SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Ներածություն
ՀՀ Սահմանադրություն
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին ՀՀ օրենքը
ՀՀ այլ օրենքներ
Հանձնաժողովի որոշումները
Կանոնադրությունը
Իրավական ակտեր
Հաճախ տրվող հարցեր
Հանձնաժողովի պաշտոնատար անձանց գործողությունների (անգործության) վարչական եւ քրեական կարգով վիճարկման կարգը
Նորմատիվ իրավական ակտերի նախագծեր

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Հաճախ տրվող հարցեր Օրենքի մասին
Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Ի՞նչը կարող է հանդիսանալ չբացահայտված տեղեկատվության առարկա:
Ո՞րն է համարվում չբացահայտված տեղեկատվության բացահայտում:
Որո՞նք են չբացահայտված տեղեկատվության հակասող եղանակները:
Ինչպե՞ս է արտահայտվում տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը:
Ո՞րն է համարվում տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկում եւ ե՞րբ է այն ծագում:
Որո՞նք են անբարեխիղճ մրցակցության գործողությունները:
Ինչպիսի՞ տեղեկություններ է անհրաժեշտ ներառել համակենտրոնացման հայտարարագրում:
Ի՞նչ է համակենտրոնացումը:
Ինչպե՞ս է դրսեւորվում գերիշխող դիրքի չարաշահումը:
Ինչպե՞ս է բնորոշվում տվյալ ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքը:
Կրո՞ւմ են արդյոք պատասխանատվություն Օրենքի խախտման համար պաշտոնատար անձինք:
Ի՞նչ լիազորություններ են վերապահված Հանձնաժողովին:
Որո՞նք են մրցակցության օրենսդրության իրավական հիմքերը:
Ո՞ր մարմնի կողմից է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանությունը:
Ի՞նչ կարգով է Հանձնաժողովը կազմակերպում իր աշխատանքները:
Ի՞նչ պատասխանատվության միջոցներ կարող է կիրառել Հանձնաժողովը:
Փոխհատուցվո՞ւմ են արդյոք տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցված վնասները:
Որո՞նք են հակամրցակցային համաձայնությունների դրսեւորումները:
Որո՞նք են համարվում հակամրցակցային համաձայնություններ եւ որո՞նք՝ չեն համարվում:
Ո՞ր համակենտրոնացումն է ենթակա հայտարարագրման:
Ինչպե՞ս է իրականացվում համակենտրոնացման պետական կարգավորումը:
Ո՞րն է համարվում անբարեխիղճ մրցակցություն:
Ի՞նչ է «շփոթությունը» եւ ե՞րբ է այն առաջանում:
Ինչպե՞ս է դրսեւորվում «հասարակության մոլորեցումը»:
Ո՞ր դեպքում է տեղեկատվությունը համարվում չբացահայտված եւ ո՞ր դեպքում՝ չի համարվում:
Ո՞րն է համարվում չբացահայտված տեղեկատվության օգտագործում:
Ե՞րբ է ստեղծվել Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը:
Վերեւ
Ի՞նչը կարող է հանդիսանալ չբացահայտված տեղեկատվության առարկա:
  • Չբացահայտված տեղեկատվության առարկա կարող են լինել արտադրության եղանակները, քիմիական բանաձեւերը, գծագրերը, փորձնական նմուշները, ապրանքի վաճառքի եւ բաշխման  եղանակները, պայմանագրի ձեւերը, գործարար ծրագրերը, պայմանագրային գների մանրամասնությունները, սպառողների մասնագիտական գործունեության ոլորտները (պրոֆիլները), գովազդման ռազմավարությունը, մատակարարների կամ հաճախորդների ցուցակները, համակարգչային ծրագրային ապահովումները, տվյալների հիմնապաշարները (բազաները) եւ այլն:
Վերեւ
Ո՞րն է համարվում չբացահայտված տեղեկատվության բացահայտում:
  • Չբացահայտված տեղեկատվության բացահայտում է համարվում ինչպես դրա հրապարակումը, այնպես էլ  փոխանցումը մեկ այլ անձի, որը, գաղտնի պահելով այն, կարող է նյութական կամ այլ օգուտ ստանալ:
Վերեւ
Որո՞նք են չբացահայտված տեղեկատվության հակասող եղանակները:
  • Չբացահայտված տեղեկատվության ձեռքբերման, օգտագործման կամ բացահայտման գործարար շրջանառության սովորույթներին հակասող եղանակներից են՝
    - արդյունաբերական, առեւտրային լրտեսությունը կամ դրան հարկադրումը,
    - չբացահայտված տեղեկատվությանն առնչվող պայմանագրի խախտումը, լուծումը կամ դրան հարկադրումը,
    - խորհրդապահության խախտումը կամ դրան հարկադրումը,
    - չբացահայտված տեղեկատվության ձեռքբերումը երրորդ անձի կողմից, որը գիտեր կամ կարող էր իմանալ, որ դա ենթադրում է վերոհիշյալ ենթակետերում նշված գործողությունների կատարում:
Վերեւ
Ինչպե՞ս է արտահայտվում տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը:
  • Ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը շփոթություն առաջացնելուց անկախ վնասում է կամ կարող է վնասել տնտեսվարող սուբյեկտի համբավը կամ վարկարժեքը (ոչ նյութական ակտիվը), համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն:
  • Տնտեսվարող սուբյեկտի համբավը և վարկարժեքը վնասող գորոծողությունները նկարագրված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 15-րդ հոդվածում:
Վերեւ
Ո՞րն է համարվում տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկում եւ ե՞րբ է այն ծագում:
  • Ձեռնարկատիրական գործունեության վերաբերյալ ցանկացած կեղծ կամ անհիմն հայտարարություն, որը վարկաբեկում է կամ կարող է վարկաբեկել տնտեսվարող սուբյեկտին, նրա գործունեությունը կամ առաջարկած ապրանքները, համարվում է անբարեխիղճ մրցակցության գործողություն: 
  • Վարկաբեկումը կարող է ծագել ապրանքների գովազդմանը կամ տարածմանը նպաստող միջոցառումների իրականացման ընթացքում եւ, մասնավորապես, տեղի ունենալ ապրանքների՝
    - արտադրության գործընթացի,
    - որոշակի նպատակի համար դրանց պիտանիության,
    - որակի, քանակի կամ այլ բնութագրերի,
    - առաջարկման կամ մատուցման պայմանների,
    - գնի կամ դրա հաշվարկման եղանակի նկատմամբ:
Վերեւ
Որո՞նք են անբարեխիղճ մրցակցության գործողությունները:
  • Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վերաբերյալ շփոթություն առաջացնելը,
  • Տնտեսվարող սուբյեկտի կամ նրա գործունեության վարկաբեկումը,
  • Հասարակության մոլորեցումը,
  • Տնտեսվարող սուբյեկտի համբավի, վարկարժեքի վնասումը,
  • Անբարեխիղճ մրցակցությունը չբացահայտված տեղեկատվության նկատմամբ:
Վերեւ
Ինչպիսի՞ տեղեկություններ է անհրաժեշտ ներառել համակենտրոնացման հայտարարագրում:
  • Համակենտրոնացման հայտարարագրում նշվում է համակենտրոնացման ձևը, նպատակը և մասնակիցներից յուրաքանչյուրի մասին հետևյալ տեղեկատվությունը՝
    - անունը (անվանումը), բնակվելու (գտնվելու) և գործունեության վայրը,
    - գործունեության տարեկան ֆինանսական հաշվետվությունները` հայտարարագրմանը նախորդող ֆինանսական տարվա վերջի դրությամբ, իսկ օրենքով սահմանված` ֆինանսական հաշվետվությունների աուդիտի պարտադիր անցկացման պահանջի առկայության դեպքում` նաև դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը: Եթե համակենտրոնացման մասնակիցներից որևէ մեկը գործունեությունը սկսել է տվյալ տարում, ապա նրա ֆինանսական հաշվետվությունները և դրանց վերաբերյալ աուդիտորական եզրակացությունը ներկայացվում են հայտարարագրմանը նախորդող ամսվա վերջի դրությամբ,
    - նախորդ տարվա ընթացքում իրացրած ապրանքների ծավալներն ըստ տեսականու, ինչպես նաև արտադրական կարողությունների նկարագիրը,
    - Հանձնաժողովի` համակենտրոնացման հայտարարագրման կարգը և հայտարարագրի ձևը հաստատելու մասին որոշմամբ սահմանված այլ փաստաթղթեր և տեղեկատվություն:
Վերեւ
Ի՞նչ է համակենտրոնացումը:
  • Տնտեսվարող սուբյեկտի համակենտրոնացում է համարվում`
    ա) տնտեսվարող սուբյեկտների միացումը կամ միաձուլումը,
    բ) տնտեսվարող սուբյեկտի կողմից այլ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի ձեռքբերումը, եթե դա ինքնին կամ ձեռքբերողին արդեն պատկանող ակտիվների կամ փայաբաժնի հետ միասին կազմում է այդ տնտեսվարող սուբյեկտի ակտիվների կամ փայաբաժնի 20 տոկոսը,
