SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը հայտնում է իր շնորհակալությունը բոլոր այն պետություններին, միջազգային կազմակերպություններին, դոնորներին եւ կառույցներին, որոնք Հայաստանում տնտեսական մրցակցության խթանման նպատակով աջակցել եւ տրամադրել են տեխնիկական օժանդակություն եւ այն բոլոր մարդկանց, ովքեր իրենց ներդրումն են ունեցել որոշակի ծրագրերում:

Նախկինում տեխնիկական աջակցությունը տրամադրվել է տնտեսական մրցակցության օրենսդրության հնարավոր փոփոխությունների հետ կապված փորձաքննության տրամադրման, Հանձնաժողովի կարողությունների բարելավման, Հանձանաժողովի անդամների եւ աշխատակազմի մասնագետների ուսուցման եւ հանրության իրազեկմանն ուղղված աշխատանքների համար: Սակայն իր մանդատի իրականացման տարբեր ժամանակահատվածներում, Հանձնաժողովն առանձին ոլորտներում հանդիպում է տարբեր բարդությունների եւ շարունակում է իրականացնել իր գործառույթները` փորձելով հաղթահարել ժամանակաշրջանի անցումային երեւույթներն ու վերաձեւումները: Այժմ էլ Հանձնաժողովը շեշտը դնում է մրցակցության պաշտպանության արդիական խնդիրների առումով անհրաժեշտ աջակցության տրամադրման գործում օտարերկրյա կառավարությունների եւ միջազգային կազմակերպությունների հնարավորինս մեծ ծավալներով ընդգրկման անհրաժեշտության վրա` հաշվի առնելով մրցակցության ոլորտում գործընթացների բարդությունը եւ աջակցության ծրագրերի մշակման ու համակարգման արդյունավետությունը: Հանձնաժողովը հետագայում եւս կհամագործակցի տեխնիկական աջակցություն տրամադրող կառույցների հետ, նպատակ ունենալով միջազգային ներուժն օգտագործել հանուն զարգացման:
 
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) «Առեւտրային իրավունք եւ տնտեսական կարգավորում» օժանդակության ծրագիր
 
ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության (USAID) հետ համագործակցությունն իրականցվել է «Առեւտրային իրավունք եւ տնտեսական կարգավորում» օժանդակության ծրագրի շրջանակներում, որի ծրագրային առանձին ուղղություններից մեկը տնտեսական մրցակցություն է: Նշյալ ծրագրի շրջանակներում Հանձնաժողովը 2005 թվականին կնքել է համատեղ «Փոխըմբռնման հուշագիր»:

Ծրագիրն աջակցել է իրավական եւ տնտեսական բարեփոխումների իրականացմանը` կրթական միջոցառումների եւ իրավական լրամշակումների միջոցով՝ միաժամանակ խրախուսելով Հանձնաժողովին որդեգրել միջազգային լավագույն փորձը եւ չափանիշները: Ծրագրն իրականացվել է հետեւյալ ուղղություններով.
  • աջակցել է Հանձնաժողովի կառուցվածքային զարգացմանը եւ կարողությունների ընդլայմանը,
  • նպաստել է միջազգային լավագույն փորձին համապատասխան մեթոդաբանության մշակմանը,
  • զարգացրել է Հանձնաժողովի աշխատակազմի հմտությունները մրցակցության քաղաքականության կիրառական գործիքների բնագավառում`
  • ապահովելով առողջ իրավական եւ տնտեսագիտական հիմնավորումներ գործադիր միջոցառումների համար,
  • աջակցել է հանրապետությունում «մրցակցության մշակույթի» ձեւավորմանը եւ այլ պետական ու կառավարման մարմինների հետ համագործակցության ընդլայմանը,
  • բարձրացրել է Հանձնաժողովի դերը համաշխարհային մրցակցության համայնքում:

Ծրագրի համակողմն էր ԲիրինգՓոյնթ (Bearing Point) ընկերությունը:
Օժանդակության ծրագիրը ավարտվել է 2008 թվականի փետրվարին:

 

Եվրոպական Հանձնաժողովի (EC) պատվիրակության հետ համագործակցության շրջանակներում իրականացվել է «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ վերջինիս կարողությունների ընդլայնում» աջակցության ծրագիրը


Հանձնաժողովը 2005 թվականի հոկտեմբերից Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական Հանձնաժողովի (EC) պատվիրակության հետ համագործակցության շրջանակներում իրականացրել է «Օժանդակություն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության հանձնաժողովին եւ վերջինիս կարողությունների ընդլայնում» աջակցության ծրագիրը, որի համար հիմք են հանդիսացել 2004-2005 թվականներին իրականացված համատեղ ծրագրի ավարտական հաշվետության մեջ մատնանշված հետագա հրատապ աջակցության պահանջները: Նշյալ ծրագրի նպատակներն են `

  • Օրենսդրական բարեփոխումները,
  • Մասնագիտական կարողությունների բարձրացումը,
  • Ներքին ընթացակարգերի եւ ուղեցույցների բարելավումը,
  • Հանրության իրազեկումը:

Տեխնիկական աջակցությունը հիմնականում նպաստել է Հայաստանի գործարար միջավայրի զարգացմանը, ներքին եւ արտաքին ներդրողների համար բարենպաստ պայմանների ստեղծմանը՝ բնականաբար, Հայաստանի շուկան դարձնելով առավել կանխատեսելի եւ առավել վստահելի հայաստանյան եւ օտարերկրյա ներդրողների համար:

Ծրագիրն ավարտվել է 2006 թվականի հոկտեմբերին:
Հանձնաժողովի ծրագրային գործընկերը հանդիսանում է «Ալտաիր Ասեսորես» խորհրդատվական ընկերությունը (Altair Asesores, Իսպանիայի Թագավորություն):

Եվրոպական միության Տեխնիկական աջակցություն ԱՊՀ-ին (TACIS ) ծրագրի շրջանակներում «Քաղաքականության խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» տեխնիկական օժանդակության ծրագիր

Հայաստանի մրցակցության օրենսդրության վերանայման եւ հետագայում Եվրոպական մրցակցության Հանձնաժողովի (DG Competitiom ) օրենսդրության համապատասխանեցման նպատակով Հանձնաժողովը Եվրամիության (EC) Հայաստանում եւ Վրաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության երեւանյան գրասենյակի հետ համատեղ իրականացրել է ԵՄ «Քաղաքականության խորհրդատվություն Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին» տեխնիկական օժանդակության ծրագիրը, որի իրականացնող կողմը հանդիսանում էր Ալտաիր Ասեսորես (Altair Asesores, Իսպանիայի Թագավորություն) խորհրդատվական ընկերությունը:

Ծրագրային դրույթների համաձայն, կազմակերպվել է այց Մադրիդ՝ Իսպանիայի գործող մրցակցության օրենսդրության կիրարկման մեխանիզմներին ծանթանալու եւ մրցակցության մարմինների հետ որոշումների կայացման բնագավառում փորձի փոխանակման նպատակով:

Ծրագիրը սկսվել էր 2004 թվականի հուլիսին եւ ավարտվել 2005 թվականի մարտին:


Եվրոպայի անվտանգության եւ համագործակցության կազմակերպություն (ԵԱՀԿ/OSCE)

Ազատ եւ թափանցիկ մրցակցությունը տնտեսական զարգացման հիմնական սկզբունքներից մեկը համարելով եւ ընդունելով Հայաստանի Հանրապետությունում տնտեսական բարեփոխումների կարեւորությունը` ԵԱՀԿ (OSCE) երեւանյան գրասենյակը նախաձեռնել էր www.competitionpolicy.am ինտերնետային էջի ստեղծման ծրագիրը՝ համապարփակ տեղեկատվություն տրամադրելու Հայաստանի տնտեսական մրցակցության քաղաքականության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի գործունեության վերաբերյալ: Ինտերնետային էջի նպատակն էր Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի վարած քաղաքականության, գործունեության եւ կառուցվածքի լուսաբանումը, դրա գործունեության եւ անդամների մասին իրազեկումը, ինչպես նաեւ Հայաստանում թափանցիկ տնտեսական մրցակցությանը նպաստելը:


Տնտեսական քաղաքականության եւ իրավական հարցերով հայ-եվրոպական կենտրոն (ՏՔԻՀՀԵԿ/AEPLAC)

Հայաստանում համապարփակ եւ հստակ մրցակցային քաղաքականություն եւ օրենսդրություն ունենալու կարեւորությունը հաստատվել է Հայաստանի Հանրապետության կառավարության՝ որպես տնտեսական անկախության երաշխավորի, կողմից: Նշված ոլորտում իրականացվող ջանքերին օժանդակելու նպատակով ՏՔԻՀՀԵԿ-ը պարտավորվել է մրցակցության ոլորտում տեխնիկական օժանդակություն ցուցաբերել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովին՝ համաձայն գործընկերության եւ համագործակցության համաձայնագրի Հոդված 43-ի: Տեխնիկական օժանդակությունը ներառել է լայնածավալ գործունեություն: Գործունեությունն ընդգրկել է խորհրդատվություն օրենսդրության մշակման եւ օրենսդրական փոփոխությունների գործընթացում՝ այն Եվրահամայնքի օրենսդրությանը համապատասխանեցնելու նպատակով, ինչպես նաեւ եվրոպական փորձագետների կողմից մրցակցության օրենսդրության կիրարկմանն առնչվող առանձնահատուկ հարցերում փորձառության տրամադրումը, Եվրահամայնքի երկրների փորձառության մասին համապատասխան տեղեկատվության եւ նյութերի տրամադրումը, համապատասխան փաստաթղթերի թարգմանությունը, եվրոպական փորձագետների մասնակցությամբ սեմինարների կազմակերպումը եւ Եվրահամայնքի երկրների համապատասխան գերատեսչություններում մրցակցության հանձնաժողովի անդամների եւ աշխատակիցների վերապատրաստումը:

Տնտեսական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) հետ համատեղ Հանձնաժողովը 2005 թվականին մշակել եւ իրականացրել է ենթաօրենսդրական ակտերի համապատասխանեցման եւ կանոնակարգերի նախագծերի փորձագիտական գնահատման տեխնիկական առաջադրանք՝ համակենտրոնացման եւ հակամրցակցային համաձայնագրերի հետ կապված դեպքերի լուծմանը վերաբերող արդյունավետ, թափանցիկ եւ մատչելի իրավական եւ ինստիտուցիոնալ դաշտի ստեղծման նպատակով:

 

26/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.