SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Անդամակցություն
 
ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը հիմնադրվել է 2000 թվականի հունվարի 25-ին, Ռուսաստանի Դաշնության մայրաքաղաք Մոսկվայում` «Համաձայնեցված հակամենաշնորհային քաղաքականություն վարելու մասին» պայմանագրի համաձայն, որը ստորագրվել է Անկախ պետությունների համագործակցության անդամ պետությունների կառավարությունների ղեկավարների կողմից: 2006 թվականին Խորհուրդն իր կազմում ընդգրկված էին 11 անդամ պետություն` Հայաստանի Հանրապետությունը, Բելառուսի Հանրապետությունը, Ադրբեջանի Հանրապետությունը, Ղազախստանի Հանրապետությունը, Ղրղզական Հանրապետությունը, Ուզբեկստանի Հանրապետությունը, Ուկրաինան, Թուրքմենստանը, Ռուսաստանի Դաշնությունը, Տաջիկստանի Հանրապետությունը, Մոլդովայի Հանրապետությունը եւ Վրաստանը:
Հայաստանի Հանրապետությունից Խորհրդի անդամ են հանդիսացել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (Հանձնաժողով) նախագահ Աշոտ Շահնազարյանը եւ Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի խորհրդական Արմեն Գեւորգյանը: 
2010 թվականից Խորհրդի անդամ է հանդիսանում Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը:
2016 թվականին Խորհրդի նախագահ է ընտրվել Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանը՝ 2 տարի ժամկետով:


ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհուրդ
 
Գովազդի ոլորտում նպատակ ունենալով համախմբել հակամենաշնորհային եւ այլ լիազոր մարմինների ջանքերը՝ ԱՊՀ տնտեսական խորհրդի 2003 թվականի դեկտեմբերի 19-ի հերթական նիստի ընթացքում ստորագրվեց «ԱՊՀ անդամ երկրների միջև գովազդի ոլորտում համագործակցության» համաձայնագիր: Համաձայնագրի դրույթներն իրականացնելու նկատառումով ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի 2004 թվականի մայիսի 17-ին ք.Կիեւում տեղի ունեցած XIX նիստի ժամանակ Խորհրդի ներքո հիմնադրվեց գովազդի կոորդինացիոն խորհուրդ, որը գործում է համաձայն «ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի մասին» կարգի:
 
Խորհրդի առաջին նիստը տեղի է ունեցել 2004 թվականի սեպտեմբերի 29-ից մինչեւ հոկտեմբերի 2-ը Ղազախստանի Ալմաթի քաղաքում:
 
Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհուրդը մշտական գործող խորհրդատվական-խորհրդակցային մարմին է, որի նպատակն է գովազդային գործունեության կարգավորման ոլորտում ապահովել փոխհարաբերություններ Համագործակցության պետական մարմինների միջեւ, որոնք կարգավորում են գովազդային գործունեությունը՝ գովազդի շուկայի մասնակիցներին կիրարկելով գովազդային գործունեության ոլորտում «ԱՊՀ անդամ երկրների միջեւ գովազդի ոլորտում համագործակցության» համաձայնագիրը:
 
Հայաստանի Հանրապետությունից ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ են հանդիսացել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանը (2004-2014) եւ «Անտարես Հոլդինգի» նախագահ, Հայաստանի Հանրապետության գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը: 2014 թվականի հունվարից Հանձնաժողովի անդամ Հրայր Արամյանի պաշտոնավարման ժամկետը լրանալուց հետո ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի ներքո գործող գովազդի կոորդինացիոն խորհրդի անդամ է հանդիսանում Հանձնաժողովի անդամ Աշոտ Իսկանդարյանը (2014-2016):
Ներկայումս Խորհրդի անդամ են հանդիսանում Հանձնաժողովի անդամ Արտյոմ Հովհաննիսյանը եւ «Անտարես Հոլդինգի» նախագահ, Հայաստանի Հանրապետության գովազդային խորհրդի նախագահ Արմեն Մարտիրոսյանը:
 
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը 2001 թվականից հանդիսանում է Մրցակցության միջազգային ցանց կազմակերպության անդամ: Մրցակցության միջազգային ցանցը (ICN) կոչված է ամբողջ աշխարհում խթանելու մրցակցության մարմինների համագործակցությունը: ՄՄՑ-ը տարին մեկ անգամ հրավիրում է Համաժողով` ուսումնասիրելու եւ գնահատելու նախորդ տարիների արդյունքները, ինչպես նաեւ նախագծելու հետագա աշխատանքային գործունեության իրականացման ուղիները:
 
«Մրցակցության միջազգային ցանց» (ICN) կազմակերպության անդամակցությունը եւ վերջինիս աշխատանքային խմբերում իրականացվող աշխատանքները հնարավորություն են տալիս Հանձնաժողովին անմիջականորեն մասնակցել միջազգային տնտեսական մրցակցության ոլորտում ծագած խնդիրների լուծման գործընթացին, նպաստել Հայաստանի մրցակցության օրենսդրության կիրարկման մեխանիզմների եւ միասնական տեսակետի ձեւավորմանը, ինչպես նաեւ միջազգային հանրությանը ծանոթացնել Հայաստանում տեղի ունեցող զարգացումներին:
 

ՄՄՑ-ի գործառույթների, Կառավարման եւ աշխատանքային խմբերի գործունության, տարեկան համաժողովների, անդամ պետությունների, նորությունների եւ այլ իրադարձությունների մասին տեղեկատվություն կարող եք ստանալ ՄՄՑ-ի ինտերնետային կայքից` www.internationalcompetitionnetwork.org
 
 

Էներգետիկ համայնք

Էներգետիկ համայնքը միջազգային կազմակերպություն է, որը միավորում է Եվրոպական միության անդամ եւ հարեւան պետություններին միասնական համաեվրոպական էներգետիկ շուկա ստեղծելու համար: Կազմակերպությունը հիմնադրվել է 2005 թվականի հոկտեմբերին Աթենքում (Հունաստան)՝ համաձայն 2006 թվականի հուլիսից ուժի մեջ մտած «Էներգետիկ համայնքի մասին» պայմանագրի: Էներգետիկ համայնքի հիմնական նպատակն է ընդլայնել ԵՄ ներքին էներգետիկ շուկայի կանոնների եւ սկզբունքների կիրառումը Հարավ-Արեւելյան Եվրոպայի երկրների, Սեւծովյան տարածաշրջանի եւ դրա սահմաններից դուրս՝ իրավական պարտավորությունների շրջանակ սահմանելու հիմքի վրա: Էներգետիկ համայնքի պայմանագրի նպատակներից է տարածաշրջանում զարգացնել տնտեսական մրցակցությունը եւ օգտագործել արտադրության մասշտաբի էֆեկտը՝ ի շահ տնտեսությունների:

Ներկայումս ԵՄ անդամ 28 պետություններից թվով 20-ն են միացել «Էներգետիկ համայնքի մասին» պայմանագրին: Այդ պետությունների շարքում են՝ Ավստրիան, Բուլղարիան, Խորվաթիան, Չեխիայի Հանրապետությունը, Ֆրանսիան, Ֆինլանդիան, Գերմանիան, Հունաստանը, Հունգարիան, Իտալիան, Լատվիան, Լիտվան, Հոլանդիան, Լեհաստանը, Ռումինիան, Սոլվակիան, Սլովենիան, Շվեդիան եւ Միացյալ Թագավորությունը: Կազմակերպությանն անդամակցում են նաեւ Վրաստանը, Մոլդավիան, Ուկրաինան, Սերբիան, Մոնտենեգրոն, Ալբանիան, Բոսնիան եւ Հերցեգովինան, Կոսովոն եւ Մակեդոնիան: Դիտորդի կարգավիճակ ունեն 3 երկրներ՝ Հայաստանը, Թուրքիան եւ Նորվեգիան: 

Հայաստանը ԵՄ Էներգետիկ համայնքում դիտորդի կարգավիճակ է ստացել 2011 թվականին:
ԵՄ էներգետիկ համայնքի քարտուղարությունը գտնվում է Վիեննայում: ԵՄ էներգետիկ համայնքում որոշումներ ընդունող մարմինը նախարարական խորհուրդն է: Կազմակերպությունը իր ընթացիկ գործունեությունն իրականացնում է քարտուղարության միջոցով:

2018 թվականի ապրիլի 20-ին ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը ստորագրել է համաձայնագիր, որով միացել է ԵՄ Էներգետիկ համայնքի անդամ պետությունների մրցակցային մարմինների միջեւ մրցակցության ցանց ստեղծելու մասին համաձայնագրին:

 

20/07/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.