    գ) տնտեսվարող սուբյեկտների ցանկացած միավորում, որի շնորհիվ մեկ տնտեսվարող սուբյեկտը կարող է ուղղակիորեն կամ անուղղակիորեն ազդել մեկ ուրիշի որոշումների կայացման կամ մրցունակության վրա:
Վերեւ
Ինչպե՞ս է դրսեւորվում գերիշխող դիրքի չարաշահումը:
Վերեւ
Ինչպե՞ս է բնորոշվում տվյալ ապրանքային շուկայում տնտեսվարող սուբյեկտի գերիշխող դիրքը:
  • Տնտեսվարող սուբյեկտն ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե`
    - տվյալ ապրանքային շուկայում ունի շուկայական իշխանություն, մասնավորապես, որպես իրացնող կամ ձեռք բերող չի հանդիպում էական մրցակցության և (կամ) իր ֆինանսական կարողությունից կամ այլ հատկանիշներից ելնելով` հնարավորություն ունի որոշիչ ազդեցություն ունենալու տվյալ ապրանքային շուկայում ապրանքների շրջանառության ընդհանուր պայմանների վրա և (կամ) դուրս մղելու այլ տնտեսվարող սուբյեկտին տվյալ ապրանքային շուկայից և (կամ) խոչընդոտելու տվյալ ապրանքային շուկա մուտք գործելուն, կամ
    - որպես իրացնող կամ ձեռք բերող իրացման կամ ձեռքբերման ծավալներով գրավում է տվյալ շուկայի առնվազն մեկ երրորդը, կամ
    - ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երկու տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն մեկ երկրորդը, կամ
    - ապրանքային շուկայում իրացման կամ ձեռքբերման առավել մեծ ծավալներ ունեցող երեք տնտեսվարող սուբյեկտներից յուրաքանչյուրը տվյալ ապրանքային շուկայում համարվում է գերիշխող դիրք ունեցող, եթե նրանք, որպես իրացնող կամ ձեռք բերող, իրացման կամ ձեռքբերման ծավալներով միասին գրավում են տվյալ շուկայի առնվազն երկու երրորդը:
Վերեւ
Կրո՞ւմ են արդյոք պատասխանատվություն Օրենքի խախտման համար պաշտոնատար անձինք:
  • Օրենքի պահանջների խախտման համար պաշտոնատար անձինք կրում են պատասխանատվություն` Հայաստանի Հանրապետության վարչական օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերեւ
Ի՞նչ լիազորություններ են վերապահված Հանձնաժողովին:
Վերեւ
Որո՞նք են մրցակցության օրենսդրության իրավական հիմքերը:
  • Օրենքի համար իրավական հիմք են հանդիսանում`
    - Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը,
    - «Եվրասիական տնտեսական միության մասին» պայմանագիրը և դրա 19-րդ հավելվածը,
    - ՀՀ Քաղաքացիական օրենսգիրքը,
    - «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքը,
    - ՀՀ այլ օրենքներ, ՀՀ կառավարության, Հանձնաժողովի կողմից ընդունված և այլ նորմատիվ իրավական ակտերը:
Վերեւ
Ո՞ր մարմնի կողմից է իրականացվում տնտեսական մրցակցության պաշտպանությունը:
  • Տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով ստեղծվել է տնտեսական մրցակցության պաշտպանության պետական մարմին՝ Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով:
Վերեւ
Ի՞նչ կարգով է Հանձնաժողովը կազմակերպում իր աշխատանքները:
  • Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
  • Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն հինգը:
  • Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
    Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների և քվեարկության արդյունքների վերաբերյալ:
  • Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որևէ մեկի պահանջով:
    Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:
  • Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու և այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:
  • Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:
  • Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
  • Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը և որոշումների ընդունմանը:
Վերեւ
Ի՞նչ պատասխանատվության միջոցներ կարող է կիրառել Հանձնաժողովը:
