ԿԵՆՍԱԳՐԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
Տարեթիվ, ամսաթիվ, ծննդավայր 11 նոյեմբերի 1987 թ., ք. Երևան
Կրթություն
2004 - 2008թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, բակալավրիատ՝ գերազանցության դիպլոմ
2008 - 2010թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, մագիստրատուրա
2010 - 2013թթ. – Երևանի պետական համալսարան, իրավագիտության ֆակուլտետ, ասպիրանտուրա
2013թ. - ԵՊՀ-ում գործող ԲՈՀ-ի 001 մասնագիտական խորհրդի կողմից 14.06.2013թ. շնորհվել է իրավաբանական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՓՈՐՁ
2019թ. մայիսի 31-ից առ այսօր ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով, անդամ
2013թ. հունվարից առ այսօր ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի ուսանողական իրավաբանական խորհրդատվության կենտրոն, դասախոս-կոորդինատոր
2010թ. առ 2020թ․ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ, քաղաքացիական դատավարության ամբիոն, դասախոս
2016թ. հոկտեմբերից առ 2019թ. մայիսի 31-ը - ՀՀ արդարադատության նախարարության «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ, տնօրեն
2016թ. սեպտեմբերից առ 2016թ. հոկտեմբեր - ՀՀ արդարադատության նախարարության «ՕՐԵՆՍԴՐՈՒԹՅԱՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԵՎ ԻՐԱՎԱԿԱՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԵՆՏՐՈՆ» հիմնադրամ, գործադիր մարմնի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար
2015թ. դեկտեմբերից առ 2016թ. հոկտեմբեր - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, իրավաբանական ծառայության ղեկավարի առանձին դատական գործերի գծով տեղակալ
2015թ. օգոստոսից առ 2015թ. դեկտեմբեր - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, իրավաբանական ծառայության ղեկավարի պայմանագրերի և իրավական վերլուծության գծով տեղակալ
2014թ. հուլիսից առ 2015թ. օգոստոս - «ԱՐԴՇԻՆԲԱՆԿ» ՓԲԸ, իրավաբանական դեպարտամենտի պայմանագրերի և իրավական վերլուծության վարչության պետ
2014թ. հունվարից առ 2014թ. հուլիս - ՀՀ ֆինանսների նախարարություն, ՀՀ ֆինանսների նախարարի խորհրդական
2013թ. օգոստոսից առ 2014թ. հունվար - ՀՀ ֆինանսների նախարարության աշխատակազմ, իրավաբանական վարչության պետի տեղակալ
2011թ. մարտից առ 2012թ. դեկտեմբեր - «ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ» ՊՈԱԿ, փորձագետ
2009թ. ապրիլից առ 2013թ. հուլիս - «ԲՐԵՅՎ» ՍՊԸ, իրավաբան
ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԱՅԼ ՓՈՐՁԱՌՈՒԹՅՈՒՆ
2020թ. հուլիսից առ այսօր - Սնանկության գործով կառավարիչների որակավորման հանձնաժողով, անդամ
2020թ. հունիսից առ այսօր - ՀՀ հարկադիր կատարումն ապահովող ծառայության ոլորտի բարեփոխման, արդյունավետության բարձրացման և գործունեության կազմակերպման կատարելագործման նպատակով ստեղծված աշխատանքային խումբ, անդամ
2020թ. մայիսից առ հոկտեմբեր - Իրավունքի զարգացման միջազգային կազմակերպություն (IDLO), սնանկության և քաղաքացիական դատավարության հարցերով փորձագետ
2020թ. ապրիլից առ հուլիս - Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Աջակցություն դատական բարեփոխումների իրականացմանը` Հայաստանում դատական իշխանության անկախության և արհեստավարժության ամրապնդումը» ծրագիր, դատական իշխանության և կատարողական վարույթի հարցերով փորձագետ
2020թ. փետրվարից առ այսօր - սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողով, անդամ
2018թ. դեկտեմբերից առ 2020թ. հունվար - Ներդրումային վեճերի լուծման միջազգային կենտրոն (ICSID), արբիտրաժային գործով սնանկության ոլորտի փորձագետ
2016թ․ առ այսօր - «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, դասախոս
2014թ․-ից առ 2020թ․ - «Արդարադատության ակադեմիա» ՊՈԱԿ, քննությունների արդյունքների գնահատման և բողոքարկման հանձնաժողովներ, անդամ
2019թ. – դատավորների թեկնածուների հավակնորդների որակավորման գրավոր քննության քաղաքացիական մասնագիտացման աշխատանքների ստուգման և գնահատման հանձնաժողով, անդամ
2019թ. հունվարից առ 2019թ. մայիս - Միացյալ Թագավորության կառավարության «Լավ կառավարման հիմնադրամ»-ի ֆինանսավորմամբ իրականացվող էլեկտրոնային սնանկության համակարգի ներդրմանն ուղղված «Սնանկության համակարգի բարեփոխում» ծրագիր, փորձագետ
2018թ․-ից առ 2019թ. - ՀՀ փաստաբանների պալատի որակավորման հանձնաժողով, անդամ
