2022 թվականի հունվար և մայիս ամիսների ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի ներմուծման ինվոյսային արժեքը իջել է 18-20 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 4-6 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 0.5 տոկոսով՝ 410 դրամից դառնալով 408 դրամ։
2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 37-40 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 10-13 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը բարձրացել է շուրջ 4.6 տոկոսով՝ 390 դրամից դառնալով 408 դրամ (տե՛ս Աղյուսակ 1)։
Աղյուսակ 1
Շաքարավազ | ||
Ցուցանիշ | 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն | 2021 թվականի մայիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն |
Ինվոյսային արժեք /USD/ | -(18-20)% | 37-40% |
Դոլարի փոխարժեք | -(4-6)% | -(10-13)% |
Մանրածախ իրացման գին | 410 → 408 կամ -0.5% | 390 → 408 կամ 4.62% |
Ստորև ներկայացված Գծապատկեր 1-ում պատկերված է 1 կիլոգրամ շաքարավազի մանրածախ գնի դինամիկան 2022 թվականի մարտ ամսից մինչև հունիսն ընկած ժամանակահատվածում։ 2022 թվականի հունիս ամսին նկատվել է շաքարավազի մանրածախ իրացման գնի իջեցում։
Գծապատկեր 1

2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ընթացքում միևնույն ապրանքի ինվոյսային արժեքը բարձրացել է 23-26 տոկոսով։ Միևնույն ժամանակահատվածի ընթացքում դոլարի փոխարժեքը իջել է 7-8 տոկոսով, իսկ ապրանքի մանրածախ իրացման գինը իջել է շուրջ 10.8 տոկոսով՝ 1256 դրամից դառնալով 1120 դրամ (տե՛ս Աղյուսակ 2)։
Աղյուսակ 2
«Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթեր | ||
Ցուցանիշ | 2022 թվականի հունվար և մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն | 2021 թվականի հունիս և 2022 թվականի մայիս ամիսների ցուցանիշների համեմատություն |
Ինվոյսային արժեք /USD/ | 4-6% | 23-26% |
Դոլարի փոխարժեք | -(4-6)% | -(7-8)% |
Մանրածախ իրացման գին | 1027 → 1120 կամ 9․06% | 1256 → 1120 կամ -10.83% |
Ստորև ներկայացված Գծապատկեր 2-ում պատկերված է 1 լիտր «Ավեդով» և «Զոլոտայա սեմեչկա» տեսակի ձեթերի մանրածախ գնի դինամիկան 2021 թվականի մայիս ամսից մինչև 2022 թվականի հունիս ամիսն ընկած ժամանակահատվածում։
