SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նախագահի ողջույնի խոսք
Առաքելությունը եւ նպատակները
Գործունեության շրջանակները
Հանձնաժողովի լիազորությունները
Նախագահի լիազորությունները
Պատմությունը
Կառուցվածքը
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Թափուր աշխատատեղեր
Անվանացանկ
Հաստիքային ցուցակ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Գործունեության շրջանակները
ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝
  • ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
  • բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
  • հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը,
  • տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
Իր խնդիրներն իրականացնելու համար Հանձնաժողովը կատարում է հետեւյալ հիմնական գործառույթները՝
  • վերահսկողություն է իրականացնում տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության պահպանման նկատմամբ,
  • քննարկում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերը եւ ընդունում է որոշումներ, 
  • դիմում է դատարան՝ տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտման դեպքերի կապակցությամբ,
  • մասնակցում է տնտեսական մրցակցության զարգացումը եւ այդ բնագավառում պետական քաղաքականությունը կարգավորող իրավական ակտերի մշակմանը եւ դրանց սահմանված կարգով ներկայացմանը,
  • մասնակցում է իր իրավասությանը վերաբերող հարցերի շուրջ միջպետական համաձայնագրերի կնքմանը,
  • համագործակցում է Հայաստանի Հանրապետության, օտարերկրյա պետությունների պետական մարմինների եւ ոչ կառավարական կազմակերպությունների, ինչպես նաեւ միջազգային կազմակերպությունների հետ, նրանց հետ կնքում է իր իրավասությանն առնչվող հարցերի վերաբերյալ հուշագրեր, համագործակցության մասին այլ համաձայնագրեր, անհրաժեշտության դեպքում՝ Հանձնաժողովի կողմից իրականացվող աշխատանքներում ներգրավում է մասնագետներ, փորձագետներ նշված մարմիններից եւ կազմակերպություններից` այդ մարմինների եւ կազմակերպությունների ղեկավարների գրավոր համաձայնությամբ,
  • մշակում եւ իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության խախտումները կանխող միջոցառումներ,
  • ամփոփում է տնտեսական մրցակցության պաշտպանության օրենսդրության կիրառման փորձը եւ առաջարկություններ է մշակում դրա կատարելագործման ուղղությամբ,
  • ապահովում է իր գործունեության հրապարակայնությունը,
  • իրականացնում է միջոցառումներ` տնտեսական մրցակցությանն առնչվող հարցերի, այդ թվում` սույն օրենքի դրույթների մասին հանրությանն իրազեկելու ուղղությամբ,
  • իրականացնում է իր իրավասությանը վերապահված այլ գործողություններ:
     
 
Հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման կարգը

 
Հանձնաժողովն իր աշխատանքներն իրականացնում է նիստերի միջոցով:
 
Հանձնաժողովի նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում են անդամներից առնվազն չորսը:
 
Հանձնաժողովը հարցերը քննում է դռնբաց նիստում, բացառությամբ այն դեպքերի, երբ դա կարող է վնաս հասցնել շահագրգիռ անձանց շահերին:
 
Հանձնաժողովի նիստերն արձանագրվում են: Արձանագրության մեջ նշվում են համառոտ տեղեկություններ նիստի անցկացման վայրի, ժամանակի, մասնակիցների, օրակարգի, ելույթների եւ քվեարկության արդյունքների վերաբերյալ:
 
Նիստերը գումարվում են որոշակի պարբերականությամբ կամ ըստ անհրաժեշտության՝ Հանձնաժողովի անդամներից որեւէ մեկի պահանջով:
 
Քննարկման արդյունքում Հանձնաժողովի կողմից կայացվում է որոշում:
 
Ընթացակարգային հարցերի քննարկման կամ ըստ էության որոշում չկայացվելու (այդ թվում` դռնփակ նիստ գումարելու, հարցը քննարկումից հանելու, քննարկումը հետաձգելու, օրակարգում լրացուցիչ հարց ընդգրկելու, աշխատակազմին հանձնարարություն տալու եւ այլն) դեպքում Հանձնաժողովի կողմից քվեարկությամբ կայացվում է բանավոր (արձանագրային) որոշում, ինչի մասին նշվում է արձանագրության մեջ:
 
Հանձնաժողովի նիստերում որոշումներն ընդունվում են նիստին մասնակցող անդամների ձայների մեծամասնությամբ: Ձայների հավասար բաշխման դեպքում Հանձնաժողովի նախագահի կամ նրան փոխարինող անձի ձայնը որոշիչ է:
 
Քվեարկությունից ձեռնպահ մնալը կամ ձայնի փոխանցումը մեկ այլ անդամի չի թույլատրվում:
 
Ծանուցված անձանց չներկայանալը չի խոչընդոտում քննարկման անցկացմանը եւ որոշումների ընդունմանը:
 
Վարչական ակտի ընդունումից հետո դրա պատճենը հասցեատիրոջն է հանձնվում 5 օրվա ընթացքում:
 
Հանձնաժողովի կողմից ընդունված վարչական ակտն ուժի մեջ է մտնում դրա պատճենը հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: Վարչական ակտի՝ մեկից ավելի հասցեատերերի առկայության դեպքում վարչական ակտը նրանցից յուրաքանչյուրի նկատմամբ ուժի մեջ է մտնում իր մասով` տվյալ վարչական ակտի պատճենը համապատասխան հասցեատիրոջը հանձնելուն հաջորդող օրվանից, եթե այդ ակտով ավելի ուշ ժամկետ սահմանված չէ: 
 
Հանձնաժողովի կողմից ընդունված մյուս անհատական իրավական ակտերն ուժի մեջ են մտնում ընդունման պահից, եթե դրանցով այլ ժամկետ սահմանված չէ:
 
Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել վարչական կարգով` ուժի մեջ մտնելու պահից 10-օրյա ժամկետում: Հանձնաժողովի ընդունած վարչական ակտը կարող է բողոքարկվել դատական կարգով` վարչական բողոքի քննարկման արդյունքներին համաձայն չլինելու դեպքում` բողոքի վերաբերյալ որոշումն ուժի մեջ մտնելու պահից մեկամսյա ժամկետում, իսկ վարչական բողոք չբերելու դեպքում` Հանձնաժողովի ընդունած վարչական ակտն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում:
 
Հանձնաժողովի կողմից վարչական վարույթի իրականացման առավելագույն ժամկետը 90 օր է:
 
 
 
18/12/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.