ՄԱԿ-ի առևտրի և զարգացման հարցերով համաժողովի (UNCTAD), Միացյալ ազգերի Ասիայի և Խաղաղ օվկիանոսի երկրների տնտեսական հանձնաժողովի և Թայլանդի մրցակցության հանձնաժողովի համագործակցությամբ տեղի է ունեցել «Հետքովիդային շրջանում ՓՄՁ-ների վերականգնման գործում մրցակցության քաղաքականության դերը» թեմայով տեսահամաժողովը, որին մասնակցություն է ունեցել նաև Հայաստանի Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը:
Համաժողովի ընթացքում քննարկվել են հետքովիդյան շրջանում միկրո, փոքր ու միջին ձեռնարկությունների վերականգնման գործում մրցակցային մարմինների կողմից ձեռնարկված քայլերը, մասնավորապես ՓՄՁ-ների համար թվային հարթակներին հասանելիության հետ կապված խնդիրներ:
Համաժողովին ներկայացվել է ՄՊՀ դիտարկումները Թայլանդի մրցակցային հանձնաժողովի մշակած «Աջակցություն ՓՄՁ-ներին՝ վերականգնվելու COVID 19 համավարակից» ուղեցույցի վերաբերյալ։