Վերեւ
Փոխհատուցվո՞ւմ են արդյոք տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցված վնասները:
  • Օրենքը խախտելու միջոցով տնտեսվարող սուբյեկտի գործողությունների (անգործության) հետևանքով այլ տնտեսվարող սուբյեկտներին կամ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են հատուցման խախտում կատարած տնտեսվարող սուբյեկտի կողմից` օրենսդրությամբ սահմանված կարգով:
  • Եթե անօրինական որոշումներով, գործողություններով կամ վարքագծով պետական մարմնի կողմից տնտեսվարող սուբյեկտներին կամ այլ անձանց հասցվել են վնասներ, ապա դրանք ենթակա են փոխհատուցման` օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերեւ
Որո՞նք են հակամրցակցային համաձայնությունների դրսեւորումները:

Հակամրցակցային համաձայնությունների դրսևորումները թվարկված են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածում:

Վերեւ
Որո՞նք են համարվում հակամրցակցային համաձայնություններ եւ որո՞նք՝ չեն համարվում:
  • Օրենքի իմաստով հակամրցակցային համաձայնություններ են համարվում տնտեսվարող սուբյեկտների միջև կնքված այն գործարքները, նրանց համաձայնությունները, ուղղակի կամ անուղղակի համաձայնեցված գործողությունները կամ վարքագիծը, տնտեսվարող սուբյեկտների միավորումների ընդունած որոշումները (այսուհետ՝համաձայնություններ), որոնք ուղղակի կամ անուղղակի հանգեցնում են կամ կարող են հանգեցնել մրցակցության սահմանափակմանը, կանխմանը կամ արգելմանը,
  • Հակամրցակցային չեն համարվում տնտեսվարող սուբյեկտների այն համաձայնությունները, որոնք ուղղված են նրանց մրցունակության ապահովմանը կամ բարձրացմանը, տեխնիկական կամ տնտեսական առաջընթացին, արտադրության խթանմանը, ապրանքների կատարելագործմանը, ապրանքների արտահանման խթանմանը, նպաստում են սպառողների շահերին:
Վերեւ
Ո՞ր համակենտրոնացումն է ենթակա հայտարարագրման:
  • Տնտեսվարող սուբյեկտների համակենտրոնացումը, մինչև գործողության մեջ դնելը, ենթակա է հայտարարագրման, եթե`
    - համակենտրոնացման մասնակիցների ակտիվների կամ հասույթի ընդհանուր արժեքը (չափը) կամ մասնակիցներից առնվազն մեկի ակտիվների կամ հասույթի արժեքը (չափը) դրա ստեղծմանը նախորդող վերջին ֆինանսական տարում գերազանցել է Հանձնաժողովի որոշմամբ սահմանված ակտիվների կամ հասույթ(ներ)ի արժեքը (չափը),
    - համակենտրոնացման մասնակիցներից առնվազն մեկը որևէ ապրանքային շուկայում ունի գերիշխող դիրք:
Վերեւ
Ինչպե՞ս է իրականացվում համակենտրոնացման պետական կարգավորումը:
  • Հայտարարագրման ենթակա կամ տնտեսական մրցակցությունն էապես խոչընդոտող, այդ թվում` գերիշխող դիրքի հանգեցնող կամ գերիշխող դիրքն ամրապնդող համակենտրոնացումը թույլատրվում է Հանձնաժողովի որոշման հիման վրա, որը կարող է պարունակել նաև համակենտրոնացման մասնակցի (մասնակիցների) համար պարտադիր կատարման ենթակա պայմաններ և պարտավորություններ:
  • Արգելվում է հայտարարագրման ենթակա համակենտրոնացումը գործողության մեջ դնելը՝ մինչև Հանձնաժողովի կողմից որոշում կայացնելը:
  • Գործողության մեջ դրված արգելված համակենտրոնացումը ենթակա է լուծարման (լուծման, դադարեցման)՝ օրենսդրությամբ սահմանված կարգով:
Վերեւ
Ո՞րն է համարվում անբարեխիղճ մրցակցություն:
  • Անբարեխիղճ մրցակցություն է համարվում ձեռնարկատիրական գործունեության ցանկացած գործողություն կամ վարքագիծ, որը հակասում է Օրենքին կամ գործարար շրջանառության սովորույթներին, խախտում է մրցակիցների միջեւ կամ վերջիններիս ու սպառողների միջեւ բարեխղճության՝ ազնվության, արդարության, ճշմարտության, անաչառության սկզբունքները:
Վերեւ
Ի՞նչ է «շփոթությունը» եւ ե՞րբ է այն առաջանում:
  • Շփոթության առաջացում է համարվում`
    - գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.
