SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Կայքի կանոնակարգ
 
Մենք տնօրինում ենք Ձեր՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական ինտերնետային կայք այցի մասին տեղեկությունները՝ հետեւյալ կերպ՝ տեղեկությունների հավաքագրում եւ պահպանում ինքնաշխատ կերպով:
Եթե Դուք այցելել եք կայք տեղեկատվություն կարդալու կամ քաշելու համար, մենք այցի ընթացքում հավաքագրում եւ պահպանում ենք Ձեր այցի մասին հետեւյալ տեղեկությունները՝
  • Ձեր կողմից օգտագործվող բրաուզերը եւ օպերացիոն համակարգը՝ կայք մուտք գործելու համար,
  • Ձեր այցի օրը եւ ժամը,
  • Այն ինտերնետային կայքի հասցեն, որտեղից Դուք հղումով ուղղվել եք դեպի մեր կայք,
  • Ձեր կողմից դիտված էջերը եւ հարցվող տեղեկատվությունը:
Այս տեղեկությունները հիմնականում հավաքագրվում են վիճակագրական վերլուծություններ կատարելու եւ կայքը տեխնիկապես անթերի դարձնելու (պահպանելու) համար: Այս վեբ համակարգը օգտագործում է ծրագրեր՝ ընդհանուր վիճակագրական տվյալների ստացման համար, որոնք կարող են օգտագործվել տեղեկանալու, թե որ տեղեկատվությունն է առավելագույն (նվազագույն) հետաքրքրություն առաջացնում, որոշելու տեխնիկական դիզայնի յուրահատկությունները եւ համակարգի գործողության կամ առաջացած խնդիրների շրջանակները: Սակայն, հատուկ  դեպքերում մեր կողմից հավելյալ քայլեր են իրականացվում Ձեր անձը բացահայտելու ուղղությամբ՝ նշված տեղեկությունների միջոցով, եւ մենք իրավունք ենք վերապահում փոխանցել այդ տեղեկություններն այլ պետական գերատեսչությունների:
 
Անձնական տեղեկությունների փոխանցում եւ գրանցում մեր ծառայությունների համար
 
Այս ինտերնետային կայք այցելելու համար անհրաժեշտ չէ որեւէ անձնական տեղեկատվություն տրամադրել: Այն դեպքում, երբ Դուք որոշել եք մեզ փոխանցել Ձեր անձնական տեղեկությունները, օրինակ՝ կայքում նշված էլ-փոստի հասցեի վրա նամակ ուղարկելիս, կամ գրանցման ձեւ լրացնելիս եւ հաստատելիս, մենք օգտագործում ենք փոխանցված տեղեկատվությունը՝ պատասխանելու Ձեր կողմից ուղղված նամակին կամ հաղորդակցվելու Ձեզ հետ՝ նամակում նշված խնդրի լուծման նպատակով: ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը չի հավաքագրում եւ օգտագործում տեղեկություններ՝ կոմերցիոն նպատակներով:
Մենք կարող ենք փոխանցել Ձեր կողմից տրամադրված տեղեկությունները մեզ հետ համագործակցող հաստատություններին կամ այլ պետական գերատեսչություններին, եթե Ձեր հարցը կապված է նրանց գործունեության հետ: Եթե Ձեր կողմից տրամադրվում են դիտողություններ՝ արված որպես պատասխան հրապարակային մեկնաբանությունների, մենք իրավունք ենք վերապահում հասանելի դարձնել դրանք, ինչպես նաեւ Ձեր ինքնությունը հասարակությանը՝ հրապարակման միջոցով կամ տեղադրելով դրանք ինտերնետային կայքի վրա: Հնարավորության դեպքում մենք ավելի կոնկրետ ուղղություն կարող ենք ցույց տալ կապված այն հարցի հետ, թե ինչպես են մեր կողմից հետագայում օգտագործվելու կամ հրապարակայնացվելու հավաքագրված տեղեկությունները:
 
Էլեկտրոնային կերպով փոխանցված եւ հաստատված տեղեկությունները պահպանվում են, այնուհետեւ որոշ ժամանակ անց՝ ոչնչանում: Հիշեք, որ էլ-փոստը մշտապես հուսալի չէ տեղեկությունների փոխանցման ընթացքում նրանց երրորդ կողմից զավթման դեմ: Ուստի, եթե Ձեր հաղորդակցությունը գաղտնի է եւ պարունակում է անձնական տեղեկատվություն, առեւտրային կամ որեւէ այլ տեսակի գաղտնիք, առավել ցանկալի է ուղարկել այն փոստային նամակի միջոցով: 
 
Տեղեկատվության մերժում
 
Այս համաշխարհային ցանցի (WWW) կայքը ներկայացվում է, որպես հասարակական ծառայություն՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի կողմից: Մենք ջանում ենք տրամադրել ամբողջական եւ  ճշգրիտ տեղեկություններ: Այնուամենայնիվ, մենք չենք երաշխավորում ճշգրտություն, ամբողջականություն, ճշտապահություն կամ տեղեկատվության ճիշտ համապատասխանեցում: Մենք  կաշխատենք լավագույնս ճշտել մեր ուշադրությանը ներկայացված սխալները:

Այս կայքում տեղադրվող տեղեկությունները տրամադրվում են ընդհանուր տեղեկատվական նպատակներով եւ ուղղված չեն պաշտոնական խորհրդատվություն տրամադրելու անձանց կամ կազմակերպություններին:  Առաջարկում ենք խորհրդակցել Ձեր անձնական օրինական (պաշտոնական) խորհրդատուի հետ՝ մինչ կայքի կամ կայքում հղումների տեսքով տեղադրված այլ կայքերի տեղեկատվությունը օգտագործելը՝ որեւէ գործողություն ձեռնարկելուց առաջ:

Այս կայքում ներկայացված տեղեկատվությունը հասարակական է եւ կարող է փոխանցվել կամ պատճենահանվել: Խնդրում ենք օգտագործել կայքի լուսանկարները (պատկերները)՝ նշելով հեղինակային իրավունքները (համապատասխան հղումով):

Խնդրում ենք հիշել, որ մենք չենք երաշխավորում առցանց տեղադրված հասանելի փաստաթղթի պաշտոնական, ճշգրիտ պատճենը: Պաշտոնական է միայն ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի օրենսդրությունը՝ տպագրված թղթե օրինակով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի պաշտոնական տեղեկագրում:
 
Վերև                                                                                                                                                                                      Տպել
 
27/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.