Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ Գործողությունների ծրագրի իրականացման գործընթացում համագործակցությունը հիմնականում ուղղված է լինելու Թվինինգ (Twinning) և Թայեքս (Taiex) գործիքների կիրառմամբ նպատակային ծրագրերի մշակմանն ու իրագործմանը, որոնք նշանակալիորեն կնպաստեն մրցակցության օրենսդրության, իրավական նորմերի և ստանդարտների ներդաշնակեցմանը ԵՄ չափանիշներին: Հանձնաժողովը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների վերաբերյալ շարունակելու է համագործակցությունը Հայ Եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնի (
) հետ ԵՄ մրցակցության օրենսդրության հիմնական դրույթների ներկայացման և մոտարկման ուղղությամբ:
Երկկողմ համագործակցության առաջնահերթ ուղղությունների թվում են Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի և Մոլդովայի Հանրապետության մրցակցության պաշտպանության ազգային գործակալության հետ կնքված պայմանագրերի շրջանակներում տեղեկատվության և փորձի փոխանակումը, մասնագետների վերապատրաստումը և համատեղ ուսումնասիրությունների իրականացումը, ինչը կնպաստի երկրների տնտեսական ինտեգրմանը, տնտեսական մրցակցության պաշտպանությանն ուղղված համանման ընթացակարգերի կիրառման ու մասնագիտական կարողությունների զարգացմանը: Հանձնաժողովը երկկողմ կապերի խորացման տեսանկյունից նախատեում է ընդլայնել համագործակցությունը արտերկրյա համանման այլ մարմինների հետ, այդ թվում` Ռումինիայի մրցակցության մարմնի հետ:
Ծրագրային տարում հաշվի առնելով նախորդ տարիների Ամերիկայի Միացյալ նահանգների Միջազգային զարգացման գործակալության (
ԱՄՆ ՄԶԳ/USAID) հետ համագործակցության դրական արդյունքները և ձեռքբերումները, Հանձնաժողովը ներկա փուլի հիմնախնդիրներից ելնելով և առաջացող նոր խնդիրներին միջազգային չափանիշներին համապատասխան լուծումներ տալու նպատակով նախատեսում է իրագործել ինստիտուցիոնալ զարգացման նոր համատեղ ծրագիր: Երկրի գործընկերության ռազմավարության շրջանակներում տնտեսության զարգացմանն ուղղված ծրագրային ուղղություններից ելնելով` Հանձնաժողովը նախատեսում է Համաշխարհային բանկի (
ՀԲ/WB) հետ իրագործել համատեղ ծրագիր: Համագործակցությունը շարունակվելու է նաև Մրցակցության պաշտպանության քաղաքականության կիրարկման քարոզչությանն ուղղված միջոցառումների և առավել թափանցիկ գործունեության խթանման, ինչպես նաև հանրապետությունում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրարկման մասին տեղեկատվության փոխանակման ուղղությամբ: Հանձնաժողովը ծրագրային տարում նախատեսում է շարունակել ակտիվ համագործակցությունը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության հետ (
ԵԱՀԿ/OSCE) հաշվի առնելով այն գործընթացները և խնդիրները, որոնք ծառացած են Հանձնաժողովի առջև իր գործառույթներն իրականացնելու համար: Հանձնաժողովը որպես հյուընկալող մարմին` ծրագրային տարում իրականացնելու է ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի XXX հոբելյանական նիստը կազմակերպելու աշխատանքները, որը տեղի է ունենալու Հայաստանի Հանրապետությունում, 2009 թվականի աշնանը: Հանձնաժողովը նախատեսում է նաև կազմակերպել համաժողովներ և սեմինարներ, որտեղ կքննարկվեն մրցակցային/հակամենաշնորհային օրենսդրության և վերջինիս կիրառման պրակտիկայի արդիական խնդիրները, որոնք ծառացած են միջազգային հանրության առջև: Միաժամանակ շարունակվելու է համագործակցությունն արտերկրյա մրցակցության մարմինների հետ վերապատրաստման, գործերի ուսումնասիրության ընթացքում փորձագետների ներգրավման, փորձի և տեղեկատվության փոխանակման նպատակով:
2008 թվականին Հանձնաժողովն իր խնդիրներից է համարում միջազգային փորձի ուսումնասիրության և ներդրման, աշխատակազմի ուսուցման ու վերապատրաստման, ինչպես նաև փորձի փոխանակման աշխատանքների կազմակերպումը:
Բազմակողմ համագործակցության շրջանակներում Հանձնաժողովն ակտիվ մասնակցում է ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (այսուհետև` Խորհուրդ) ընթացիկ աշխատանքներին, տարեկան նիստերին և հանդիպումներին, որոնց արդյունքում նախագծվում և հաստատվում են մրցակցության քաղաքականության կիրարկման և օրենսդրության առումով համատեղ գործողությունների շրջանակները: Ծրագրային տարում Հանձնաժողովն իր իրավասության շրջանակներում շարունակելու է պարբերաբար մասնակցել Խորհրդի աշխատանքներին, ներկայացնել և պաշտպանել Հայաստանի Հանրապետության դիրքորոշումները տնտեսական մրցակցության պաշտպանության հիմնարար խնդիրների վերաբերյալ, ինչպես նաև շարունակել իրականացնել որոշ ապրանքային կամ ծառայությունների շուկաների համատեղ ուսումնասիրություններ:
Միջազգային մրցակցության ցանց (
ICN) կազմակերպությանն անդամակցության շրջանակներում անդամ պետությունների հետ Հանձնաժողովը շարունակելու է համատեղ մասնակցել
ICN-ի Աշխատանքային խմբերի ընթացիկ գործունեությանը և տարեկան համաժողովներին, ինչը հնարավորություն է ընձեռում խթանել Հայաստանի և զարգացած ու զարգացող արտերկրների տնտեսական մրցակցության օրենսդրությունների մոտարկման գործընթացը, տնտեսական մրցակցության ոլորտում միջազգային զարգացման տեսանկյունից անմիջական մասնակցություն ունենալ ծագած խնդիրների վերաբերյալ որոշումների կայացմանը, ինչպես նաև արտերկրների հանրությանը տեղեկացնել տնտեսական մրցակցության զարգացման խնդրում Հանձնաժողովի ձեռքբերումներին:
Եվրոպական քաղաքականության շրջանակներում ՀՀ-ԵՄ գործողությունների ծրագրով մրցակցության քաղաքականության կիրարկման գործընթացում զգալի տեղ է գրավում «համապատասխանեցումը ԵՄ սկզբունքներին», և համագործակցության ուղղություններից է ԵՄ չափորոշիչներին համապատասխան տնտեսական մրցակցության կանոնների մոտարկման և համապատասխան մեխանիզմների կիրառման գործընթացը: Համագործակցությունը հիմնականում ուղղորդվելու է Եվրամիության հատուկ ծրագրերի (TWINNING, TAIEX) կամ տեխնիկական օժանդակության այլ միջոցներով անմիջական օժանդակության ստացման գործընթացին, որի հիմնական նպատակը և առաջնայնություններն են.
- ուսումնասիրել լիակատար թափանցիկության հաստատման հնարավորությունը Հայաստանում տրվող պետական օժանդակության ոլորտում,
- ընդլայնել Հանձնաժողովի վարչական կարողությունները և անկախությունը,
- ապահովել պատշաճ իրավական լիազորություններ, ներառյալ տեղում ստուգումներ անցկացնելու իրավունքը:
Հանձնաժողովը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող խնդիրների մասով շարունակելու է նաև համագործակցությունը Հայ-Եվրոպական քաղաքականության և իրավական խորհրդատվության կենտրոնի (
AEPLAC) հետ, ինչպես նաև, ղեկավարվելով
Գործընկերության և համագործակցության Համաձայնագրով հաստատված դրույթներով, կատարել Հանձնաժողովի իրավասության շրջանակներում ծառացած այլ պարտավորություններ:
Երկկողմ հարաբերություններում` Ուկրաինայի նախարարների խորհրդի և Հայաստանի կառավարության միջև մրցակցային քաղաքականության ոլորտում կնքված պայմանագրի շրջանակներում, Հանձնաժողովը ընդլայնելու է համագործակցությունը Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեի հետ, հատկապես մասնագետների վերապատրաստման և փորձի փոխանակման ուղղությամբ, ինչը հնարավորություն կտա մասնակիցներին ծանոթանալու մրցակցության քաղաքականության կիրարկման գործող օրենսդրությանն ու մեխանիզմներին, ինչպես նաև իրականացվող ուսումնասիրությունների և վարույթների ընթացակարգերին:
Ծրագրային տարում Հանձնաժողովն ընդլայնելու է նաև համագործակցությունը Տնտեսական համագործակցության զարգացման կազմակերպության (
