SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Հայտարարագրեր
Պարբերական հաշվետվություններ
Բողոքարկման կարգը

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Հայտարարագրեր

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՀԱՅՏԱՐԱՐԱԳՐՈՒՄԸ

1. Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչեւ գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
1) համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը).
2) համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որեւէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:

2. Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձեւը, նպատակը եւ մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետեւյալ տեղեկատվությունը՝
1) անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) եւ գործունեության վայրը.
2) գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաեւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որեւէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները եւ դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ.
3) նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաեւ արտադրական կարողությունների նկարագիրը.
4) Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր եւ տեղեկատվություն:

3. Համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը սահմանում է Հանձնաժողովը:

ՀԱՄԱԿԵՆՏՐՈՆԱՑՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ

1. Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաեւ համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ եւ պարտավորություններ:
2. Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝ մինչեւ Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:
3. Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:

Հայտարարագրման ենթակա համակենտրոնացումների մասնակիցների ակտիվների եւ հասույթների արժեքը (չափը), տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացման հայտարարագրման կարգը եւ հայտարարագրի ձեւը սահմանվել է Հանձնաժողովի 2011 թվականի մայիսի 23-ի թիվ 191-Ն որոշմամբ:

 
Իրավական ձեւեր
 
Փաստաթղթերն ընթերցելու համար օգտվեք Unicode տառատեսակից։
 
 
 
Վերև Տպել

 

26/12/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.