2011թ․-ից առ 2019թ. - ՀՀ փաստաբանների պալատ, անդամ
2018թ. - սնանկության գործով կառավարչի որակավորման ստուգման հանձնաժողով, անդամ
2017թ․-ից առ 2018թ. - «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքը մշակող աշխատանքային խումբ, անդամ
2017թ․-ից առ 2018թ. - Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբ, անդամ
2016թ. - Եվրոպական միության և Եվրոպայի խորհրդի կողմից իրականացվող «Հայաստանի արդարադատության համակարգի անկախության, պրոֆեսիոնալիզմի և հաշվետվողականության ամրապնդումը» համատեղ ծրագրի շրջանակում ՀՀ դատական նոր օրենսգրքի հայեցակարգը մշակող աշխատանքային խումբ, փորձագետ
2016թ. - ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված Հայաստանի Հանրապետության 2017-2020 թվականների դատաիրավական բարեփոխումների ռազմավարական ծրագիրը մշակող աշխատանքային խումբ, անդամ
2016թ. - քաղաքացիական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողով, անդամ
2015թ. սեպտեմբերից առ 2016թ. օգոստոս - «ՀՀ փաստաբանական դպրոց» հիմնադրամ, դասախոս
2014թ. ապրիլից առ 2014թ. հուլիս - «Սալսա Դիվելոփմենթ» ՓԲԸ, տնօրենների խորհրդի անդամ
2013թ. օգոստոսից առ 2014թ. հուլիս - վերադաս հարկային և մաքսային մարմինների գանգատարկման հանձնաժողովի որոշումները քննարկող գանգատարկման խորհուրդ, անդամ
2013թ. - վարչական մասնագիտացման ոլորտում դատավորների թեկնածությունների ցուցակի համալրման նպատակով անցկացված որակավորման գրավոր քննության գնահատման հանձնաժողով, անդամ
2012թ. մարտից առ 2013թ. օգոստոս - «ԿԱՍԿԱԴ ԻՆՇՈՒՐԱՆՍ» ԱՓԲԸ, խորհրդի անդամ
2012թ. - ՀՀ արդարադատության նախարարության կողմից ձևավորված Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգիրքը մշակող աշխատանքային խումբ, փորձագետ
ԳԻՏԱԿԱՆ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄՆԵՐ (23)
- Սերգեյ Մեղրյան, Տիգրան Մարկոսյան
Առանձին աշխատանքային վեճերով հատուկ հայցային վարույթը Հայաստանի քաղաքացիական դատավարությունում «Դատական իշխանություն» 9-10 (255-256), 2020, էջ 50-64 | 
- Տիգրան Մարկոսյան
Կանխամտածված սնանկության հիմքով քաղաքացիաիրավական պատասխանատվության կիրառման հիմնախնդիրները «Գիտական Արցախ» պարբերական 3(6), 2020, էջ 138-148 | 
- Տիգրան Մարկոսյան, Տիգրան Դադունց
Աշխատողների պահանջների բավարարման երաշխիքները սնանկության վարույթում 2020 | Հոդված/Article «Դատական իշխանություն» 3-4 (249-250), 2020, էջ 90-99 | 
- Սերգեյ Մեղրյան, Տիգրան Մարկոսյան, Էլինա Գեղամյան
«Պարտադիր» հակընդդեմ հայցի ինստիտուտի իրավական բնույթը և գոյաբանական հիմքերը քաղաքացիական դատավարությունում 2020 | Հոդված/Article «Արդարադատություն» գիտական հանդես 2 (51), Երևան, 2020, էջ 6-17 | 
- Տիգրան Մարկոսյան
Դատական ծախսերը քաղաքացիական դատավարությունում 2020 | Գիրք/Book Գիտագործնական ձեռնարկ, Երևան, Արդարադատության ակադեմիա, 2020, 64 էջ |
- Տիգրան Մարկոսյան
Հայցային վաղեմության ինստիտուտը դատավարական խնայողության սկզբունքի համատեքստում 2019 | Հոդված/Article ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, 2(2) 2018, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2019, էջ 250-261 | 
- Tigran Markosyan, Lilit Petrosyan
General Legal Characteristics and Features of Obligatory Action 2018 | Հոդված/Article Materials of the Conference Devoted to the 85th Anniversary of the Faculty of Law at Yerevan State University, Yerevan, YSU Press, 2018, p. 350-357 | 
- Տիգրան Մարկոսյան
Հայցային վաղեմության կիրառման դատավարական հիմնախնդիրները 2017 | Հոդված/Article ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի պրոֆեսորադասախոսական կազմի գիտաժողովի նյութերի ժողովածու, ԵՊՀ; գլխ. խմբ.` Գ. Ս. Ղազինյան, Երևան, ԵՊՀ, 2017, էջ 282-290 | 
- Տ. Մարկոսյան
«Մաքուր տեսքով» նոր երևան եկած հանգամանքները քաղաքացիական դատավարությունում 2014 | Հոդված/Article «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 142.3, 2014, էջ 25-41 | 
- Тигран Маркосян
Проблемы пересмотра в гражданском судопроизводстве вступивших в законную силу судебных актов в результате отмены лежащих в их основе судебных и административных актов 2014 | Հոդված/Article Южнокавказский Юридический Журнал, 05/2014, стр. 150-153 | 
- Մարկոսյան Տ. Ա.