    - առավել վաղ օգտագործվող չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին շփոթության աստիճանի նման չգրանցված ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումը.
    - գրանցված ապրանքային կամ սպասարկման նշանին կամ արդյունաբերական նմուշին նույնական ապրանքային կամ սպասարկման նշանի կամ արդյունաբերական նմուշի օգտագործումն առանց իրավատիրոջ համաձայնության.
    - ֆիրմային անվանմանը շփոթության աստիճանի նման ֆիրմային անվանման օգտագործումը կամ ֆիրմային անվանման ապօրինի օգտագործումը.
    - ապրանքի արտաքին տեսքի, օրինակ՝ ապրանքի փաթեթավորման, գույնի կամ այլ ոչ ֆունկցիոնալ բնութագրերի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
    - քաղաքացիական շրջանառության մասնակիցների, ապրանքների, անհատականացման այլ միջոցների, օրինակ՝ գործարարության խորհրդանիշի, բառեր փոխարինող նշանների կամ տառերի, կարգախոսների նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
    - ապրանքների ներկայացման ձևերի, այդ թվում՝ գովազդի, ծառայողական հագուստի, ապրանքների մատուցման ոճի նկատմամբ շփոթություն առաջացնող գործողությունները կամ վարքագիծը.
    - հռչակավոր մարդկանց, գրականության, արվեստի կամ սպորտի հանրաճանաչ գործիչների, հանրաճանաչ այլ անձանց անունների, այլ տվյալների, պատկերների օգտագործումը, ստեղծագործությունների, դրանց անվանումների, տեքստերի կամ պատկերների ամբողջական կամ մասնակի արտատպումը, պատճենումը կամ այլ կերպ օգտագործումն առանց համապատասխան համաձայնության (թույլտվության):
Վերեւ
Ինչպե՞ս է դրսեւորվում «հասարակության մոլորեցումը»:
Վերեւ
Ո՞ր դեպքում է տեղեկատվությունը համարվում չբացահայտված եւ ո՞ր դեպքում՝ չի համարվում:
  • Չբացահայտված են համարվում տեխնիկական, կազմակերպչական կամ առեւտրային տեղեկատվությունները, այդ թվում` արտադրության գաղտնիքները (նոու-հաու): 
  • Չբացահայտված տեղեկատվություն չեն համարվում՝
    - վարչական բնույթի դիտարկումների միջոցով հավաքված հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները,
    - պետական վիճակագրական հաշվետվություններում ընդգրկված նյութերը եւ տեղեկությունները:
Վերեւ
Ո՞րն է համարվում չբացահայտված տեղեկատվության օգտագործում:
  • Չբացահայտված տեղեկատվության օգտագործում է համարվում դրա կիրառումը ձեռնարկատիրական գործունեության ընթացքում, ինչպես նաեւ դրա կիրառմամբ ստացված կամ մշակված (վերամշակված) ապրանքը տնտեսական շրջանառության մեջ մտցնելը:
Վերեւ
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.