Share on print
Share on facebook
Share on twitter
Share on linkedin
Share on whatsapp
Share on telegram
Share on email

Պատմություն

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը ստեղծվել է 2001 թվականի հունվարի 13-ին 2000 թվականի նոյեմբերի 6-ին ընդունված «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքի հիման վրա՝ որպես տնտեսական մրցակցության պաշտպանության բնագավառում պետական քաղաքականություն իրականացնող պետական մարմին: Կազմավորման 20 տարիների ընթացքում ՄՊՀ-ն որպես պետական ինստիտուտ կայացման նշանակալի ճանապարհ է անցել: Ներկայումս Հանձնաժողովն անկախության բարձր կարգավիճակ ունեցող ինքնավար մարմին է:

2007 թվական – Հանձնաժողովին վերապահվեց ստուգման իրավասություն, վերահսկման ենթակա ոլորտների շարքում ընդգրկվեց նաեւ պետական օժանդակության հատվածը,

2011 թվական – Սահմանվեց դիտանցում և հսկիչ գնում կատարելու իրավասությունն ու կարգը, հստակեցվեցին և խստացվեցին տուգանքի չափերը, բարեփոխվեցին գերիշխող դիրքի և մրցակցության օրենսդրության այլ ինստիտուտները:

2015 թվական – Առաջին անգամ սահմանադրորեն ամրագրվեց Հանձնաժողովի կարգավիճակը՝ որպես ինքնավար մարմին և ձևավորման կարգը՝ էականորեն բարձրացնելով նրա անկախության երաշխիքները,

2018 թվական – Օրենքում ամրագրում ստացան Սահմանադրությամբ նախատեսված Հանձնաժողովին վերաբերող դրույթները, Օրենքը համապատասխանեցվեց ԵԱՏՄ պայմանագրին և միջազգային լավագույն փորձին,

2019 թվական – Հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը վերապահվեց Ազգային Ժողովի կառավարող, ընդդիմադիր խմբակցություններին, ՀՀ կառավարությանը:

2021 թվական – «Տնտեսական մրցակցության պաշտպանության մասին» օրենքը համընդգրկուն փոփոխությունների ենթարկվեց: Հանձնաժողովի կարգավիճակը դրվեց ամբողջապես նոր հիմքերի և որակի վրա: Օրենքի փոփոխության արդյունքում հանձնաժողովը շարունակեց գործել նոր անվանմամբ՝ Մրցակցության պաշտպանության հանձնաժողով (նախկին անվանումը՝ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողով):


ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԱԽԱԳԱՀՆԵՐ

Սամվել Ստեփանյան (2001-2003թթ.)
Ֆելիքս Փիրումյան (2003-2004թթ.)
Աշոտ Շահնազարյան (2004-2009թթ.)
Դավիթ Հարությունյան (2009-2010թթ.)
Արտակ Շաբոյան (2010-2019թթ.)

2019 թվականի ապրիլից ՄՊՀ նախագահն է Գեղամ Գևորգյանը: