SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նախագահի ողջույնի խոսք
Առաքելությունը եւ նպատակները
Գործունեության շրջանակները
Հանձնաժողովի լիազորությունները
Նախագահի լիազորությունները
Պատմությունը
Կառուցվածքը
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Թափուր աշխատատեղեր
Անվանացանկ
Հաստիքային ցուցակ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Նախագահի լիազորությունները
 
 Հանձնաժողովի նախագահը՝
 
  • իր իրավասության շրջանակներում ներկայացնում է Հանձնաժողովը Հայաստանի Հանրապետությունում, այլ պետություններում եւ միջազգային կազմակերպություններում,
  • ղեկավարում եւ համակարգում է Հանձնաժողովի բնականոն գործունեությունը, այդ նպատակով Հանձնաժողովի անդամներին եւ իր կողմից նշանակվող աշխատողներին տալիս է հանձնարարականներ, կատարում է աշխատանքային պարտականությունների բաշխում Հանձնաժողովի անդամների միջև, պատասխանատու է Հանձնաժողովի առջև դրված խնդիրների ու գործառույթների իրականացման համար,
  • հրավիրում եւ նախագահում է Հանձնաժողովի նիստերը, հաստատում նիստի օրակարգը,
  • կազմակերպում է Հանձնաժողովի կողմից ընդունված որոշումների կատարումը,
  • ստորագրում է Հանձնաժողովի որոշումները եւ նիստերի արձանագրությունները,
  • հաստատում է հաստիքացուցակը,
  • Հանձնաժողովի անդամների եւ իր կողմից նշանակվող աշխատողների համար հանդես է գալիս որպես գործատուի ներկայացուցիչ,
  • օրենքով նախատեսված դեպքերում նշանակում եւ ազատում է Հանձնաժողովի համապատասխան աշխատողներին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր,
  • նշանակում եւ ազատում է իր խորհրդականին, օգնականին, նրանց նկատմամբ կիրառում է խրախուսման միջոցներ եւ նշանակում կարգապահական տույժեր,
  • դատարանում հանդես է գալիս Հանձնաժողովի անունից, տալիս է Հանձնաժողովի անունից հանդես գալու լիազորագրեր, այդ թվում՝ վերալիազորման իրավունքով լիազորագրեր,
  • ընդունում է հրամաններ, ներառյալ` ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) կամ դիտանցում իրականացնելու կամ արձանագրության ձևեր հաստատելու վերաբերյալ հրամաններ, տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ, տնտեսվարող սուբյեկտներին տրամադրում է տեղեկանքներ կամ գլխավոր քարտուղարին է հանձնարարում տեղեկանքների տրամադրումը,
  • ապահովում է Հանձնաժողովի աշխատանքների լուսաբանումը,
  • հրավիրում է խորհրդակցություններ, կազմակերպում քննարկումներ՝ պաշտոնատար եւ այլ անձանց մասնակցությամբ,
  • հաստատում է ներքին կարգապահական կանոնները,
  • հաստատում է Հանձնաժողովում գործավարության կազմակերպման կարգը,
  • նշանակում է Հանձնաժողովի նիստի անցկացման օրը, ժամը, վայրը,
  • կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի՝ Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջներին հակասող հրամանները,
  • կասեցնում կամ ուժը կորցրած է ճանաչում գլխավոր քարտուղարի հանձնարարականները,
  • հաստատում է կառուցվածքային ստորաբաժանումների կանոնադրությունները՝ սահմանելով դրանց իրավասությունները,
  • լսում է Հանձնաժողովի կառուցվածքային ստորաբաժանումների հաշվետվությունները, քննում է դրանց գործունեության ստուգման արդյունքները,
  • պարգևատրում է Հայաստանի Հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության գործում ավանդ ունեցող անձանց եւ կազմակերպություններին,
  • օրենքով սահմանված կարգով Հանձնաժողովի ծախսերի նախահաշիվը (բյուջետային հայտը) ներկայացնում է Հայաստանի Հանրապետության կառավարություն` պետական բյուջեի նախագծում ընդգրկելու համար, հանդես է գալիս որպես գլխավոր կարգադրիչ պետական բյուջեով Հանձնաժողովին հատկացված ծախսային ծրագրի համար, ֆինանսների կառավարման պետական մարմնի նախնական համաձայնությամբ հաստատում է Հանձնաժողովի կարիքների համար Հայաստանի Հանրապետությանը տրամադրված դրամաշնորհային կամ վարկային ծրագրերի գնումների պլանը, ծախսերի նախահաշիվը,
  • Հանձնաժողովի նախագահի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու անհնարինության դեպքում Հանձնաժողովի նախագահի հանձնարարությամբ նրան փոխարինում է Հանձնաժողովի անդամներից մեկը, իսկ վերջինիս բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու կամ Հանձնաժողովի նախագահի հանձնարարության անհնարինության դեպքում՝ Հանձնաժողովի այն անդամը, ով ավելի երկար է աշխատում այդ պաշտոնում: Սույն կետում նշված փոխարինումն իրականացվում է համապատասխանաբար Հանձնաժողովի նախագահի փաստացի բացակայության կամ պաշտոնեական պարտականությունները կատարելու փաստացի անհնարինության դեպքում` անկախ այդ փոխարինումն ամրագրող իրավական ակտի առկայությունից,
  • իրականացնում է օրենքով, այլ իրավական ակտերով, Հանձնաժողովի կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:

          
 
 
19/12/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.