամենաշնորհային կարգավորման աշխատանքային խմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում մասնակցել է Հայաստանի Հանրապետության` Մաքսային Միությանը, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստին:

 

9-13 ապրիլի, 2014թ.

ԱՊՀ մասնակից- պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական` 12-րդ նիստը տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության Ալմաթի քաղաքում, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ, ԱՊՀ մասնակից- պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ Աշոտ Իսկանդարյանը:

 

10-14 մարտի, 2014թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում կազմակերպվել է «Միաձուլումների ուսումնասիրությունների գործընթացներն ու փորձը» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության երկրորդ բաժնի պետ-վարչության պետի տեղակալ Գնել Ալավերդյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ Շուշան Սարգսյանը:

 

25-27 փետրվարի, 2014թ.

Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կայացել է Հայաստանի Հանրապետության` Մաքսային Միությանը, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի հերթական նիստը, որին մասնակցել է Հակամենաշնորհային կարգավորման աշխատանքային խմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը:

 

2013 ԹՎԱԿԱՆ

10-12 դեկտեմբերի, 2013թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի օգնական Անահիտ Սարգսյանը եւ Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը Հունգարիայի Բուդապեշտ քաղաքում մասնակցել են Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից կազմակերպված՝ «Մտավոր սեփականության իրավունքները եւ մրցակցության օրենքը» թեմայով աշխատաժողովին:

 

4-6 դեկտեմբերի, 2013թ.

Հայաստանի Հանրապետության` Մաքսային Միությանը, ինչպես նաեւ Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության եւ Ռուսաստանի Դաշնության Միասնական տնտեսական տարածքին միանալու հարցերով աշխատանքային խմբի առաջին համատեղ նիստը կայացել է Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որին մասնակցել է Հակամենաշնորհային կարգավորման աշխատանքային խմբի ղեկավար, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը:

 

10-12 հոկտեմբերի, 2013թ.

Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը ԱՊՀ մասնակից- պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահ Իգոր Արտեմեւի հետ քննարկել է Մաքսային միությանը եւ Միասնական տնտեսական գոտուն Հայաստանի Հանրապետության անդամակցության շրջանակներում մրցակցության քաղաքականության վերաբերյալ հարցեր, իսկ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Մանուկ Միքայելյանը մասնակցել է ԱՊՀ մասնակից -պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի շրջանակներում փորձի փոխանակմանը եւ ԱՊՀ մասնակից -պետություններում զուգահեռ ներմուծմանն առնչվող հարցերի քննարկմանը:

 

9-12 սեպտեմբերի, 2013թ.

Ռուսաստանի Դաշնության Իրկուտսկ քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից- պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի կազմավորման 20-ամյակին նվիրված հոբելյանական նիստը եւ «Մրցակցության օրերը Ռուսաստանում» միջազգային միջոցառումը: Նիստին եւ միջոցառմանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արմինե Հակոբյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Գնել Ալավերդյանը:

 

16-22 հունիսի, 2013թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Մանուկ Միքայելյանը մասնակցել է Ուկրաինայի մրցակցային քաղաքականության եւ օրենսդրության վերանայման նախապատրաստման փորձագիտական խմբի նիստին, որը տեղի է ունեցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում:

 

22-25 մայիսի, 2013թ.

Ուկրաինայի Լվով քաղաքում տեղի է ունեցել ԱՊՀ մասնակից- պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի հոբելյանական` 10-րդ նիստը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի անդամ, ԱՊՀ մասնակից -պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ Հրայր Արամյանը:

 

29 ապրիլի – 2 մայիսի, 2013թ.

Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության հրավերով Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի փորձագետ Արմեն Անդրիկյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ Հայկ Վարդանյանը մասնակցել են Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կայացած «Միաձուլումների վերահսկում ԵՄ հեռանկարներից» եւ «Արդյունավետ գործակալության հիմնադրում» թեմաներով նիստերին:

 

22-27 ապրիլի, 2013 թ.

Մրցակցության միջազգային ցանցի (ICN) 2013 թվականի տարեկան համաժողովը, դրան նախորդող` «Շուկաները` ի նպաստ զարգացման. Մրցակցության բարեփոխումների օրակարգ» թեմայով համաժողովը, ինչպես նաեւ ավիացիայի ոլորտի քննարկումները կայացել են Լեհաստանի Հանրապետության մայրաքաղաք Վարշավայում: Համաժողովներին եւ քննարկումներին Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի անդամ Արմինե Հակոբյանը, Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը եւ Հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը:

 

12-19 ապրիլի, 2013թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 38-րդ, ԱՊՀ մասնակից -պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 22-րդ նիստերը տեղի են ունեցել Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը եւ Հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը:

 

20-24 մարտի, 2013թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը մասնակցել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կայացած Մրցակցության հարցերով 16-րդ միջազգային համաժողովին եւ նորաստեղծ մրցակցային մարմինների ներկայացուցիչների համար նախատեսված աշխատաժողովին:

 

2012 ԹՎԱԿԱՆ

23 նոյեմբերի – 01 դեկտեմբերի, 2012թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը, Մարդու իրավունքների պաշտպանության եվրոպական ինստիտուտի եւ Եվրոպական արբիտրաժային պալատի կողմից համատեղ կազմակերպվող ուսումնական այցով եւ Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի պաշտոնյաների հետ փորձի փոխանակման նպատակով մեկնել է Ֆրանսիայի Հանրապետության Փարիզ եւ Ստրասբուրգ քաղաքներ:


25-29 նոյեմբերի, 2012թ.

‹‹Մրցակցային եւ պետական օժանդակության կիրարկման հզորացումը Հայաստանում›› ԵՄ Թվինինգ ծրագրի շրջանակում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Հանձնաժողովի նախագահի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը եւ Հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը մրցակցության եւ պետական օժանդակության կիրարկման քաղաքականության հարցերով այցով մեկնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մրցակցային մարմին (Բունդեսկարտելամտ) եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության էկոնոմիկայի եւ տեխնոլոգիայի նախարարություն բարձրաստիճան պաշտոնյաների հետ փորձի փոխանակման նպատակով:


23-25 նոյեմբերի, 2012թ.

Ավստրիայի Վիեննա քաղաքում կայացել է «Մրցակցությունն էներգետիկ համայնքում» թեմայով սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ Արսեն Հովհաննիսյանը:


05-10 նոյեմբերի, 2012թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 37-րդ, ԱՊՀ մասնակից-պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 21-րդ նիստերը եւ մրցակցության հարցերով 3-րդ համաժողովը տեղի են ունեցել Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի խորհրդական Արման Պրոյանը:

 

24-29 սեպտեմբերի, 2012թ.

«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը 2012 թվականի սեպտեմբերի 24-ից 29-ը մեկնել են Բելգաիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսել ԵՄ պետական օժանդակության քաղաքականությանը եւ Բելգիայի մրցակցային մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով:

 

15-28 հուլիսի, 2012թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Մանուկ Միքայելյանը, Համաշխարհային Բանկի «Հարավ-հարավ» փորձի փոխանակման հավատարմագրային հիմնադրամի «Հայաստանում մրցակցության քաղաքականության կիրարկում. ուսուցում փորձի փոխանակման միջոցով» ծրագրի շրջանակներում, մեկնել են Ռումինիայի եւ Հունգարիայի մրցակցային մարմիններ փորձի փոխանակման նպատակով:


9-13 հուլիսի, 2012թ.

Միացյալ Ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովի (ՄԱԱԶՀ) մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ փորձագետների միջկառավարական խմբի 12-րդ նիստը եւ սպառողների շահերի պաշտպանության վերաբերյալ հատուկ փորձագիտական հանդիպումը տեղի են ունեցել Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Գնել Ալավերդյանը:


25-29 հունիսի, 2012թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Միաձուլումների առումով նորարարական միջոցներ եւ միաձուլումների վերլուծություն» թեմայով սեմինար, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը եւ Հանձնաժողովի շենքի շահագործման աշխատանքները համակարգող Հայկ Հովհաննիսյանը:


23-28 հունիսի, 2012թ.

«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը, Հանձնաժողովի նախագահի օգնական Անահիտ Սարդարյանը, Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության գլխավոր մասնագետ Աննա Կոստանյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության փորձագետ Աշխեն Ավանեսյանը «Պետական օժանդակության վերաբերյալ» ուսումնական այցով մեկնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին եւ Դրեզդեն քաղաքներ:

 

23-26 մայիսի, 2012թ.

Ռումինիայի մրցակցության խորհրդի հրավերով՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը մասնակցել է Ռումինիայի մայրաքաղաք Բուխարեստում կազմակերպված Ռումինիայի մրցակցության մարմնի 15-ամյակին նվիրված միջոցառմանը եւ կլոր- սեղան ձեւաչափով քննարկմանը:

 

7-19 մայիսի, 2012թ.

Համաձայն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի եւ Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության միջեւ կնքված Փոխըմբռնման հուշագրի 2012 թվականի գործողությունների ծրագրի` Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Հայկ Կարապետյանը եւ իրավաբանական վարչության փորձագետ Լիլիթ Համբարձումյանը մեկնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության մրցակցային մարմին (Բունդեսկարտելամտ) համագործակցության ընդլայնման եւ փորձի փոխանակման նպատակով:

 

7-12 մայիսի, 2012թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Ուղղահայաց սահմանափակումներ» թեմայով սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության անբարեխիղճ մրցակցության վերահսկողության բաժնի առաջատար մասնագետ Հայկ Վարդանյանը:

 

15-23 ապրիլի, 2012թ.

Մրցակցության միջազգային ցանցի (ICN) 2012 թվականի տարեկան համաժողովը կայացել է Բրազիլիայի Ռիո դե Ժանեյրո քաղաքում: Համաժողովին Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

17-19 ապրիլի, 2012թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Մրցակցության հարցերով դատավարություն» թեմայով սեմինար, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ Շուշան Սարգսյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Անի Ստեփանյանը:

 

12-16 մարտի, 2012թ.

Բուդապեշտում տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) եւ Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայության կողմից Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում կազմակերպվել է «Վճարման քարտերի ծառայության ոլորտում առկա մրցակցային խնդիրների վերաբերյալ» աշխատաժողով: Աշխատաժողովին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը եւ Հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը:

 

21-26 փետրվարի, 2012թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը, Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Վաչագան Գասպարյանը, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հրավերով, «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում գործուղվել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բոնն եւ Դյուսելդորֆ քաղաքներ` մասնակցելու «Մրցակցային խնդիրները պետական գնումների գործընթացում» թեմայով ուսումնական այցին:

 

2011 ԹՎԱԿԱՆ

12-16 դեկտեմբերի, 2011թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Գերիշխող դիրքի չարաշահում» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի իրավաբանական վարչության իրավական ակտերի բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Լիանա Սիմոնյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի անձնակազմի կառավարման բաժնի առաջատար մասնագետ Տիրուհի Հովեյանը:

 

26 նոյեմբերի - 1 դեկտեմբերի, 2011թ.

Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության կողմից Ղրղզստանի Բիշքեկ մայրաքաղաքում կազմակերպվել էր «Եվրոպայի եւ Ասիայի որոշ երկրների մտավոր սեփականության եւ մրցակցային քաղաքականության փորձի փոխանակումը» թեմայով Մտավոր սեփականության համաշխարհային կազմակերպության տարածաշրջանային սեմինար, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի փորձագետ Մուրադ Մարտիրոսյանը:

 

13-19 նոյեմբերի, 2011թ.

«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը, Հանձնաժողովի նախագահի օգնական Անահիտ Սարդարյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության ստուգումների բաժնի առաջատար մասնագետ Արմեն Հովհաննիսյանն այցելել են Լիտվայի Հանրապետության մայրաքաղաք Վիլնյուս ԵՄ անդամ պետության մրցակցային մարմնի կիրարկման գործելակերպի ուսումնասիրության նպատակով:

 

27-30 հոկտեմբերի, 2011թ.

