SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նախագահի ողջույնի խոսք
Առաքելությունը եւ նպատակները
Գործունեության շրջանակները
Հանձնաժողովի լիազորությունները
Նախագահի լիազորությունները
Պատմությունը
Կառուցվածքը
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Թափուր աշխատատեղեր
Անվանացանկ
Հաստիքային ցուցակ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Պատմությունը
Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովը (այսուհետեւ՝ Հանձնաժողով) ստեղծվել է տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականության իրականացման նպատակով եւ գործում է համաձայն «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» 2000 թվականի նոյեմբերի 6-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ընդունված ՀՀ օրենքի (այսուհետեւ՝ Օրենք): Օրենքի հիմնական նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում: Հանձնաժողովն օրենքով սահմանված խնդիրները եւ գործառույթներն իրականացնելիս անկախ է այլ պետական մարմիններից:
Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությունը կազմված է
Հանձնաժողովի հիմնական խնդիրներից են «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի խախտումների բացահայտումը, Օրենքի կիրարկմանն առնչվող առանձին գործերի վերաբերյալ որոշումների ընդունումը եւ մրցակցության քաղաքականության քարոզչությունը:
 
2000 թվականին Հանձնաժողովի առաջին նախագահ է նշանակվել Սամվել Ստեփանյանը:
2000 թվականից Հանձնաժողովը ԱՊՀ անդամ-պետությունների Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի (МСАП) անդամ է:
 
2001 թվականից Հանձնաժողովն անդամակցում է «Մրցակցության միջազգային ցանց» (ICN) կազմակերպությանը:
2002 թվականի հոկտեմբերի 15-16-ին Երեւանում կայացել է Հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի հերթական` 16-րդ նիստը, որին ներկա էին Հայաստանի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզական Հանրապետության, Տաջիկստանի Հանրապետության, Ուզբեկստանի Հանրապետության, Ուկրաինայի եւ Վրաստանի մրցակցային գերատեսչությունների, ԱՊՀ գործադիր կոմիտեի եւ սպառողների միությունների միջազգային կոնֆեդերացիայի ղեկավարներն ու ներկայացուցիչները:
 
Սկսած 2001 թվականից Հանձնաժողովն իր կառուցվածքում կատարել է 4 հիմնական փոփոխություն: Հանձնաժողովի առաջին կազմակերպչական կառուցվածքը բաղկացած էր 6 ստորաբաժանումից՝ մրցակցության վերահսկողության, տեղեկատվության, մեթոդաբանության եւ վերլուծության վարչություններից ու իրավաբանական, հաշվապահական հաշվառման, վարչատնտեսական բաժիններից: Հետագայում, ըստ անհրաժեշտության, կատարվել են որոշակի փոփոխություններ (տես ներկայիս կառուցվածքը):
  
2003 թվականի հունիսին, սեփական դիմումի համաձայն, աշխատանքից ազատվել է Հանձնաժողովի նախագահ Սամվել Ստեփանյանը:
 
2003 թվականի հունիսին Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Ֆելիքս Փիրումյանը:
 
2004 թվականի հոկտեմբերին, սեփական դիմումի համաձայն, Ֆելիքս Փիրումյանը ազատվել է Հանձնաժողովի նախագահի պաշտոնից՝ անցնելով այլ աշխատանքի:
 
2004 թվականի հոկտեմբերին Հանձնաժողովի նախագահ է նշանակվել Աշոտ Շահնազարյանը: 
  
Օրենքի` 2007 թվականի լրամշակումների եւ փոփոխությունների արդյունքում Հանձնաժողովի լիազորություններն էականորեն ընդլայնվեցին` Հանձնաժողովին վերապահվեց ստուգման իրավասություն, վերահսկման ենթակա ոլորտների շարքում ընդգրկվեց նաեւ պետական օժանդակության հատվածը, պատժաչափերը խստացվեցին եւ այլն:
Հանձնաժողովը յուրաքանչյուր տարի՝ մինչեւ հոկտեմբերի 1-ը, Ազգային ժողովում հրապարակում է հաջորդ տարվա իր գործունեության տարեկան ծրագիրը (ըստ տարիների, տես ծրագրերը) եւ յուրաքանչյուր տարի՝ մինչեւ մայիսի 1-ը, հրապարակում է նախորդ տարվա իր գործունեության հաշվետվությունը (ըստ տարիների, տես հաշվետվությունները):
  
2010 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով 5 տարի ժամկետով ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ է նշանակվել Արտակ Շաբոյանը:

Հանձնաժողովն իր գործունեության ընթացքում իրականացրել է հարյուրավոր ապրանքային շուկաների ուսումնասիրություններ, բացահայտել, վերացրել  եւ կանխարգելել է հակամրցակցային համաձայնության, գերիշխող դիրքի չարաշահման, անբարեխիղճ մրցակցության, տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության այլ խախտումների բազմաթիվ փաստեր (տես գործերը), ինչպես նաեւ նախաձեռնել է «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի եւ համապատասխան կարգերի կատարելագործմանն ուղղված քայլեր: Բացի այդ, կազմակերպվել են մրցակցության պաշտպանության ապահովմանն ուղղված բազմաթիվ միջոցառումներ. մասնավորապես, հանդիպումներ և քննարկումներ գործարար համայնքի ներկայացուցիչների, հասարակական կազմակերպությունների, միջազգային ընկերությունների, լրագրողների, իրավասու պետական մարմինների ինչպես նաև շահագրգիռ այլ  կառույցների հետ:

2011 թվականին տնտեսական մրցակցության պաշտպանության իրավական դաշտի կատարելագործման նպատակով Հանձնաժողովը լրամշակեց «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» ՀՀ  օրենքը: ՀՀ Ազգային ժողովի կողմից վավերացվելուց հետո, ուժի մեջ մտավ օրենքի լրամշակված տարբերակը՝ էականորեն ընդլայնելով Հանձնաժողովի լիազորությունները:  

Մասնավորապես, օրենքի նոր փոփոխություններով հստակեցվել և խստացվել են օրենքով նախատեսվող տուգանքի չափերը` համապատասխանեցնելով այն միջազգային փորձին: Սահմանվել են նաև տուգանքի չափի որոշման համար հիմք ընդունվող սկզբունքները և չափանիշները: Օրենքով նախատեսվել են մի շարք այլ փոփոխություններ, որոնք ուղղված են Հանձնաժողովի ապացուցողական հնարավորությունների մեծացմանը: Մասնավորապես՝ սահմանվել են դիտանցում և հսկիչ գնում կատարելու իրավասությունը և կարգը: Օրենքում հստակեցվել են նաև որոշ հասկացություններ, ինչպես նաև վերացվել են առկա բացերը և սողանցքները: Ընդհանուր առմամբ, 2011-ին կատարված լրամշակումների շնորհիվ բարձրացել է Հանձնաժողովի գործունեության օպերատիվությունը, ինչպես նաև աշխատանքի արդյունավետությունը:

2015 թվականի հունվարի 1-ից Հայաստանի Եվրասիական տնտեսական միությանն (ԵՏՄ) անդամակցելուց հետո, Հանձնաժողովի նախագահ Ա. Շաբոյանի գլխավորությամբ  ստեղծվել է աշխատանքային խումբ, որն ակտիվորեն համագործակցում է ԵՏՄ հակամենաշնորհային հարցերով Հանձնաժողովի հետ: ՀՀ ՏՄՊՊՀ-ը մասնակցում է վերոնշյալ Հանձնաժողովի նիստերին, ինչպես նաև ակտիվորեն ընդգրկված է ԵՏՄ անդամ-երկրների մրցակցային  կառույցների ղեկավարների մակարդակով անցկացվող բոլոր քննարկումներում:

2015 թվականի մարտի 1-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրով Արտակ Շաբոյանը վերանշանակվել է ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի պաշտոնում՝ հինգ տարի պաշտոնավարման ժամկետով:

 

Վերեւ Տպել

 

08/08/2017
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.