SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նախագահի ողջույնի խոսք
Առաքելությունը եւ նպատակները
Գործունեության շրջանակները
Հանձնաժողովի լիազորությունները
Նախագահի լիազորությունները
Պատմությունը
Կառուցվածքը
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Թափուր աշխատատեղեր
Անվանացանկ
Հաստիքային ցուցակ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Հանձնաժողովի լիազորությունները
 
Հանձնաժողովն իրավունք ունի`
      ա) ընդունելու որոշումներ`
  • սույն օրենքի հնարավոր կամ փաստացի խախտումների,
  • ապրանքային շուկաների ուսումնասիրության,
  • վարչական վարույթ հարուցելու, ստուգում, ուսումնասիրություն իրականացնելու,
  • ապրանքային շուկաների սահմանների, այդ շուկայում տնտեսվարող սուբյեկտների գերիշխող դիրքի առկայության, ինչպես նաեւ դրանով պայմանավորված միջոցառումների իրականացման,
  • գերիշխող դիրքը մեկ տարվա ընթացքում երկու կամ ավելի անգամ չարաշահող տնտեսվարող սուբյեկտների ապախոշորացման (բաժանման, առանձնացման, փայաբաժնի կամ միջոցների օտարման),
  • տնտեսվարող սուբյեկտների, պետական մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց կողմից սույն օրենքի խախտումների դադարեցման կամ դրանց հետեւանքների վերացման, սկզբնական վիճակի վերականգնման, սույն օրենքին հակասող պայմանագրերի փոփոխման կամ լուծման, այլ տնտեսվարող սուբյեկտների հետ պայմանագրերի կնքման, 
  • պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց կողմից ընդունված ակտերի, այլ փաստաթղթերի (կազմակերպված մրցույթների վերաբերյալ որոշումների, արձանագրությունների եւ այլն)՝ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրությանը հակասելու, կնքվող համաձայնությունների, պետական օժանդակությունների, ինչպես նաեւ համակենտրոնացումների մասին եզրակացություններ տալու,
  • համակենտրոնացումը կամ պետական օժանդակությունը, պետական մարմինների, տնտեսվարող սուբյեկտների կամ դրանց պաշտոնատար անձանց հակամրցակցային գործողությունները կամ վարքագիծը  կասեցնելու, լուծարելու (լուծելու, դադարեցնելու), ակտերը ոչ իրավաչափ, ուժը կորցրած ճանաչելու,
  • տնտեսվարող սուբյեկտներին եւ նրանց պաշտոնատար անձանց, պետական մարմինների պաշտոնատար անձանց սույն օրենքի խախտման համար պատասխանատվության ենթարկելու,
  • տնտեսվարող սուբյեկտներին, պետական մարմիններին կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքի հնարավոր խախտումների վերաբերյալ զգուշացումներ տալու,
  • Հանձնաժողովի, պետական այլ մարմինների եւ դրանց պաշտոնատար անձանց, ինչպես նաեւ տնտեսվարող սուբյեկտների կողմից սույն օրենքի դրույթների կիրառման վերաբերյալ խորհրդատվական բնույթ կրող ուղեցույցներ, այլ փաստաթղթեր հաստատելու վերաբերյալ,
      բ) իրականացնելու վերահսկողություն Հանձնաժողովի որոշման կատարման (պահպանման) նկատմամբ,
   գ) տնտեսվարող սուբյեկտի կողմից ներկայացված տեղեկատվության արժանահավատության, տնտեսվարող սուբյեկտի փաստացի գործունեության բացահայտման կամ Հանձնաժողովի որոշման կատարման նկատմամբ վերահսկողության նպատակով իրականացնելու ստուգում, ուսումնասիրություն (այդ թվում` հսկիչ գնում) եւ (կամ) դիտանցում,
   դ) դիմելու դատարան սույն օրենքի խախտումների վերաբերյալ, այդ թվում` պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց ընդունած ակտերը, տնտեսվարող սուբյեկտների` օրենքի խախտմամբ կնքված պայմանագրերը լրիվ կամ մասնակի անվավեր ճանաչելու, ինչպես նաեւ այդ պայմանագրերի փոփոխման կամ լուծման պահանջով,
      ե) դիմելու Հայաստանի Հանրապետության կառավարությանը՝ պետական մարմինների կամ դրանց պաշտոնատար անձանց` սույն օրենքին հակասող գործողությունները կամ վարքագիծը դադարեցնելու միջնորդությամբ,
    զ) տալու նախազգուշացում` խախտումները շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու հանձնարարությամբ, նշանակելու տուգանք` խախտումները շտկելու եւ (կամ) հետագայում բացառելու եւ տուգանքը վճարելու հանձնարարությամբ` սահմանելով հանձնարարության կատարման ժամկետ
    է) ընդունելու հակամրցակցային համաձայնությունների, գերիշխող դիրքի, չհիմնավորված բարձր գնի եւ չհիմնավորված ցածր գնի որոշման, համակենտրոնացումների, անբարեխիղճ մրցակցության, պետական օժանդակության, դիտանցումների, հսկիչ գնումների արդյունքում ձեռք բերված ապրանքների տնօրինման, ինչպես նաեւ ապրանքային շուկայի որոշման հետ կապված համապատասխան կարգեր,
     ը) տալու պարզաբանումներ տնտեսական մրցակցության պաշտպանության մասին օրենսդրության կիրառման հետ կապված հարցերի վերաբերյալ,
     թ) կատարելու օրենսդրությամբ նախատեսված այլ իրավասություններ:
 
     Իր խնդիրներն ու գործառույթներն իրականացնելիս Հանձնաժողովն անկախ է պետական այլ մարմիններից:
 
 
 
 
18/12/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.