«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը այցելել է Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզ Ֆրանսիայի մրցակցային մարմնի փորձի ուսումնասիրության նպատակով:

 

23-26 հոկտեմբերի, 2011թ.

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի մամուլի քարտուղար Գայանե Սահակյանը մասնակցել են Ֆրանսիայի Հանրապետության մայրաքաղաք Փարիզում կազմակերպված «Հանրային կապեր» թեմայով ուսումնական այցին, որը կազմակերպվել էր «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում:

 

13-14 հոկտեմբերի, 2011թ.

Հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ փորձագետ Հայկ Կարապետյանը, իրավաբանական վարչության փորձագետ Լիլիթ Համբարձումյանը եւ վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Գնել Ալավերդյանը մեկնել են Նիդերլանդների Թագավորություն մրցակցային մարմնի գործընկերների հետ փորձի փոխանակման նպատակով:

 

10-13 հոկտեմբերի, 2011թ.

Միջազգային մրցակցային ցանցը (ICN) եւ Միացյալ Ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD) Բելգիայի Թագավորության Բրուգս քաղաքում կազմակերպել են «Բարձրացնելով կարտելների դեմ պայքարի արդյունավետությունը» թեմայով աշխատաժողով, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի նախագահի խորհրդական Արտյոմ Հովհաննիսյանը, Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության ավագ փորձագետ Հայկ Կարապետյանը, իրավաբանական վարչության փորձագետ Լիլիթ Համբարձումյանը եւ վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Գնել Ալավերդյանը

 

9-13 հոկտեմբերի, 2011թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 35-րդ նիստը տեղի է ունեցել Ղազախստանի Հանրապետության Ալմա-Աթա քաղաքում, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:

 

2 -10 հոկտեմբերի, 2011թ.

«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կազմակերպված «Պետական օժանդակության վերաբերյալ» ուսումնական այցին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական Հանձնաժողովի անդամ Արմինե Հակոբյանը, Հանձնաժողովի նախագահի գրասենյակի փորձագետ Հասմիկ Տիգրանյանը, Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի օգնական Արման Պրոյանը, Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության փորձագետ Արմեն Անդրիկյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Աննա Պետրոսյանը:

 

26 սեպտեմբերի – 31 հոկտեմբերի, 2011թ.

Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) հրավերով Ճապոնիայում կազմակերպվել էր «Մրցակցության քաղաքականություն եւ օրենք» թեմայով ուսուցման ծրագիր, որին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

21-24 սեպտեմբերի, 2011թ.

Վերակառուցման եւ Զարգացման Եվրոպական Բանկի կողմից կազմակերպված «ՎԶԵԲ պետական գնումների» համաժողովը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության Սանկտ-Պետերբուրգ քաղաքում: Համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աիդա Գալստյանը:

 

18-23 սեպտեմբերի, 2011թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Գաղտնի համաձայնություններ` տեսություն եւ վկայություն» թեմայով աշխատաժողով, որին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ծրագրերի մշակման վարչության գլխավոր մասնագետ Այծեմիկ Օհանյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության հաշվառման եւ հսկողության իրականացման բաժնի առաջատար մասնագետ Արեգ Հովհաննիսյանը:

 

18-23 հուլիսի, 2011թ.

ՄԱԿ-ի առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) հրավերով Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում կայացած ՄԱԿ-ի տնտեսական համագործակցության եւ զարգացման համաժողովի «Մրցակցության օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ» փորձագետների միջկառավարական խմբի 11-րդ նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

17-23 հուլիսի, 2011թ.

«Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» Թվինինգ ծրագրի շրջանակներում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը, Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը, Հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը, Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի փորձագետ Հայկ Վարդանյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Մանուկ Միքայելյանը մեկնել են Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին, Բոնն, Դյուսելդորֆ քաղաքներ ԵՄ անդամ պետության մրցակցային մարմնի գործունեությանը ծանոթանալու նպատակով:

 

27 հունիսի - 3 հուլիսի, 2011թ.

Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում տեղի է ունեցել Հանրային գործերի կառավարման ռեֆորմի տարածաշրջանային վերապատրաստման կենտրոնի «Բանակցությունների վարման հմտություններ» թեմայով վերապատրաստման ծրագիրը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:

 

14-16 հունիսի, 2011թ.

Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կայացել է ԵՄ Արեւելյան գործընկերության «Տնտեսական ինտեգրման եւ ԵՄ քաղաքականություններին մոտարկման» պլատֆորմի ներքո գործող առեւտրի աշխատանքային խմբի 8-րդ նիստը: Նիստին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության գլխավոր մասնագետ Լեւոն Զաքարյանը:

 

12-17 հունիսի, 2011թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 34-րդ եւ ԱՊՀ մասնակից պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 17-րդ նիստերը տեղի են ունեցել Տաջիկստանի Հանրապետության մայրաքաղաք Դուշանբեում, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:

 

6-10 հունիսի, 2011թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Բուլղարիայի մայրաքաղաք Սոֆիայում կազմակերպել է «Համաձայնություն եւ տեղեկատվության փոխանակում մրցակիցների շրջանում եւ ասոցիացիաների դերը» թեմայով սեմինար, որին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության եւ մրցակցության գնահատման վարչության փորձագետ Գնել Ալավերդյանը:

 

16-21 մայիսի, 2011թ.

Մրցակցության միջազգային ցանցի (ICN) 10-րդ հոբելյանական համաժողովը կայացել է Նիդերլանդների Թագավորության Հաագա քաղաքում: Համաժողովին Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

14-18 ապրիլի, 2011թ.

Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում տեղի են ունեցել ԱՊՀ մասնակից պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո Գովազդի կոորդինացիոն խորհրդի 7-րդ նիստը եւ «Սպիտակ քառակուսի» գովազդի ու մարքեթինգի միջազգային փառատոնը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:

 

13-16 ապրլի, 2011թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բեռլին քաղաքում կայացել է Մրցակցության հարցերով 15-րդ միջազգային համաժողովը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը եւ Հանձնաժողովի նախագահի գրասենյակի փորձագետ Հրայր Մարտիրոսյանը:

 

4-6 ապրիլի, 2011թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է Ծրագրերի պլանավորման տարեկան հանդիպումը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:

 

23-27 մարտի, 2011 թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 33-րդ նիստը եւ ՌԴ դաշնային հակամենաշնորհային ծառայության մասնակցությամբ կազմակերպված «Պետպատվեր 2011» ցուցահանդես-բանավեճը տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Տիգրան Խեչոյանը:


28 փետրվարի – 7 մարտի, 2011 թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Համակենտրոնացումների վերլուծություն եւ ընթացակարգեր. Համակենտրոնացումների քանակական վերլուծության տեխնիկա» թեմայով աշխատաժողով, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության փորձագետ Հայկ Կարապետյանը:


16-19 փետրվարի, 2011թ.

Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում կազմակերպվել է Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) «Գլոբալ մրցակցային ֆորումի» 10-րդ հանդիպումը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը եւ Հանձնաժողովի նախագահի օգնական Արման Մանասերյանը:

 

2010 ԹՎԱԿԱՆ

Դեկտեմբերի 2-3, 2010թ.

Մրցակցության միջազգային ցանցը (ICN) Բելգիայի Թագավորության մայրաքաղաք Բրյուսելում կազմակերպել է Հակամրցակցային միակողմանի վարքագծի աշխատանքային խմբի աշխատաժողով, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի նախագահի գրասենյակի փորձագետ Մանուկ Միքայելյանը:


Դեկտեմբերի 1-3, 2010թ.

Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ФАС России) Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում անցկացրել է ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 32-րդ նիստի արձանագրության 11.2 կետով ամրագրված մրցակցային մարմինների աշխատակիցների վերապատրաստման ծրագիրը, որին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը:


Նոյեմբերի 8-12, 2010թ.

ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD) հրավերով Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում ՄԱԿ-ի` «Սահմանված մրցակցային քաղաքականության բոլոր ասպեկտների վերանայմանը» նվիրված 6-րդ համաժողովին, որի ընթացքում ներկայացվելու էր նաեւ «Հայաստանի օրինակով մրցակցային օրենքի եւ քաղաքականության վերաբերյալ կամավոր փորձագիտական գնահատման զեկույց»-ը, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել են Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը, Հանձնաժողովի անդամ Արմինե Հակոբյանը, Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը, Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Արամ Սահակյանը եւ Հանձնաժողովի նախագահի գրասենյակի փորձագետ Հրայր Մարտիրոսյանը:



Հոկտեմբերի 5-8, 2010թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 32-րդ նիստը եւ ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի հերթական` 15-րդ նիստը, ինչպես նաեւ «Հակամենաշնորհային մարմինների արդիականացումը. Մրցակցային օրենսդրության կիրարկման եւ մրցակցության քարոզչության առաջնահերթությունների ձեւավորումը» թեմայով միջազգային գիտաժողովը տեղի են ունեցել Ուկրաինայի Հանրապետությունում` Յալթա քաղաքում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից նիստերին եւ գիտաժողովին մասնակցել են Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը:

Սեպտեմբերի 28-30, 2010թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC), Ռուսաստանի Դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ФАС России) եւ ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը (МСАП) Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակեպել են աշխատաժողով «Մանրածախ առեւտրի ոլորտի մրցակցային խնդիրները» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից աշխատաժողովին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը:



Օգոստոսի 2-5, 2010թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության մայրաքաղաք Բեռլինում անցկացվելիք գերմանալիտվական Թվինինգ ծրագրի շրջանակներում «Մրցակցային եւ պետական օժանդակության օրենսդրության կիրարկման հզորացումը Հայաստանում» թեմայով աշխատաժողովին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել են Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը, Հանձնաժողովի նախագահի գլխավոր խորհրդական Աշոտ Իսկանդարյանը, Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը եւ իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը:


Հուլիսի 12-13, 2010թ.

Մրցակցության միջազգային ցանցը (ICN) Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության մայրաքաղաք Լոնդոնում կազմակերպել էր Մրցակցության միջազգային ցանցի անդամ մարինների արդյունավետությանը նվիրված աշխատաժողով «Մարդկանց եւ գիտելիքների կառավարում» թեմայով եւ սեմինար «Համաշխարհային մրցակցային քաղաքականության զարգացումները» թեմայով: Համաժողովին եւ սեմինարին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:

Հունիսի 29-հուլիսի 1, 2010թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) երկրորդ արտագնա աշխատանքային համաժողովը «Գերիշխող դիրքի չարաշահում» թեմայով, կազմակերպել է Երեւանում, որին մասնակցել են Հանձնաժողովի աշխատակիցները, ինչպես նաեւ` Ալբանիայից, Բելառուսից, Խորվաթիայից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուկրաինայից հրավիրված մասնակիցները եւ Ավստրիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Պորտուգալիայից, ինչպես նաեւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունից հրավիրված փորձագետները:


Հունիսի 7-10, 2010թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) հերթական` 31-րդ նիստը եւ ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի հերթական` 14-րդ նիստը տեղի են ունեցել Ռուսաստանի Դաշնությունում` Սուզդալ քաղաքում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից նիստերին մասնակցել են Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը:


Մայիսի 11-15, 2010թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդին առընթեր գովազդի կոորդինացիոն խորհրդի հերթական 6-րդ նիստին, որը տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում, Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից մասնակցել է Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:


Մայիսի 10-13, 2010թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար «Գերիշխող դիրքի չարաշահում. գնի սահմանում եւ կիրառում» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության պետ Դավիթ Հովհաննիսյանը:

 

Ապրիլի 27-29, 2010թ.

Մրցակցության միջազգային ցանցը (ICN) եւ Թուրքիայի մրցակցային մարմինը Թուրքիայի Հանրապետության քաղաք Ստամբուլում կազմակերպել էին ICN 9-րդ տարեկան համաժողովը: Համաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:


Մարտի 22-26, 2010թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար «Միաձուլման վերլուծության եւ ընթացակարգերի շուրջ. խառը միաձուլում եւ պատասխանատվության կիրառում» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ռեեստրի վարման վարչության գլխավոր մասնագետ Այծեմիկ Օհանյանը:


Մարտի 12-18, 2010թ.

Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակներում Գերմանիայի Դաշնային Հանրապետության Էշբոռն, Բոնն, Բեռլին, Քառլսռուհե, Դյուսելդորֆ եւ Բրաունշվեյգ քաղաքներում կազմակերպվել է ուսայց՝ «Մրցակցություն, քաղաքականություն, կարգավորում եւ որակի ենթակառուցվածք» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից ուսայցին մասնակցել են Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը, Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը, իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը եւ վերլուծության վարչության մրցակցային միջավայրի վերլուծության բաժնի պետ Աննա Հովհաննիսյանը:


Մարտի 2-3, 2010թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է միջոցառումների շարք` կենտրոնի հիմնադրման 5-րդ հոբելյանի առթիվ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից այդ միջոցառումներին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

2009 ԹՎԱԿԱՆ

Դեկտեմբերի 1-4, 2009թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար` «Մրցակցության քաղաքականությունը կարգավորող ոլորտներում` ավիաարդյունաբերությունում» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից համդիպմանը մասնակցել են Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի պետ Լուիզա Ծատուրյանը եւ վերլուծության վարչության մրցակցային միջավայրի վերլուծության բաժնի պետ Աննա Հովհաննիսյանը:


Նոյեմբերի 6, 2009թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է մրցակցության մարմինների ղեկավարների հանդիպում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից հանդիպմանը մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

Սեպտեմբերի 28-հոկտեմբերի 2, 2009թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Հակամրցակցային համաձայնությունների իրավական կիրառումը» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության անբարեխիղճ մրցակցության եւ մոնիտորինգի բաժնի պետ Վահագն Գսպոյանը:

Օգոստոսի 23-սեպտեմբերի 3, 2009թ.

Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայությունը (ФАС) եւ մրցակցության քաղաքականության բրազիլական համակարգը (BRICS) ՌԴ Կազան քաղաքում կազմակերպել են մրցակցային հարցերով միջազգային համաժողով եւ հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 12-րդ նիստը:
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից նիստին եւ համաժողովին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը:

 

Հուլիսի 7-9, 2009թ.

Միացյալ Ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD) Ժնեւում (Շվեյցարիա) կազմակերպել է սեմինար` «Մրցակցության օրենքներ եւ քաղաքականություն» թեմայով: ԱՄՆ ՄԶԳ (USAID) եւ կրթության զարգացման ակադեմիայի (AED) աջակցությամբ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, Հանձնաժողովի անդամ Արմինե Հակոբյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:



Հունիսի 15-20, 2009թ.

ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջազգային խորհուրդը (МСАП) Բիշկեկում (Ղրղզստան) անց է կացրել ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջազգային խորհրդի XXIX նիստը եւ հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի 11-րդ նիստը: Նիստերին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը:


Հունիսի 14-18, 2009թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Ալբանիայի Հանրապետության Դուրես քաղաքում կազմակերպել է սեմինար՝ «Սահմանափակող պայմանագրեր» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության տեղեկատվության հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Կարո Կարապետյանը:

 

Հունիսի 3-5, 2009թ.

Միջազգային մրցակցության ցանցը (ICN) եւ Շվեյցարիայի Համադաշնության մրցակցության հանձնաժողովը Ժնեւում կազմակերպել էր ICN 7-րդ տարեկան միջազգային համաժողովը: Համաժողովին Հայաստանի Հանրապետությունից մասնակցել է Շվեյցարիայում ՀՀ ԱՀԿ մշտական ներկայացուցիչ Ա. Հովհաննիսյանը:

 

Ապրիլի 25-28, 2009թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության մրցակցային մարմինը Համբուրգ քաղաքում կազմակերպել էր Մրցակցության վերաբերյալ 14-րդ միջազգային համաժողովը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից` Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերության (GTZ) աջակցությամբ, համաժողովին մասնակցել է Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:



Ապրիլի 27-30, 2009թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Միաձուլումների վերլուծություններ» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի վերահսկողության վարչության պետ Ռաֆայել Բաղդասարյանը:



Մարտի 9-13, 2009թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Ուղղահայաց սահմանափակումներ» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովից սեմինարին մասնակցել է Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության մրցակցային միջավայրի վերլուծության բաժնի պետ Աննա Հովհաննիսյանը եւ վերահսկողության վարչության առաջատար մասնագետ Գեղամ Մելքոնյանը:
ուծության բաժնի պետ Ա. Հովհաննիսյանը եւ վերահսկողության վարչության  առաջատար մասնագետ Գ. Մելքոնյանը:


2008 ԹՎԱԿԱՆ

Դեկտեմբերի 8-11, 2008թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Կարգավորվող հատվածներում հակամենաշնորհային քաղաքականություն. ԵՀ-ի “Մաստերքարդի” գործով որոշումը, Եվրոյի վճարման միասնական զոնայի կիրարկման խնդիրները եւ ֆինանսական հատվածի վերջին մյուս իրադարձությունները» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի հետազոտությունների եւ կիրարկման վարչության տեղեկատվության հավաքագրման բաժնի պետ Շաքե Հովսեփյանը:

 

Սեպտեմբերի 1-5, 2008թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Գերիշխող դիրքի չարաշահում. առանձնահուտուկ ռեսուրսներ եւ պայմանագրի կնքումից հրաժարում» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի պետ Լուիզա Ծատուրյանը:



Հունիսի 2-5, 2008թ.

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը Մոլդովայի Հանրապետության Քիշնեւ քաղաքում կազմակերպել է ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի XXVII նիստը եւ «Մրցակցային միջավայրը գլոբալիզացիայի պայմաններում» միջազգային համաժողովը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նիստին ներկայացրել է Հանձնաժողովի նախագահ, Խորհրդի անդամ Աշոտ Շահնազարյանը:



Մայիսի 19-22, 2008թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Բացառիկ եւ խտրական պրակտիկա. մատակարարման մերժում, համադրված/ կապակցված եւ ողջամիտ զեղչեր» թեմայով սեմինար: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել են Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության մրցակցության կարգավորման բաժնի պետ Աննա Հովհաննիսյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության մրցակցության կարգավորման բաժնի գլխավոր մասնագետ Հասմիկ Աղաբեկյանը:



Մայիսի 9-10, 2008թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է նախագահների հանդիպում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդիպմանը ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը:


Ապրիլ 14-25, 2008թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Մրցակցության քաղաքականությունը» թեմայով համաժողով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համաժողովին ներկայացրել են Հանձնաժողովի անդամ Վասակ Թորոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության մրցակցության կարգավորման բաժնի պետ Դավիթ Հովհաննիսյանը:

 

Մարտի 10-14, 2008թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Միաձուլումների վերլուծություն եւ գործընթացներ, միաձուլումների վերահսկման կարեւոր գործոնները» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության առաջատար մասնագետ Ա. Հարությունյանը:
Տես ներկայացված գործը (ռուսերեն)

 

2007 ԹՎԱԿԱՆ


Դեկտեմբերի 4-7, 2007թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Գերիշխող դիրքի չարաշահում. հակամրցակցային համաձայնություններ, գների սահմանման չարաշահում եւ այլն» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել են Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության վարչական վարույթի բաժնի առաջատար մասնագետ Մարատ Գասպարյանը:



Նոյեմբերի 1-2, 2007թ.

Գերմանիայի տեխնիկական համագործակցության ընկերությունը Վրաստանի մայրաքաղաք Թբիլիսիում կազմակերպել է վարչական իրավունքին նվիրված համաժողով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համաժողովին ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Միքյել Միքայելյանը ու Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ռեեստրի վարման վարչության պետ Ալեքսանդր Ջափարիձեն:

 

Հուլիս 23- օգոստոսի 2, 2007թ.

ԱՄՆ ՄԶԳ «Առեւտրային իրավունք իրավունք եւ տնտեսական կարգավորում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է հակամրցակցային համաձայնությունների թեմայով փորձի փոխանակում Ուկրաինայի հակամենաշնորհային մարմնի եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի մասնագետների միջեւ: Փորձի փոխանակման ժամանակ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել են Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության մրցակցային միջավայրի վերլուծության բաժնի պետ Աննա Հովհաննիսյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական եւ վարչական վարույթի վարչության պետ Տիգրան Խեչոյանը:



Մայիսի 27-հունիսի 1, 2007թ.

ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը եւ Միջազգային մրցակցության ցանցը (ICN) Ռուսաստանի Դաշնության Մոսկվա քաղաքում կազմակերպել են ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջազգային խորհրդի XXV նիստը եւ Միջազգային մրցակցության ցանցի (ICN) 6-րդ տարեկան համաժողովը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը միջոցառումներին ներկայացրել են Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը եւ Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային համագործակցության վարչության պետ Կարինե Փոլադյանը:

 

Ապրիլի 23-27, 2007թ.

Միջազգային կոնֆերանսի կազմկոմիտեն Ռուսաստանի Դաշնության Կոստրոմա քաղաքում կազմակերպել է սեմինար` Տարածաշրջանային մրցակցային քաղաքականություն` տեսական եւ կիրառական ասպեկտներ թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի վերլուծության վարչության մրցակցության կարգավորման բաժնի պետ Դավիթ Հովհաննիսյանը:

 

Ապրիլի 17-21, 2007թ.

ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի Գովազդի կոորդինացիոն խորհուրդը Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում կազմակերպել է Գովազդի կոորդինացիոն խորհրդի 4-րդ նիստը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:


Ապրիլի 16-27, 2007թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է վիեննական սեմինար՝ «Մրցակցություն» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Աիդա Գալստյանը:


Մարտի 24-28 , 2007թ.

Գերմանիայի Դաշնային Հանրապետության մրցակցային մարմինը Մյունխեն քաղաքում կազմակերպել էր Մրցակցության վերաբերյալ 13-րդ միջազգային համաժողովը եւ 14-րդ «Եվրոպական Մրցակցության Օր» միջոցառումը:
Համաժողովի հիմնական թեման էր մրցակցությունը՝ որպես ազատ տնտեսական եւ հասարակական կառավարման անկյունաքար: Համաժողովին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը:

Փետրվարի 12-16, 2007թ.

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար՝ «Միաձուլումներ՝ նպատակաուղղված ուղղահայաց գործողություններին» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել են Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ռեեստրի վարման վարչության գլխավոր մասնագետ ԱննաԿոստանյանը եւ հետազոտությունների եւ կիրարկման վարչության առաջատար մասնագետ Զարինե Առուշանյանը:

Փետրվարի 25-27, 2007թ.

ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջազգային խորհուրդն անց է կացրել ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների փոխհարաբերությունների կատարելագործման ուղղությամբ աշխատանքային խմբի 2-րդ համաժողովը: Համաժողովին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ռեեստրի վարման վարչության պետ Ալեքսանդր Ջափարիձեն:

 

2006 ԹՎԱԿԱՆ

Նոյեմբերի 16, 2006 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է OECD RCC-ի` 2007 թվականի ծրագրերի պլանավորման հանդիպում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հանդիպմանը ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի ղեկավար Վահան Եղիազարյանը:


Նոյեմբերի 7-10, 2006 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է սեմինար` «Հակակարտելային կիրարկում եւ պայմանագրերի սահմանափակում» թեմայով: Սեմինարին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել են Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ ռեեստրի վարման վարչության գլխավոր մասնագետ Այեմիկ Օհանյանը եւ հետազոտությունների եւ կիրարկման վարչության գլխավոր մասնագետ Վահագն Գսպոյանը:

 

Հոկտեմբերի 30 – նոյեմբերի 2, 2006 թվական

Միացյալ Ազգերի առեւտրի եւ զարգացման համաժողովը (UNCTAD) Ժնեւում (Շվեյցարիա) կազմակերպել է «Մրցակցության օրենք եւ քաղաքականություն» խորագրի ներքո փորձագետների հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի աշխատակազմի արտաքին կապերի բաժնի պետ Կարինե Փոլադյանը:

 

Հոկտեմբեր 10-12, 2006 թվական

Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայությունը Մոսկվայում (ՌԴ) անց է կացրել ԱՊՀ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի XXIV նիստը: Նիստին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը:


Սեպտեմբերի 25-28, 2006 թվական

Ռուսաստանի Դաշնության դաշնային հակամենաշնորհային ծառայությունը Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպել է ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների փոխհարաբերությունների կատարելագործման ուղղությամբ առաջարկությունների մշակման համար ստեղծված աշխատանքային խմբի խորհրդակցություն: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը խորհրդակցությանը ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը:

 

Հուլիսի 11-12, 2006 թվական

Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպությունը (OSCE) եւ Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Ստամբուլում (Թուրքիա) կազմակերպել են Կենտրոնական Ասիայում եւ Սեւծովյան տարածաշրջանում ներդրումների եւ զարգացման Համաժողով: Համաժողովին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:

 

Հունիսի 11-20, 2006 թվական

Եվրամիության «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին եւ վերջինիս կարողությունների ընդլայնում» ծրագրի շրջանակներում կազմակերպվել է այց` ԵՄ Մրցակցության հարցերով գլխավոր տնօրինություն (Բելգիա) եւ Ֆրանսիայի մրցակցության մարմին (Ֆրանսիա): Այցին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել են Հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, Հանձնաժողովի անդամներ Սլավա Պետրոսյանը, Հրայր Արամյանը եւ Միքայել Միքայելյանը:

 

Մայիսի 30 - հունիսի 2, 2006

Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող Գովազդի համակարգման խորհուրդը Ուկրաինայի մայրաքաղաք Կիեւում անց է կացրել Խորհուրդի 3-րդ նիստը: Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:

 

Մայիսի 30-31, 2006 թվական

ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջազգային խորհուրդը Կիեւում (Ուկրաինա) անց է կացրել ԱՊՀ անդամ երկրների հակամենաշնորհային քաղաքականության միջազգային խորհրդի XXIII նիստը: Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:


Մայիսի 15-18, 2006 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է «Հակամրցակցային կիրարկումը գործնականում» թեմայով համաժողովը: Համաժողովին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել են Հանձնաժողովի անդամ Վասակ Թորոյանը եւ աշխատակազմի վերլուծության վարչության գլխավոր մասնագետ Դավիթ Հովհաննիսյանը:

 

Մարտի 13-24, 2006 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպել է սեմինար` «Մրցակցության քաղաքականություն» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը:


Հունվարի 26, 2006 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC) Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի 2006 թվականի ծրագրերի պլանավորման հանդիպում: Հանդիպմանը Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը:

 

2005 ԹՎԱԿԱՆ

Հունիսի 23-24 , 2005 թվական

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը Բելառուսի Հանրապետության մայրաքաղաք Մինսկում կազմակերպել է ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 21-րդ նիստը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը նիստին ներկայացրել է Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:



Հունիսի 7-10. 2005 թվական

Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) կողմից անց է կացվել սեմինար` «Գերիշխող դիրքի չարաշահում» թեմայով: Սեմինարին, որպես Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի ներկայացուցիչ, մասնակցել է Հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը:


Հունիսի 5-8, 2005 թվական

Մրցակցության Միջազգային ցանցը (ICN) եւ Գերմանիայի Դաշնային Հանրապետության մրցակցային մարմինը (Բունդեսկարտելամտ) Գերմանիայի Բոնն քաղաքում կազմակերպել են Մրցակցության 12-րդ միջազգային համաժողովը եւ ICN-ի 4-րդ տարեկան համաժողովը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համաժողովներին ներկայացրել է Հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը:

Ապրիլի 2-17, 2005 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Վիեննայում (Ավստրիա) կազմակերպել է սեմինար` «Մրցակցության քաղաքականություն» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը Վիեննայում ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը:


Ապրիլի 26, 2005 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպության Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնը (OECD RCC Հունգարիայի Հանրապետության մայրաքաղաք Բուդապեշտում կազմակերպել է Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) բացմանը նվիրված համաժողով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համաժողովին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի իրավաբանական վարչության պետ Տիգրան Խեչոյանը:

 

2004 թվական

Նոյեմբերի 29 - Դեկտեմբերի 3

Իսպանական «Ալտաիր Ասոսերոս» խորհրդատվական ընկերությունը կազմակերպել է փորձի փոխանակում՝ «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին քաղաքականության խորհրդատվություն ծրագրի» շրջանակներում: Հանձնաժաղովը ներկայացրել են Հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը, Հանձնաժողովի անդամներ Հրայր Արամյանը, Սլավա Պետրոսյանը, Հանձնաժողովի աշխատակազմի միջազգային կապերի համակարգող Կարինե Փոլադյանը:

 

Հոկտեմբերի 12 - Հոկտեմբերի 13, 2004 թվական

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը Դուշանբեում անց է կացրել ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի XX նիստը: Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը եւ Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:



Սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 2, 2004 թվական

Գովազդի միջազգային հանձնաժողովը Ղազախստանի Հանրապետության մայրաքաղաք Ալմաթիում կազմակերպել է ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող Գովազդի կոորդինացիոն խորհրդի առաջին նիստը, Ալմաթիի միջազգային գովազդային փառատոն եւ Ղազախստանում Ռուսաստանի գովազդային օրեր: Նշված միջոցառումներին մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:


