SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Համաժողովներ
2016 ԹՎԱԿԱՆ
 
Ապրիլի 13-15, 2016 թվական
2016 թվականի ապրիլի 13-ից 15-ը Հայաստանի Հանրապետության կառավարության ընդունելության տանը տեղի է ունեցել ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (այսուհետ՝ Խորհուրդ) հերթական 44-րդ, վերջինիս ներքո գործող Հակամենաշնորհային օրենսդրության խախտումների համատեղ ուսումնասիրությունների շտաբի հերթական 30-րդ նիստերը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության անդամ-պետությունների մրցակցային մարմինների ղեկավարների և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման հարցերով կոլեգիայի անդամի (նախարարի) մակարդակով անցկացվող հերթական խորհրդակցությունը:
 
Միջոցառումը Հայաստանի Հանրապետությունում անցկացվել է ԱՊՀ ստեղծման 25-ամյակին նվիրված միջոցառումների, ինչպես նաև Հանձնաժողովի հիմնադրման 15-ամյակի շրջանակներում:

 

Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության (այսուհետ՝ԵՏՄ) անդամ-պետությունների կապի ոլորտում խոչընդոտների հաղթահարման և օրենսդրության ներդաշնակեցման, ինչպես նաև ԵՏՄ-ում ապրանքային նշանների նկատմամբ իրավունքների սպառման սկզբունքի հարցերով աշխատանքային խմբերի ընթացիկ գործունեության արդյունքները:

Խորհրդի նիստի ընթացքում քննարկվել են ԱՊՀ անդամ-պետություններում հակամենաշնորհային քաղաքականության կիրարկման ոլորտում առավել նշանակալից իրադարձությունները և համատեղ իրականացվող վարույթների արդյունքները:

Խորհրդի նիստի ընթացքում առաջադրվել և միաձայն ընդունվել է Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի (այսուհետ՝Հանձնաժողով) նախագահի թեկնածությունը՝որպես Խորհրդի նախագահ: Առաջիկա 2 տարիներին Հայաստանի Հանրապետությունը՝ ի դեմս Հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի կղեկավարի ԱՊՀ անդամ-պետությունների հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդը:

Միջոցառման ծրագիր (ռուսերեն), օրակարգ (ռուսերեն):

 

 2010 թվական
 
Հունիսի 29 - հուլիսի 1, 2010 թվական
Երեւանի «Գոլդեն Պալաս» հյուրանոցի «Մեծ Հայք» հանդիպումների սրահում կայացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության մրցակցային հարցերով Բուդապեշտի տարածաշրջանային կենտրոնի (OECD RCC) երկրորդ 
արտագնա աշխատանքային համաժողովը` «Գերիշխող դիրքի չարաշահում» թեմայով: Համաժողովին հրավիրված էին մասնակիցներ` Ալբանիայից, Բելոռուսից, Խորվաթիայից, Ղազախստանից, Մակեդոնիայից, Մոլդովայից, Ռումինիայից, Ռուսաստանից, Սերբիայից, Ուկրաինայից եւ փորձագետներ` Ավստրիայից, ԱՄՆ-ից, Հունգարիայից, Պորտուգալիայից, ինչպես նաև Տնտեսական համագործակցության եւ զարգացման կազմակերպությունից: Համաժողովի ընթացքում քննարկվել են ապրանքային շուկայի ապրանքատեսակային սահմանների հատկորոշման հիմնարար սկզբունքները, գերիշխող դիրքի եւ շուկայում իշխանության փոխկապակցվածության, ինչպես նաեւ անհրաժեշտ փաստարկների հավաքմանն առնչվող խնդիրները, որոնք անհրաժեշտ են  գերիշխող դիրքի չարաշահման իրավախախտումը հիմնավորելու համար: Համաժողովի ընթացքում քննարկվել են նաեւ հակամրցակցային համաձայնությունների արդյունքում ապրանքային շուկաներում մրցակցության խաթարումը բացահայտելու համար գնահատման մեթոդաբանությունը: Համաժողովի ընթացքում քննարկվել են ՏՀԶԿ անդամ երկրների մրցակցության հարցերով փորձագետների կողմից ներկայացված իրական գործերը: Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պետական հանձնաժողովի մասնագետները կլոր սեղանի շուրջ քննարկումների ձեւաչափով ներկայացրել են թեմատիկ վարույթներ:
 
Օրակարգի նախագիծ (ռուսերեն, անգլերեն)
 
 
2009 ԹՎԱԿԱՆ
 
Հոկտեմբերի 7-8 , 2009 թվական
 
ԱՊՀ անդամ պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհուրդի XXX հոբելյանական և հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 13-րդ նիստ
ք.Երևան
 
ՀՔՄԽ 30-րդ հոբելյանական նիստի օրակարգը (ռուսերեն)
        Մասնակիցների ցանկը (ռուսերեն)
 ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 13-րդ նիստի ծրագիր (ռուսերեն) եւ օրակարգ  (ռուսերեն)
        Մասնակիցների ցանկը ( ռուսերեն)
 ՀՔՄԽ նիստերի ժամանակացույց (ռուսերեն) 
                                                                 
                                                      
 
 
 Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (ՀՔՄԽ) 30-րդ հոբելյանական և ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման համատեղ ուսումնասիրությունների շտաբի 13-րդ նիստերը տեղի կունենան հոկտեմբերի 6-ից 8-ը Երևանում:
 
       Նիստերի ժամանակ կքննարկվեն հետևյալ հարցերը.
  • ՀՔՄԽ 29-րդ նիստում կայացված որոշումների իրականացման ընթացքը
  • Հայաստանի Հանրապետությունում  մրցակցության քաղաքականության և զարգացման միտումների իրավիճակը
  • ՀՔՄԽ նիստերի միջև ընկած ժամանակահատվածում ԱՊՀ անդամ պետություններում տեղի ունեցած առավել նշանակալի իրադարձությունները 
  • ԱՊՀ անդամ պետություններում հակամենաշնորհային օրենսդրության խախտման շուրջ կատարված համատեղ ուսումնասիրությունների վերաբերյալ աշխատանքային խմբի գործունեության արդյունքը
  • ԱՊՀ անդամ պետությունների հակամենաշնորհային մարմինների կողմից գովազդի մասին օրենսդրության կիրառումը և այլն:
  Հոբելյանական նիստին կմասնակցեն Հայաստանի Հանրապետության վարչապետը, Հանրապետության նախագահի աշխատակազմի, Ազգային ժողովի  ներկայացուցիչներ և այլ պաշտոնատար անձինք, ինչպես նաև ԱՊՀ անդամ պետություների, Ռումինիայի, Սիրիայի, Մոնղոլիայի և Եվրոպական հանձնաժողովի հակամենաշնորհային մարմինների ղեկավարներ և ներկայացուցիչներ, ՀՀ-ում Եվրամիության դեսպանատան, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների (ԳIZ/GTZ, ԵԱՀԿ/OSCE, ԱՄՆ ՄԶԳ/USAID, ՀԵՔԻԽԿ/AEPLAC, ՀԲ/WB) ներկայացուցիչները:

  Նիստն անցկացնելու համար ընտրվել է «Անի Պլազա» հյուրանոցը, որը տեղակայված է մայրաքաղաք Երևանի գործածար և մշակութային կենտրոնում: Հասցե` Սայաթ Նովա 19 (www.anihotel.com): Միջոցառումները կանցկացվեն «Անի Պլազա» հյուրանոցի` «Անի» համագումարների դահլիճում: 
 
 
 
2007 ԹՎԱԿԱՆ
 
Հոկտեմբերի 30-31, 2007 թվական
Երեւանի «Մարիոթ Արմենիա» հյուրանոցի «Տիգրան Մեծ» սրահում տեղի է ունեցել «Մրցակցության խրախուսումը զարգացած եւ զարգացող երկրներում» երկօրյա միջազգային համաժողովը: Համաժողովին հրավիրված էին ներկայացուցիչներ Իտալիայից, Մոլդովայից, Լեհաստանից, ԱՄՆ-ից, Ռուսաստանի Դաշնությունից, Էստոնիայից եւ Ռումինիայից մրցակցային մարմիններից: Միջազգային համաժողովը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ «Առեւտրային իրավունք եւ տնտեսական կարգավորում» ծրագրի, Հայ-եվրոպական քաղաքականության եւ իրավական խորհրդատվության կենտրոնի (AEPLAC) եւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի համատեղ ջանքերով:
Բացման խոսքով հանդես է եկել ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը (ելույթը): Ելույթներով հանդես են եկել Հանձնաժողովի նախագահի տեղակալ Պավել Ղալթախչյանը (ելույթը), ՀՀ ՏՄՊՊՀ Իրավաբանական և վարչական վարույթի վարչության Իրավական ակտերի բաժնի պետ - վարչության պետի տեղակալ Գայանե Սահակյանը (ելույթի տեքստը), ինչպես նաեւ Վերլուծության վարչության Մրցակցային վերլուծության բաժնի պետ – վարչության պետի տեղակալ Աննա Հովհաննիսյանը (ելույթի տեքստը):
 
Ելույթներով հանդես են եկել նաեւ ԱՄՆ առեւտրի ֆեդերալ հանձնաժողովի միջազգային կապերի գրասենյակի տնօրենի օգնական Ռասել Դամթոֆթը, Իտալիայի մրցակցության մարմնի ներկայացուցիչ Մասսիմիլիանո Գանգին, Էստոնիայի մրցակցության մարմնի նախագահի տեղակալ Աննի Պրոսը, Ռուսաստանի Դաշնության հակամենաշնորհային ֆեդերալ ծառայության մասնագետ Օլգա Սերգեեւան եւ մասնակից մյուս երկրների ներկայացուցիչները:
Նույն օրը ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանը եւ Մոլդովայի հանրապետության մրցակցության պաշտպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Վիորիկա Կերարեն ստորագրել են «Մոլդովայի Հանրապետության մրցակցության պաշտպանության ազգային գործակալությունը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ տնտեսական մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» համաձայնագիր:
 

Նոյեմբերի 1-2, 2007 թվական
ԱՄՆ ՄԶԳ «Առևտրային իրավունք և տնտեսական կարգավորում ծրագրի», Տնտեսական քաղաքականության և իրավական խորհրդատվության հայ-եվրոպական կենտրոնի (AEPLAC) և ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի հետ համատեղ Երևանում կազմակերպված «Մրցակցության խրախուսումը զարգացող և զարգացած երկրներում» միջազգային համաժողովի շրջանակներում 2007թ. նոյեմբերի 1-ից 2-ը կազմակերպվել Հանձնաժողովի անդամների և աշխատակազմի ուսուցում միջազգային փորձագետներ ԱՄՆ Առևտրի Ֆեդերալ Հանձնաժողովի իրավաբաններ Ռասել Դամտոֆթ և Մելիսա Վեսթմանի մասնակցությամբ:
Առաջին օրվա թեմաներն էին հակամրցակցային համաձայնությունների և «Հավի ձու կճեպով» ապրանքային շուկայում գործող մի շարք տնտեսվարող սուբյեկտների կողմից կիրառված գների ուսումնասիրության արդյունքների և այդ տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ պատասխանատվության միջոցներ կիրառելու մասին Հանձնաժողովի որոշման քննարկումը:
Երկրորդ օրը փորձագետները կարդացին դասախոսություն ապացուցողական բազայի վերաբերյալ և եղան ազատ քննարկումներ մրցակցության ամենատարբեր թեմաների շուրջ:
 
 
2002 ԹՎԱԿԱՆ
 
Սեպտեմբերի 12-13,  2002 թվական
Երևանում տեղի է ունեցել ԵԱՀԿ (OSCE) և ԱՄՆ ՄԶԳ (USAID) կողմից համատեղ կազմակերպված խորհրդաժողով՝ «Հմուտ կառավարումը Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացման գործընթացում. աջակցություն տնտեսական մրցակցությանը» խորագրով:

Հիմք ընդունելով «Թափանցիկություն և տնտեսական խնդիրների հմուտ կառավաորում» թեմայով ԵԱՀԿ 9-րդ տնտեսական ֆորումի ընթացքում ներկայացված առաջարկները, ԵԱՀԿ երևանյան գրասենյակը, Տնտեսական քաղաքականության և իրավական հարցերով Հայ-Եվրոպական խորհրդատվական կենտրոնի հետ համագործակցությամբ, որոշեց կազմակերպել սեմինար «Հմուտ կառավարումը Հայաստանի տնտեսական քաղաքականության զարգացման գործընթացում. աջակցություն տնտեսական մրցակցությանը» թեմայով: Սեմինարը կազմակերպվել է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի կողմից՝ Հայաստան ԱՄՆ ՄԶԳ (USAID) առաքելության վարչական և ֆինանսական օժանդակությամբ: Միջազգային փորձագետների մասնակցությունը սեմինարին ֆինանսավորել է Գերմանիայի Դաշնային Հանրապետության կառավարությունը, Ամերիկայի Միացյալ Նահանգների կառավարությունը, Եվրոպական հանձնաժողովը և Վերակառուցման և Զարգացման Եվրոպական բանկը:

Սեմինարի կարևորագույն նպատակն էր բարելավված տնտեսական քաղաքականության միջոցով աջակցել Հայաստանում հմուտ կառավարման նպատակով իրականացվող բարեփոխումներին և գործարարության մթնոլորտի ձևավորմանը:
Սեմինարի ընթացքում միջազգային և տեղացի փորձագետների ելույթների, քննարկումների և խորհրդատվության հիման վրա մշակվել է եզրակացությունների և առաջարկությունների փաթեթ:
 
 
27/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.