SCPEC
Հայ Eng Рус
Սկիզբ|Հետադարձ կապ|ՀՏՀ|Կայքի քարտեզ
 Փնտրել
Նախագահի ողջույնի խոսք
Առաքելությունը եւ նպատակները
Գործունեության շրջանակները
Հանձնաժողովի լիազորությունները
Նախագահի լիազորությունները
Պատմությունը
Կառուցվածքը
Կառուցվածքային ստորաբաժանումներ
Թափուր աշխատատեղեր
Անվանացանկ
Հաստիքային ցուցակ

ՀՀ ՏՄՊՊՀ-ը կազմավորվել է 2001 թվականին

ՄԱԿ-ի գնահատման 6-րդ համաժողով

Հայաստան.փորձագիտական գնահատման զեկույց

Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի անդամ

ՀՔՄԽ 44-րդ հերթական նիստ, 13-15 ապրիլ 2016, ք.Երևան


Հայաստանի Հանրապետությունը հանդիսանում է Միջազգային մրցակցության ցանց կազմակերպության անդամ

ՄՄՑ 16-րդ տարեկան համաժողովը
Ստացեք Adobe Reader
 
Առաքելությունը եւ նպատակները
    ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նպատակն է պաշտպանել եւ խրախուսել ազատ տնտեսական մրցակցությունը, ապահովել բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր, նպաստել ձեռնարկատիրության զարգացմանը եւ սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում:
 
    Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի խնդիրներն են՝
  • ձեռնարկատիրության զարգացման եւ սպառողների շահերի պաշտպանության նպատակով տնտեսական մրցակցության պաշտպանումը եւ խրախուսումը,
  • բարեխիղճ եւ ազատ մրցակցության համար անհրաժեշտ միջավայրի ապահովումը,
  • հակամրցակցային գործունեության կանխարգելումը, սահմանափակումը եւ նախազգուշացումը,
  • տնտեսական մրցակցության պաշտպանության նկատմամբ վերահսկողությունը:
    Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովն իրականացնում է տնտեսական մրցակցության պաշտպանությունը:
 
    Հանձնաժողովն ինքնավար մարմին է: 
 
  Հանձնաժողովն ունի կնիք, դրոշմակնիք, ձեւաթուղթ եւ անհատականացման այլ միջոցներ: Հանձնաժողովի կնիքի վրա պատկերված են Հայաստանի Հանրապետության զինանշանը եւ «Հայաստանի Հանրապետության տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով» բառերը: Հանձնաժողովի գտնվելու վայրը Երեւան քաղաքն է:
 
  Հանձնաժողովն իր իրավասության սահմաններում կարող է Հայաստանի Հանրապետության անունից ձեռք բերել ու իրականացնել գույքային եւ անձնական ոչ գույքային իրավունքներ, կրել պարտականություններ, դատարանում հանդես գալ որպես հայցվոր կամ պատասխանող, ինչպես նաեւ իր գործունեության նպատակներին եւ ամրացված գույքի նշանակությանը համապատասխան՝ տիրապետել, օգտագործել եւ տնօրինել այդ գույքը:
 
 Հանձնաժողովը ստեղծվում է սույն օրենքով սահմանված կարգով, գործում է Հայաստանի Հանրապետության Սահմանադրության, սույն օրենքի, այլ իրավական ակտերի, իր կանոնադրության հիման վրա եւ ինքնուրույն է իր իրավասության շրջանակներում: 
 
 
 
18/12/2018
 
 
This website was developed with the assistance of the United States Agency
for International Development (USAID).
The views expressed do not necessarily reflect those of the United States Agency for International Development or the United States Government.