Սեպտեմբերի 29 – հոկտեմբերի 1, 2004 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Սանկտ Պետերբուրգում կազմակերպել է սեմինար՝ «Մրցակցության ոլորտի քաղաքականության հարցերը» թեմայով: Սեմինարին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Սլավա Պետրոսյանը:

 

Մայիսի 17-20, 2004 թվական

Ուկրաինայի Հակամենաշնորհային կոմիտեն, ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը եւ Միացյալ Ազգերի Առեւտրի եւ Զարգացման Կոնֆերանսը (UNCTAD) Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիեւում կազմակերպել են ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 19-րդ նիստը եւ «Ժամանակակից մրցակցության քաղաքականությունը՝ նոր մարտահրավերներ» միջազգային համաժողովը: Համաժողովին եւ նիստին մասնակցել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը:



Ապրիլի 17- 23, 2004 թվական

Միջազգային մրցակցային ցանցը (ICN) եւ Կորեայի Արդար առեւտրի հանձնաժողովը (KFTC), Կորեայի Հանրապետության մայրաքաղաք Սեուլում կազմակերպել են ICN-ի 3-րդ տարեկան համաժողովը եւ «Սեուլ-2004» մրցակցության ֆորումը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը, որպես թարգմանիչ՝ Ն. Սահակյանը:


Փետրվարի 23 – մարտի 5, 2004 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կազմակերպել է սեմինար՝ «Մրցակցության ոլորտի քաղաքականության հարցեր» թեմայով: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Սեյրան Պետրոսյանը:


2003 թվական

Նոյեմբերի 11-14, 2003 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում կազմակերպել է սեմինար՝ Մրցակցության իրավունքին եւ քաղաքականությանն առնչվող գործերի վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը:


Սեպտեմբերի 23-26, 2003 թվական

Ուկրաինայի Հակամենաշնորհային կոմիտեն, ԱՄՆ Դաշնային Հանձնաժողովը եւ Արդարադատության վարչությունը Ուկրաինայի Հանրապետության Ղրիմ քաղաքում կազմակերպել են «Գերիշխող դիրքի չարաշահումը եւ գործարքի միակողմանի մերժումը» համաժողովը: Համաժողովին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը:

 

Սեպտեմբերի 16-18, 2003 թվական

Ուկրաինայի Հակամենաշնորհային կոմիտեն, ԱՄՆ Դաշնային Հանձնաժողովը եւ Արդարադատության վարչությունը Ուկրաինայի Հանրապետության մայրաքաղաք Կիեւում կազմեկերպել են «Սպառողների շահերի պաշտպանությունը էլեկտրոնային դարում» համաժողովը: Համաժողովին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Արտաշես Բախշյանը:


Սեպտեմբերի 17-18, 2003 թվական

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը (МСАП) Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում անց է կացրել «Գլոբալիզացիա, ինտեգրում եւ մրցակցային քաղաքականություն» բաց տոնական նիստ՝ նվիրված ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի կազմավորման 10-ամյակին: Նիստին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ֆելիքս Փիրումյանը:

 

Հուլիսի 17-18. 2003 թվական

Առեւտրի Համաշխարհային Կազմակերպությունը (WTO) Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում անցկացրել է Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի, Միջինասիական երկրների համար կազմակերպված տարածաշրջանային սեմինարը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը սեմինարին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ վերլուծության վարչության պետի տեղակալ Արմինե Հակոբյանը:


Հունիսի 3– 6, 2003 թվական

ԱՊՀ Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը, Միացյալ Ազգերի Առեւտրի զարգացման կոնֆերանսը (UNCTAD) Տաշքենդում (Ուզբեկստան) կազմակերպել են ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 17-րդ նիստը, Միացյալ Ազգերի Առեւտրի Զարգացման Կոնֆերանսի (UNCTAD) միջազգային սեմինարը: Նիստին եւ սեմինարին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանը:



Մայիսի 20 – 23, 2003 թվական

Ռուսաստանի Դաշնության Օբնինսկ քաղաքում անցկացրել է սեմինար՝ «Տնտեսական համակենտրոնացումների վերահսկման խնդիրները» թեմայով: Սեմինարին Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ներկայացրել է Հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը:



Ապրիլի 16 – 20, 2003 թվական

Միջազգային գովազդային ասոցացիան (IAA), Ռուսաստանի գովազդների ակադեմիան, Ռուսաստանի գովազդային գործակալությունների ասոցիացիան, Գովազդային հասարակական խորհուրդը Սանկտ-Պետերբուրգում (Ռուսաստան) կազմակերպել է Ռուսալեզու գովազդների միջազգային կոնգրես: Կոնգրեսին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը:

 

Մարտի 11 - 14, 2003 թվական

Ռուսաստանի Դաշնության Հակամենաշնորհային քաղաքականության եւ ձեռնարկատիրության աջակցման նախարարությունը Ռուսաստանի Վոլոգդա քաղաքում կազմակերպել է «Տնտեսական մրցակցության վերահսկման հրատապ խնդիրներ» միջազգային համաժողովը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը համաժողովին ներկայացրել է Ա. Բախշյանը:



Մարտի 10 – 21, 2003 թվական

Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունը (OECD) Վիեննայում (Ավստրիա) կազմակերպել է սեմինար՝ «Մրցակցային քաղաքականություն» թեմայով: Սեմինարին մասնակցել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Միքայել Միքայելյանը:


Փետրվարի 17- 21, 2003 թվական

«7-up» ծրագիրը, Սպառողների միավորում եւ տրաստ հասարակությունը (CUT) Շվեյցարիայի մայրաքաղաք Ժնեւում անցկացրել են կոնֆերանս՝ «Մրցակցության քաղաքականության զարգացում եւ աղքատություն» թեմայի շրջանակներում: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը կոնֆերանսին ներկայացրել է Հանձնաժողովի աշխատակազմի մեթոդաբանության եւ վերլուծության վարչության պետի տեղակալ Արմինե Հակոբյանը:

 

Վերև Տպել

 

20/12/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.