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթը քաղաքացիական դատավարությունում 2013 | Գիրք/Book Մենագրություն, ԵՊՀ հրատ., Եր., 2013, 208 էջ | 
- Տիգրան Մարկոսյան
Օրինական ուժի մեջ մտած դատավճիռը` որպես նոր երևան եկած հանգամանք հանդիսացող հանցավոր արարքների հիմքով դատական ակտերի վերանայման միակ թույլատրելի ապացույց 2013 | Հոդված/Article Հայ գրատպության 500-ամյակին և ԵՊՀ ՈՒԳԸ հիմնադրման 65-ամյակին նվիրված միջազգային գիտաժողովի հոդվածների ժողովածու: Հատոր 3: Հասարակական գիտություններ: Իրավագիտություն, ժուռնալիստիկա, ԵՊՀ հրատ., Երևան, 2013, էջեր 221-226 | 
- Տ. Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի հարուցումը քաղաքացիական դատավարությունում 2013 | Հոդված/Article «Բանբեր Երևանի համալսարանի», «Իրավագիտություն», 140.3, 2013, էջ 25-38 | 
- Տիգրան Մարկոսյան
Կեղծված ապացույցները և ակնհայտ սխալ թարգմանությունը` որպես օրինական ուժի մեջ մտած դատական ակտերը նոր երևան եկած հանգամանքներով վերանայելու հիմք քաղաքացիական դատավարությունում 2013 | Հոդված/Article Պետություն և իրավունք, թիվ 4 (62), Երևան 2013թ., էջ 44-48 | 
- Տիգրան Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերը վերանայող դատարանի լիազորությունները 2013 | Հոդված/Article Դատական իշխանություն, 2013, ապրիլ, թիվ 4 (165), էջեր 34-38 | 
- Տիգրան Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի ձևական նախադրյալները 2013 | Հոդված/Article Դատական իշխանություն, 2013, հուլիս, թիվ 7 (168), էջեր 66-71 | 
- Տիգրան Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոքի քննության դատավարական կարգը 2013 | Հոդված/Article Պետություն և իրավունք, Եր., 2013, թիվ 2-3 (60-61), էջեր 59-67 | 
- Տիգրան Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման բողոք ներկայացնելու իրավունք ունեցող սուբյեկտները քաղաքացիական դատավարությունում 2013 | Հոդված/Article Արդարադատություն, Եր., 2013, սեպտեմբեր, թիվ 3 (22), էջեր 47-52 | 
- Տ. Ա. Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով վերանայման օբյեկտները քաղաքացիական դատավարությունում 2012 | Հոդված/Article ԵՊՀ հրատ., Երևան, 2012, էջեր 506-517 | 
- Տիգրան Մարկոսյան
Նոր երևան եկած հանգամանքներով դատական ակտերի վերանայման վարույթի էությունը և նշանակությունը 2012 | Հոդված/Article Պետություն և իրավունք, Եր., 2012, թիվ 3 (57), էջեր 42-59 | 
- Տիգրան Մարկոսյան
Քրեական գործի հարուցումը մերժելու, քրեական գործով վարույթը կարճելու կամ քրեական հետապնդումը դադարեցնելու մասին որոշումներով հաստատված հանգամանքները նոր երևան եկած հանգամանքներ դիտարկելու հիմնախնդիրը քաղաքացիական դատավարությունում 2011 | Հոդված/Article Պետություն և իրավունք, Եր., 2011, թիվ 1 (51), էջ 88-93 | 
- Տիգրան Մարկոսյան
Վարկային պայմանագրի հասկացությունը և դրա առանձնահատկությունները 2010 | Հոդված/Article «Պետություն և իրավունք» Եր., 2010, թիվ 1 (47), էջ 98-103 | 
ԼԵԶՈՒՆԵՐԻ ԻՄԱՑՈՒԹՅՈՒՆ
հայերեն, ռուսերեն, գերմաներեն և անգլերեն
Անձնական տվյալներ
Ամուսնացած չէ:
Կոնտակտային տվյալներ
Հեռախոս՝ (+37460) 830 840 (333), էլ. փոստ՝ tigranmarkosyan@competition.am
|