OECD) և Մրցակցության հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RRC) հետ: Այս համագործակցությունը Հանձնաժողովին հնարավորություն կընձեռի իրազեկ լինելու նշյալ կազմակերպությունների կողմից տնտեսական մրցակցության քաղաքականության վերաբերյալ նախագծվող վերջին մոտեցումներին, մասնակցել դրանց քննարկմանը և ներկայացնել Հանձնաժողովի տեսակետները: Վերջիններիս հետ արդյունավետ և շահեկան համագործակցության ձևերից է մրցակցության հիմնախնդիրներին առնչվող տարբեր թեմաներով սեմինարների կազմակերպումը և մասնակցությունը:
Ներկա փուլում Հանձնաժողովը շարունակում է բանակցել Համաշխարհային բանկի (
WB) երևանյան գրասենյակի հետ` համատեղ ծրագիր իրականացնելու նպատակով: Համագործակցությունը հնարավորություն կտա զարգացնել տնտեսական մրցակցության քաղաքականության կիրարկման հետագա մեխանիզմները, ստեղծել արդյունավետ ինստիտուցիոնալ ենթակառուցվածք` հաշվի առնելով այն գործընթացները և խնդիրները, որոնք ծառացած են Հայաստանի առջև համաշխարհային տնտեսությանն ինտեգրվելու համար:
Հանձնաժողովը Եվրոպայի անվտանգության և համագործակցության կազմակերպության (
OSCE) հետ մշակել և նախագծել է համագործակցության նախնական ուղղությունները: Ծրագրային տարում նախատեսվում է ակտիվորեն շարունակել բանակցություններն ու քննարկումները և վերջանական համաձայնության գալ հետագա համագործակցության ուղղությունների և ծրագրային գործառույթների ավարտական դրույթների հաստատման ու իրագործման գործում:
Հանձնաժողովն անհրաժեշտ է համարում միջազգային փորձի ուսումնասիրումը և այդ առումով 2008 թվականին նույնպես կշարունակի իր մասնագետների ուսուցման և վերապատրաստման գործընթացները, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների և արտերկրի համանման կառույցների կողմից տեղի ունեցող վերջին զարգացումների և լավագույն փորձի իրազեկման գործընթացը, մասնավորապես, շարունակելու է համագործակցել ԵՄ մրցակցության հարցերով գլխավոր տնօրինության հետ` Հանձնաժողովի գործունեության ընթացքում ծագած հրատապ խնդիրների շուրջ ԵՄ անդամ երկրների համանման կառույցների կողմից ընդունված որոշումների և ուսումնասիրված գործերի ներկայացման ու տեղեկատվության փոխանակման, ինչպես նաև հնարավոր օժանդակության նպատակով:
Համագործակցությունը 2007 թվականին հիմնականում ուղղված է եղել Հանձնաժողովի իրավասության շրջանակներում միջազգային պարտավորությունների կատարմանն ու «մրցակցային մշակույթի» ձևավորման առումով միջազգային կառույցների կողմից կազմակերպվող միջոցառումներին Հայաստանի շահերի պաշտպանությանն ու քարոզչությանը, արտերկրի առաջատար փորձի փոխանակմանն ու ներդրմանը, տնտեսական ինտեգրացմանը, մասնագետների որակավորման բարձրացմանը, ինչպես նաև Հանձնաժողովի շահերից բխող միջազգային կազմակերպությունների կողմից տրամադրվող տեխնիկական աջակցության ծրագրերի նախագծմանն ու իրականացմանը:
Հանձնաժողովը 2007 թվականին շարունակել է տնտեսական մրցակցության խթանման առումով ընդլայնել և զարգացնել հարաբերությունները միջազգային կազմակերպությունների (
OECD ,
EC ,
USAID,
WB,
UNCTAD,
ICN) և արտերկրի (Գերմանիա, Ուկրաինա, Ռուսաստան, ԱՄՆ և այլն) համանման գերատեսչությունների հետ: Միջազգային համագործակցությունը հատկանշական է տնտեսական մրցակցության քաղաքականության կիրարկման և ռազմավարության զարգացման առումով: Միջազգային կազմակերպությունների հետ փոխհարաբերությունները նպաստում են հզորացնել Հանձնաժողովի դերը խթան հանդիսանում տնտեսական մրցակցության ոլորտում մոտեցումների ձևավորման և դրանց հետագա իրականացման խնդրում:
Վերսկսվել են նաև բանակցությունները Եվրոպական անվտանգության և համագործակության կազմակերպության (
OSCE) հետ՝ մրցակցության քաղաքականության խթանման նոր ծրագիր իրականացնելու նկատառումով: Ծրագիրը դեռ պետք է հստակեցվի
OSCE-ի երևանյան գրասենյակի և Հանձնաժողովի միջև: