Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը

Շահագրգիռ մարմինների հետ քննարկումների արդյունքում Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի կողմից մշակվել և հաստատվել է Հակամենաշնորհային կոմպլաենսի ներդրման վերաբերյալ ուղեցույցը։ Ուղեցույցի ընդունումը միտված է մրցակցային կարգապահության խթանմանը և մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրության խախտման ռիսկերի նվազեցմանը։ Ըստ այդմ՝ ուղեցույցում ներկայացվել են.
• տնտեսական մրցակցության պաշտպանության վերաբերյալ օրենսդրությունը.
• տնտեսական մրցակցության բնագավառի իրավախախտումների նկարագիրը` գործնական օրինակներով.
• հակամենաշնորհային կոմպլաենսի էությունը և նպատակը.
• միասնական սկզբունքներ և քայլեր տնտեսավարող սուբյեկտների կողմից հակամենաշնորհային կոմպլաենս ներդնելու համար։
Ուղեցույցը վերաբերելի և կիրառելի է բոլոր, այդ թվում՝ փոքր և միջին տնտեսավարող սուբյեկտների համար։ Հարկ է ընդգծել, որ տնտեսավարող սուբյեկտի կողմից մինչև վարույթի ավարտը հակամենաշնորհային կոմպլաենսի ծրագիր ընդունելու և ներկայացնելու հանգամանքը Հանձնաժողովի կողմից կարող է դիտարկվել որպես պատասխանատվության միջոցը մեղմացնող հանգամանք։