SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
Միջազգային համաձայնագրեր
Անդամակցություն
Միջազգային կազմակերպություններ
Տեխնիկական օժանդակության ծրագրեր
Երկկողմ համագործակցություն
Համաժողովներ
Ուսումնական այցեր, սեմինարներ
ԵՄ Թվինինգ ծրագիր
Համագործակցություն Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Երկկողմ համագործակցություն

Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման եւ առևւտրի նախարարություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարարությունը, ցանկություն հայտնելով խթանել համագործակցությունը մրցակցային քաղաքականության եւ մրցակցային օրենսդրության կիրարկման ոլորտում, նպատակ ունենալով ստեղծել հավասարության եւ փոխշահավետության սկզբունքների վրա հիմնված բարենպաստ պայմաններ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, կարեւորելով մրցակցային քաղաքականության իրականացման որոշիչ դերը Կողմերի պետությունների շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման խթանման գործում, կնքեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր:
«Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պատշպանության պետական հանձնաժողովի եւ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարարության միջեւ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն օրենսդրական զարգացումների եւ մրցակցային օրենսդրության արդյունավետ կիրառման վերաբերյալ ոչ գաղտնի տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների, դիտանցումների, վարչական վարույթների վերաբերյալ փորձի փոխանակման, ինչպես նաեւ գործնական աջակցություն ուսումնական այցերի եւ փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, Կողմերի կազմակերպած համաժողովներին, սեմինարներին եւ այլ միջոցառումներին մասնակցության ուղղություններով:
Համագործակցության հուշագիրը կնքվել է 2018 թվականի մայիսի 30-ին ք. Մինսկում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման եւ առեւտրի նախարար Վլադիմիր Կոլտովիչի կողմից:

 

Վրաստանի մրցակցային գործակալություն

Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը եւ Վրաստանի մրցակցային գործակալությունը, ցանկություն հայտնելով խթանել համագործակցությունը մրցակցային քաղաքականության եւ մրցակցային օրենսդրության կիրարկման ոլորտում, նպատակ ունենալով ստեղծել հավասարության եւ փոխշահավետության սկզբունքների վրա հիմնված բարենպաստ պայմաններ երկկողմ հարաբերությունների զարգացման համար, կարեւորելով մրցակցային քաղաքականության իրականացման որոշիչ դերը Կողմերի պետությունների շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման խթանման գործում, կնքեցին համագործակցության վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր:
«Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պատշպանության պետական հանձնաժողովի եւ Վրաստանի մրցակցային գործակալության միջեւ համագործակցության վերաբերյալ» փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն օրենսդրական զարգացումների եւ մրցակցային օրենսդրության արդյունավետ կիրառման վերաբերյալ ոչ գաղտնի տեղեկատվության փոխանակման, ուսումնասիրությունների, դիտանցումների, վարչական վարույթների վերաբերյալ փորձի փոխանակման, ինչպես նաեւ գործնական աջակցություն, Կողմերի մրցակցության մարմինների եւ ազգային կարգավորող մարմինների միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ փորձի եւ տեղեկատվության փոխանակման, ուսումնական այցերի եւ փորձագետների վերապատրաստման դասընթացների կազմակերպման, Կողմերի կազմակերպած համաժողովներին, սեմինարներին եւ այլ միջոցառումներին մասնակցության ուղղություններով:

Համագործակցության հուշագիրը կնքվել է 2017 թվականի դեկտեմբերի 9-ին ք. Երեւանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ Վրաստանի մրցակցային գործակալության նախագահ Նոդար Խադուրիի կողմից:

 

Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմին

Ֆրանսիայի մրցակցային մարմինը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, հաշվի առնելով տնտեսական մրցակցության քաղաքականության ոլորտում համագործակցության խթանման, երկկողմ հարաբերությունների զարգացման, շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման գործում մրցակցության քաղաքականության դերը, հիմնվելով հավասարության եւ փոխադարձ շահերի սկզբունքների վրա, կնքեցին համագործակցության վերաբերյալ հուշագիր:
«Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ համագործակցության մասին» փոխըմբռնման հուշագրով նախատեսված է համագործակցություն փոխադարձ հատաքրքրության առարկա հանդիսացող գործերի վերաբերյալ ոչ գաղտնի տեղեկատվության փոխանակման, միջոցառումներում Կողմերի ներգրավվածության աջակցման, սեմինարների, համաժողովների, դասընթացների, ուսումնական այցերի եւ նման այլ միջոցառումների կազմակերպման, փորձալրորդների (ստաժորների) ընդունման, տնտեսական մրցակցության օրենսդրության, որոշումների, նախադեպային իրավունքի, ընթացակարգային ծանուցումների, տարեկան հաշվետվությունների եւ հասարակության համար հասանելի այլ համապատասխան նյութերի փոխադարձ մատչելիության ապահովման եւ այլ ուղղություններով:
Համագործակցության հուշագիրը կնքվել է 2012 թվականի մարտի 19-ին ք. Երեւանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանի եւ Ֆրանսիայի Հանրապետության մրցակցային մարմնի նախագահ Բրունո Լասերի կողմից:

 Ռումինիայի մրցակցության խորհուրդ

Ռումինիայի մրցակցության խորհուրդը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը տնտեսական մրցակցության բնագավառում համագործակցության խթանման, երկկողմ հարաբերությունների զարգացման, շուկայական տնտեսության արդյունավետ զարգացման խթանման գործընթացում տնտեսական մրցակցության քաղաքականության իրականացման նպատակով կնքեցին փոխըմբռնման հուշագիր մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին: «Ռումինիայի մրցակցության խորհրդի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ տնտեսական մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» հուշագրով նախատեսված է համագործակցություն տնտեսական մրցակցության օրենսդրության կիրարկման, հետազոտությունների, ուսումնասիրությունների, դիտանցումների, առանձին վարույթների իրականացման ուղղությամբ փորձի փոխանակման, ինչպես նաեւ գործնական աջակցության, Կողմերի մրցակցության մարմինների եւ ազգային կարգավորող մարմինների միջեւ փոխհարաբերությունների վերաբերյալ փորձի եւ տեղեկատվության փոխանակման, միջազգային համաժողովներին մասնակցելու ուղղությամբ փոխադարձ օժանդակության, համաժողովներին, սեմինարներին եւ այլ միջոցառումներին մասնակցության ուղղություններով:
Փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2009 թվականի հոկտեմբերի 6-ին ք. Երեւանում Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի եւ Ռումինիայի մրցակցության խորհրդի նախագահ Բոգդան Մարիուս Չիրիտոուի կողմից:

 
 
Մոլդովայի Հանրապետության մրցակցության պաշտպանության ազգային գործակալությունը եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը մրցակցային օրենսդրության կիրարկման եւ տնտեսական մրցակցության պաշտպանության քաղաքականության իրականացման խթանման, երկկողմ հարաբերությունների զարգացման նպատակով, հիմնվելով հավասարության եւ փոխադարձ շահերի սկուզբունքների վրա կնքեցին տնտեսական մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին համաձայնագիր:
«Մոլդովայի Հանրապետության մրցակցության պաշտպանության ազգային գործակալության եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի միջեւ տնտեսական մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին»  համաձայնագրով նախատեսված է համագործակցություն առանձին վարույթների իրականացման, տնտեսական մրցակցության օրենսդրության խախտումների եւ մենաշնորհային գործողությունների կապակցությամբ հետազոտություններ, ուսումնասիրություններ, դիտանցումներ, ստուգումներ եւ վարույթներ իրականացնելու ոլորտում փորձի եւ տեղեկատվության փոխանակման գործում եւ այլ ուղղություններով:
Համաձայնագիրը ստորագրվել է  2007թ. հոկտեմբերի 31-ին ք. Երեւանում Մոլդովայի Հանրապետության մրցակցության պաշտպանության ազգային գործակալության գլխավոր տնօրեն Վիորիկա Կերարեի եւ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Աշոտ Շահնազարյանի կողմից:
 
 
 
Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի միջեւ մրցակցության քաղաքականության զարգացման գործընթացին նպաստելու նկատառումով 2004 թվականի մայիսի 11-ին ք.Կիեւում կնքվեց «Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի Նախարարների կաբինետի միջեւ մրցակցային քաղաքականության ոլորտում համագործակցության մասին» պայմանագիրը:
«Հայաստանի Հանրապետության կառավարության եւ Ուկրաինայի Նախարարների կաբինետի միջեւ մրցակցային քաղաքականության բնագավառում համագործակցության մասին» պայմանագիրը նպատակ ունի նպաստել տնտեսական մրցակության ոլորտում Հայաստանի Հանրապետության եւ Ուկրանիայի միջեւ համագործակցության զարգացմանը, սահմանել համագործակցության սկզբունքները եւ ձեւերը, կարգավորել պայմանագրի կողմերի միջեւ տեղեկատվության, փորձի փոխանակման եւ համատեղ հետազոտությունների անցկացման խնդիրները, ինչպես նաեւ կանոնակարգել մրցակցության քաղաքականության ոլորտում երկու երկրների համագործակցությանն առնչվող հարաբերություններ:

Պայմանագրի նպատակն է մրցակցության զարգացման եւ աջակցման ոլորտում համագործակցությունը, որն ուղղված է՝
  • Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի ապրանքային շուկաների արդյունավետ գործելու համար պայմանների ապահովմանը,
  • Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի ապրանքային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների կանխմանն ու կասեցմանն ուղղված համագործակցության մեխանիզմների ստեղծմանը,
  • Հայաստանի Հանրապետության եւ Ուկրաինայի ապրանքային շուկաներում մրցակցության վրա բացասական ազդեցություն ունեցող գործողությունների համատեղ ուսումնասիրությանը:

Պայմանագրի պահանջների իրականացման իրավասու մարմիներն են`
Հայաստանի Հանրապետության կողմից Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը, Ուկրաինայի կողմից` Ուկրաինայի հակամենաշնորհային կոմիտեն:

 

20/07/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.