Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Տեսադարան

Հարյուրավոր միլիոնների խախտումներ. փաստեր՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողովից

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Հայկ Կարապետյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում անդրադարձել է ընթացիկ տարում պետական գնումների և շահումով խաղերի ոլորտում հայտնաբերված խախտումներին, վառելիքի շուկայում մրցակցության ու կենտրոնացվածության հարցերին՝ անդրադառնալով բենզինի և դիզվառելիքի գների հիմնավորվածությանը և այլ հարցերի:

Մանրամասները՝ տեսանյութում

Ծորակի ջուր՝ բնական աղբյուրի ջրի փոխարեն. ՄՊՀ-ն խախտումներ է հայտնաբերել

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը խախտումներ է արձանագրել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր» մակնշումներով շշալցված չգազավորված ջրերի շրջանառության ոլորտում:

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովի անդամ Տիգրան Մարկոսյանը նշում է, որ ապրանքի վրա իրականությանը չհամապատասխանող մակնշումը մրցակցության պաշտպանության տեսանկյունից հանդիսանում է հասարակության մոլորեցման դրսևորմամբ անբարեխիղճ մրցակցություն:

Եվրասիական տնտեսական միության «Փաթեթավորված խմելու ջրի, այդ թվում՝ բնական հանքային ջրի անվտանգության մասին» տեխնիկական կանոնակարգի համաձայն՝ «աղբյուրի ջուր» մակնշումով ջուրը պետք է ունենա աղբյուրի ծագում և, ինչպես բնական խմելու ջրի դեպքում, արտադրության որևէ փուլում չպետք է մշակված լինի քլորով:

Թեկուզև «Վեոլիա Ջուր» ընկերությունը նրանց տրամադրել է համապատասխան տեղեկատվություն, որ ջրառը արվում է համապատասխան աղբյուրից, այնուամենայնիվ, քլորի կիրառման փաստը հաշվի առնելով՝ դրանք չէին կարող կոչվել «աղբյուրի ջուր» և «բնական խմելու ջուր»:

Մանրամասները՝ տեսանյութում.

Աննախադեպ զեղչերն այսուհետև ավելի իրական կլինեն. վերահսկողությունը խստացվում է

ՄՊՀ իրավաբանական վարչության իրավական ապահովման բաժնի պետ Անահիտ Սանթրոսյանը ներկայացնում է զեղչերի և այլ ակցիաների ոլորտի նոր կարգավորումները, որոնք ուժի մեջ կմտնեն հուլիսի 31-ից:

Մանրամասները՝ տեսանյութում