Մրցակցության պաշտպանության հանձնաժողովին կից հասարակական խորհուրդը խորհրդակցական մարմին է, որն աջակցում է հանձնաժողովի գործունեությանը: Խորհրդի գործառույթներն են՝
- աջակցել Հանձնաժողովին տնտեսական մրցակցության պաշտպանության ոլորտում շահագրգիռ և ազդակիր անձանց և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ համագործակցության զարգացմանը,
- նպաստել տնտեսական գործունեության ազատության, ազատ տնտեսական մրցակցության պաշտպանությանը, բարեխիղճ մրցակցության համար անհրաժեշտ միջավայր ապահովելուն, ձեռնարկատիրության զարգացմանը, ինչպես նաև սպառողների շահերի պաշտպանությանը Հայաստանի Հանրապետությունում։